Կրեմլում մեկնաբանել են, թե որն է ամերիկացի քաղաքական գործիչ Չարլի Քըրքի սպանության պատճառը
Սեպտեմբերի 15, 2025

Կրեմլում մեկնաբանել են, թե որն է ամերիկացի քաղաքական գործիչ Չարլի Քըրքի սպանության պատճառը

By Սեպտեմբերի 14, 2025 5

Ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը վկայում է, թե որքան խորն է ամերիկյան հասարակության բևեռացումը։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։ 

«Սա ամերիկյան իրավապահների գործն է՝ այնուամենայնիվ, պարզելու, թե սա առանձի՞ն դեպք է, թե՞ միտում, ինչը շատ ավելի վտանգավոր է։ Բայց այն, որ հասարակությունը հիմա ծայրահեղ բևեռացված է, դա իսկապես այդպես է», — ասել է նա՝ մեկնաբանելով Քըրքի սպանությունը։

31-ամյա Քըրքի վրա կրակել են սեպտեմբերի 10-ին՝ Օրեմի համալսարանում ելույթի ժամանակ։ Նա մահացել է հիվանդանոցում՝ ստացած վնասվածքից։ Ակտիվիստը պահպանողական հայացքներ ուներ, աջակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և բազմիցս հանդես էր եկել Ուկրաինային տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության դեմ։

Սպանության մեջ կասկածվողը՝ Յուտա նահանգի բնակիչ Թայլեր Ջեյմս Ռոբինսոնը, ձերբակալվել է սեպտեմբերի 11-ի երեկոյան։ Նրան իշխանություններին է հանձնել սեփական հայրը, որին որդին խոստովանել է կատարածը։ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի, որ Ռոբինսոնը  մեղավոր կճանաչվի և կարժանանա մահապատժի։ Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսի վկայությամբ, իշխանությունները կարծում են, որ Ռոբինսոնը գործել է միայնակ։

Rate this item
(0 votes)

Լրահոս