Գազայում մեկ օրվա ընթացքում 68 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 340-ը վիրավորվել
Սեպտեմբերի 15, 2025

Գազայում մեկ օրվա ընթացքում 68 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 340-ը վիրավորվել

By Սեպտեմբերի 14, 2025 4

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 68 զոհվածների աճյուններ և 346 վիրավորներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան բազմաթիվ զոհեր, որտեղ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը դեռևս չեն կարողացել հասնել։

Նշվում է, որ նույն ժամանակահատվածում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է սովի և թերսնման պատճառով մահվան 2 դեպք: Ըստ այդմ՝ սովից և թերսնումից մահվան դեպքերի թիվը հասել է 422-ի, նրանց թվում են 145 երեխաներ։

Ըստ հաղորդագրության՝  Իսրայելի զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր հասել է 64 հազար 871-ի, իսկ վիրավորներինը՝ 164 հազար 610-ի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը տեղի կունենա «համեմատաբար շուտով»․ Թրամփ

Երկրի վրա գրանցվել է վերջին երեք ամսվա ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

Ես ստիպված կլինեմ խառնվել. Թրամփը Պուտինի և Զելենսկու հետ հնարավոր գագաթնաժողովի մասին

Ինչու է Ռուսաստանը գրոհում ՆԱՏՕ-ի երկրների վրա. ISW-ն հայտնել է պատճառը

Ֆուտբոլի լրագրողների Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի լրագրողների առաջնության հաղթող

Բուխարեստում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն

Որոշ շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ կլինի. եղանակի տեսություն

Կորեայի ձորը ժամանակավորապես փակ է երթևեկության համար

«World challenge cup». մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ արծաթե մեդալակիր

Առաջարկվում է ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը սահմանել

Նեթանյահուն և Ռուբիոն Լացի պատի մոտ աղոթել են Թրամփի և Գազայի պատանդների համար

Անկարայում հազարավոր մարդիկ միացել են ընդդիմության հանրահավաքին

Մադրիդում մեկնարկել են ԱՄՆ-ի և Չինաստանի բարձր մակարդակի բանակցությունները

Կրեմլում մեկնաբանել են, թե որն է ամերիկացի քաղաքական գործիչ Չարլի Քըրքի սպանության պատճառը

Լեհաստանի նախագահը ստորագրել է համաձայնագիր՝ երկիր ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու վերաբերյալ