Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը զգուշացրել է քաղաքացիներին՝ չգովազդել զինվորական ծառայությունը սոցիալական ցանցերում և չհրապարակել տեղակայման վայրերը իրական ժամանակում, հայտնում է Al Jazeera-ն։
Պատերազմի սկզբից իսրայելցի զինվորները սոցիալական ցանցերում հրապարակում են տեսանյութեր՝ Գազայում ենթակառուցվածքների ոչնչացման վերաբերյալ։
Նրանք չեն դարձել որևէ զինված խմբավորման թիրախ, սակայն դարձել են դատական գործերի առարկա, որոնք հարուցվել են այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսին է Հինդ Ռիջաբ հիմնադրամը։ Վերջինս համախմբել է իրավաբանների և ակտիվիստների ամբողջ աշխարհից՝ դատական գործեր նախապատրաստելու նպատակով՝ հիմնականում սոցիալական ցանցերում հրապարակված բովանդակության հիման վրա։