ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդերի» հարվածով ոչնչացրել է ուկրաինական ԱԹՍ–ների արձակման հարթակը
Սեպտեմբերի 13, 2025

ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդերի» հարվածով ոչնչացրել է ուկրաինական ԱԹՍ–ների արձակման հարթակը

By Սեպտեմբերի 13, 2025 2

«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հարվածով ոչնչացվել է Դոնեցկի Հանրապետության Կրամատորսկ քաղաքից արևմուտք գտնվող՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի արձակման հարթակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ թիրախը հայտնաբերել է հետախուզական ԱԹՍ-ի օպերատորը Գոլուբովկա բնակավայրի շրջանում (Կրամատորսկ քաղաքից 30 կմ արևմուտք): 

««Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հարվածի արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել են մինչև 25 միավոր «Լյուտի» տիպի հեռահար գործողության ԱԹՍ, անօդաչուների կառավարման կետ, 5 միավոր ավտոմոբիլային տեխնիկա և Ուկրաինայի զինված ուժերի մինչև 20 զինծառայող», - ասված է հաղորդագրության մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս