Կանադայի Մանիտոբա նահանգում փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով չորս մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել տարածաշրջանի քիչ բնակեցված հյուսիսային հատվածում՝ Մեյքփիս լճի մոտ։ Ինքնաթիռի բեկորները որոնելու համար ներգրավվել է ուղղաթիռ։ Ոստիկանության տվյալներով՝ ողջ է մնացել միայն օդաչուն, ով ծանր վնասվածքներ է ստացել։ Ուղևորները մահացել են։
Ինքնաթիռի կործանման վերաբերյալ հետաքննություն է ընթանում։