ՄԱԿ-ի հանձնաժողովը Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ճանաչել է որպես ցեղասպանություն։
Իսրայելը այսօր գիշեր լայնածավալ հարձակում սկսեց Գազայի վրա. քաղաքը քսան րոպեում ենթարկվել է 37 հարձակման, այդ թվում՝ ուղղաթիռներից։
Իսրայելի պաշտպանության բանակը գործողությունը սկսել է երկուշաբթի երեկոյան. նախ հարվածել են ռազմաօդային ուժերը, ապա մտել են տանկեր։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 62 մարդ, գրում է WAFA-ն։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը խոստացել է քաղաքում գործել մինչև Համասի լիակատար պարտությունը։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել լուծարել ՄԱԿ-ի այն հանձնաժողովը, որը հրապարակել էր զեկույց, որում Իսրայելի գործողությունները Գազայում ճանաչվել էին որպես ցեղասպանություն: Նախարարությունը հայտարարել է, որ զեկույցը հիմնված է «ստերի վրա»: