ՀԱՄԱՍ-ը քիչ ժամանակ ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար. Ռուբիո
Սեպտեմբերի 16, 2025

ՀԱՄԱՍ-ը քիչ ժամանակ ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար. Ռուբիո

By Սեպտեմբերի 16, 2025 4

Ռուբիոն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը քիչ ժամանակ ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար2 րոպեի ընթերցումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ն ընդամենը մի քանի օր ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար։

Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

«Իսրայելցիները սկսել են այնտեղ (Գազա) գործողություններ իրականացնել: Այսպիսով՝ մենք կարծում ենք, որ շատ կարճ ժամանակահատված ունենք, որի ընթացքում կարող է համաձայնագիր կնքվել։ Մենք այլևս չունենք ամիսներ, հավանաբար, ունենք օրեր և, միգուցե, մի քանի շաբաթ», – նշել է Ռուբիոն Իսրայելից Կատար մեկնելուց առաջ։  

Նա ընդգծել է, որ Կատարը մնում է միակ պետությունը, որը կարող է միջնորդել Գազայում հրադադարի հասնելու հարցում՝ չնայած նախորդ շաբաթ Դոհայում Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ուղղված հարվածին։«Ակնհայտ է, որ նրանք (ՀԱՄԱՍ) պետք է որոշեն՝ արդյոք ցանկանում են դա անել նախորդ շաբաթ տեղի ունեցածից հետո, թե ոչ։ Բայց մենք ցանկանում ենք, որ նրանք իմանան, որ եթե աշխարհում կա մի երկիր, որը կարող է օգնել վերջ դնել դրան բանակցությունների միջոցով, դա Կատարն է», – ընդգծել է Ռուբիոն։ 

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում չէր բացառել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ ուղղված հարվածներն այլ երկրներում: ՀԱՄԱՍ-ին Դոհայում թիրախավորելու վերաբերյալ Նեթանյահուն նշել էր, որ «Իսրայելը շարունակում է հստակեցնել Կատարին հասցված հարվածի վերջնական արդյունքները»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ–ն, Չինաստանը և Իրանը համատեղ նախագիծ կներկայացնեն միջուկային օբյեկտների մասին

Հայաստանում մսի և մակարոնեղենի գներն աճել են, ձվինն ու կարտոֆիլինը՝ նվազել

Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը

Լիոնել Մեսսիի քարտը վաճառվել է ռեկորդային գնով

ՌԴ-ում հայ գործարար է ձերբակալվել Գերագույն ռադայի նախկին պատգամավորի uպանnւթյան գործով. աղբյուր

«Զանգեզուրի միջանցքը» 95 տոկոսով պատրաստ է. ադրբեջանական ԶԼՄ

ՄԱԿ-ի հանձնաժողովն Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ճանաչել է որպես ցեղասպանություն

Ադրբեջանը կավելացնի պաշտպանության և անվտանգության ծախսերը

Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր է դադարեցնել 90 օրում. ինչ պայման է առաջարկում ԱՄՆ-ն

Զելենսկին հայտարարել է Պուտինին և Թրամփին հանդիպելու իր պատրաստակամության մասին

«Պատիվ ունեմ»-ը ներկայացրել է «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը

«Միսս Տիեզերք»-ի բեմում Հայաստանի ներկայացուցիչը կբարձրաձայնի կանանց իրավունքների ու հավատքի կարևորության մասին

Իրանը և 5 երկրներ ԱԷՄԳ-ին են ներկայացրել բանաձևի նախագիծ միջուկային օբյեկտների վրա հարձակումների արգելման մասին