Եգիպտոսն արաբական երկրներին հորդորել է ստեղծել անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի մեխանիզմ
Սեպտեմբերի 15, 2025

Եգիպտոսն արաբական երկրներին հորդորել է ստեղծել անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի մեխանիզմ

By Սեպտեմբերի 15, 2025 3

Արաբական և իսլամական երկրները պետք է ստեղծեն միասնական գործիք՝ իրենց առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու համար։ 

Այս մասին նշել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին՝ սեպտեմբերի 15-ին ելույթ ունենալով Դոհայում Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովին։

«Ժամանակն է մշակել արաբա-իսլամական մեխանիզմ՝ անվտանգության, քաղաքական և տնտեսական ոլորտներում սպառնալիքներին հակազդելու համար։ Սա կօգնի մեզ ամրապնդել մեր ներկայիս դիրքերը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան միջոցներ ձեռնարկել հակամարտությունները լուծելու համար», – ընդգծել է ալ-Սիսին։ Նրա ելույթը հեռարձակվել է կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով։

Եգիպտոսի առաջնորդի խոսքով՝ հակառակորդը պետք է հասկանա, որ Ատլանտյան օվկիանոսից մինչև Պարսից ծոց ցանկացած արաբական և իսլամական երկիր  պաշտպանված է։ «Մենք թույլ չենք տա ոտնձգություններ մեր պետությունների ինքնիշխանության նկատմամբ և թույլ չենք տա որևէ մեկին արժեզրկել խաղաղության հասնելու մեր ջանքերը», – շեշտել է Եգիպտոսի նախագահը։

Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովը հրավիրվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Կատարի մայրաքաղաք Դոհային, ինչի հետևանքով սպանվել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և նրա ղեկավարության երեք անդամ։

Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել է միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը միջազգային մեկուսացման մեջ է. Նեթանյահու

Հնդկաստանը և ԱՄՆ-ն սեպտեմբերի 16-ին կվերսկսեն բանակցություններն առևտրային համաձայնագրի շուրջ

Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի է․ ԱԳՆ

Թուրքիան մտադիր է էներգետիկ ոլորտում նվազեցնել արտաքին կախվածությունը

Աճառյան փողոցում մեթան գազի լցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդհի բռնկումով․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը

Եվրամիությունը «սերբական մայդան» է պատրաստում. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայություն

Եգիպտոսն արաբական երկրներին հորդորել է ստեղծել անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի մեխանիզմ

Հունգարիան և Չինաստանի ատոմային էներգիայի գործակալությունը համաձայնագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահը կոչ է արել տնտեսական սահմանափակումներ կիրառել Իսրայելի նկատմամբ

Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է հաստատվել․ Ալիևը՝ Թուրքիայի ԳՇ պետին

Կադաստրի կոմիտեի ղեկավարի աշխատասենյակում դաժանաբար քաղաքացու են ծեծել. աղմկահարույց սկանդալ

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Չեխիան ուղղաթիռների խումբ է ուղարկել Լեհաստան՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համար

Կոտայքի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարի թափքից բլոկները թափվել են «BMW X5»-ի վրա

Ադրբեջանի կողմից ապատեղեկատվությունը լռել է, իրենք դադարեցրել են դա մայիսից. Ռիտեր