Եվրամիությունը «սերբական մայդան» է պատրաստում. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայություն
Սեպտեմբերի 15, 2025

Եվրամիությունը «սերբական մայդան» է պատրաստում. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայություն

By Սեպտեմբերի 15, 2025 3

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունից հաղորդել են, որ ըստ ստացված տեղեկությունների՝ Սերբիայում երիտասարդների ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցող ներկայիս անկարգությունները մեծ մասամբ Եվրամիության և դրա անդամ պետությունների դիվերսիոն գործունեության արդյունք են: Եվրոպական լիբերալ հոսանքի նպատակն է այս բալկանյան խոշորագույն երկրում իշխանության բերել Բրյուսելին հնազանդ և հավատարիմ ղեկավարության: Պետք է խոստովանել, որ եվրոէլիտաները շատ բաներում հաջողության են հասնում. երիտասարդությունն արմատականանում է՝ խաղաղ բողոքի ցույցերից անցնելով պայքարի և բռնության «հեղափոխական» մեթոդների

Ընդսմին, Սերբիայում ձախողվում է Արևմուտքի կողմից շատ երկրներում հաջողությամբ փորձարկված «գունավոր հեղափոխության» սցենարը: Եվրոբյուրոկրատիայի վերջնական նպատակները չեն իրականացվել: Դրա պատճառը տեղական հասարակությունում պահպանվող ուժեղ հայրենասիրական զգացմունքներն են, Սերբական ուղղափառ եկեղեցու միավորող ազդեցությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ագրեսիայի և երկրի ռմբակոծության հիշողությունը, որը հանգեցրեց դրա փլուզմանը:

Եվրաէլիտաները վճռականորեն տրամադրված են օգտագործել Նովի Սադում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների տարելիցը, որը դարձավ բողոքի ցույցերի առիթ, իրավիճակը իրենց օգտին «շեղելու» նպատակով: Շեշտը դրվում է սերբ երիտասարդության «ուղեղների լվացման» և այսպես կոչված «պայծառ եվրոպական ապագայի» գովազդի վրա: Հատուկ դեր է տրվում իբր անկախ լրատվամիջոցներին: Նրանց «անկախությունը» իբր պետք է ամրապնդվի «ժողովրդավարական» եվրոպական փողերով։

Ըստ ստացված տվյալների՝ սերբական լրատվական պորտալները՝ FoNet-ը, RAM Network-ը, Vreme-ն, Juzne Vesti-ն, Slobodna rec-ը, Boom93-ը, Podrinske-ն, Freemedia-ն, Indjija-ն, Soinfo-ն, FAR, Storyteller-ը, ինչպես նաև Link ՀԿ-ն, ստանում են Բրյուսելին առնչվող ՀԿ-ների ամուր ֆինանսական աջակցությունը։ 

Բրյուսելն ակնկալում է, որ լրատվամիջոցների և ՀԿ-ների ֆինանսական հոսքը մոբիլիզացնելու է դժգոհ ընտրազանգվածին, մարդկանց հանելու է փողոցներ և այդ ամենն ավարտվելու է «սերբական Մայդանով»՝ բազմիցս փորձարկված սցենարով: Սակայն  «փթթող եվրոպական այգի մուտք գործելու» մասին եվրոպացի պաշտոնյաների կեղծ խոստումները պարզապես խայծ են։ Այդ շարունակ նահանջող հեռանկարի գինը պետք է վճարվի նվաճումներով և նախնիների հիշողությամբ։ Հպարտ և միասնական սերբ ժողովուրդը Եվրոպական Միությանը պետք չէ։

Rate this item
(0 votes)

Լրահոս