ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում ոչնչացրել է ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող ևս մեկ նավ
Սեպտեմբերի 16, 2025

ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում ոչնչացրել է ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող ևս մեկ նավ

By Սեպտեմբերի 16, 2025 6

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները միջազգային ջրերում ոչնչացրել են վենեսուելական նավ, որը, նրա խոսքով, թմրանյութեր էր տեղափոխում։

Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

Թրամփը հայտարարել է, որ «թմրանյութեր տեղափոխող կարտելներին» հասցված հարվածի հետևանքով սպանվել է 3 մարդ։ «Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Վենեսուելայից այս հաստատված թմրաահաբեկիչները գտնվում էին միջազգային ջրերում՝ դեպի ԱՄՆ տեղափոխելով անօրինական թմրանյութեր (ամերիկացիներին թունավորող մահացու զենք):

Թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող չափազանց վայրագ այս կարտելները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և ԱՄՆ կենսական շահերի համար: Հարվածի արդյունքում սպանվել է 3 տղամարդ ահաբեկիչ:

Այս հարվածի ժամանակ ԱՄՆ զինված ուժերի ոչ մի անդամ չի տուժել», – գրել է ԱՄՆ նախագահը:Նա զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհետապնդի ցանկացածին, ով թմրանյութեր կտեղափոխի Միացյալ Նահանգներ։

Այնուհետև Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի գրանցված ապացույցներ և փաստեր, որ տվյալ նավը պատկանում էր թմրաահաբեկչական խմբերի։

Թրամփի հայտարարությունից առաջ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Կարակասը կպաշտպանի իրեն ԱՄՆ-ի «ագրեսիայի» դեմ։ BBC-ի փոխանցմամբ՝ Մադուրոն նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անվանել է «մահվան և պատերազմի տիրակալ»։ Վենեսուելայի նախագահը հայտարարել է նաև, որ կառավարությունը «լիովին կիրագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը»։

Երկու երկրի միջև լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Կարիբյան ծովի հարավում ռազմանավեր տեղակայեց՝ դա պատճառաբանելով թմրանյութերի դեմ պայքարի գործողություններով։ Օրեր առաջ Վենեսուելայի մոտ ԱՄՆ-ն հարված է հասցրել ևս մեկ նավի՝ սպանելով 11 մարդու։ Ըստ Վաշինգտոնի՝ նավը թմրանյութեր էր տեղափոխում։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Պատիվ ունեմը» վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել

Ռուսաստանն ուրախ կլիներ հայ կատարողների տեսնել «Ինտերտեսիլում». Լավրով

ՌԴ–ն, Չինաստանը և Իրանը համատեղ նախագիծ կներկայացնեն միջուկային օբյեկտների մասին

Հայաստանում մսի և մակարոնեղենի գներն աճել են, ձվինն ու կարտոֆիլինը՝ նվազել

Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը

Լիոնել Մեսսիի քարտը վաճառվել է ռեկորդային գնով

ՌԴ-ում հայ գործարար է ձերբակալվել Գերագույն ռադայի նախկին պատգամավորի uպանnւթյան գործով. աղբյուր

«Զանգեզուրի միջանցքը» 95 տոկոսով պատրաստ է. ադրբեջանական ԶԼՄ

ՄԱԿ-ի հանձնաժողովն Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ճանաչել է որպես ցեղասպանություն

Ադրբեջանը կավելացնի պաշտպանության և անվտանգության ծախսերը

Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր է դադարեցնել 90 օրում. ինչ պայման է առաջարկում ԱՄՆ-ն

Զելենսկին հայտարարել է Պուտինին և Թրամփին հանդիպելու իր պատրաստակամության մասին

«Պատիվ ունեմ»-ը ներկայացրել է «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը

«Միսս Տիեզերք»-ի բեմում Հայաստանի ներկայացուցիչը կբարձրաձայնի կանանց իրավունքների ու հավատքի կարևորության մասին