Ֆուտբոլի Սերբիայի ազգային հավաքականի նախկին խաղացող, 41-ամյա Դեյան Միլովանովիչը մահացել է Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» վետերանների թիմի հանդիպման ժամանակ։ Նա սրտի կրկնակի կաթված է ստացել, հաղորդում է ֆրանսիական L'Équipe-ը։
Գոլ խփելուց մի քանի րոպե անց Միլովանովիչը կորցրել է գիտակցությունը։ Առաջին օգնությունն արդյունք չի տվել։
Միլովանովիչն ակումբային կարիերայում հանդես է եկել «Ցրվենա Զվեզդայում», «Վոժդովացում», «Լանսում» եւ «Պանիոնիոսում»։ 2006-ին նա ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն խաղացող։