Չինաստանում տեղի է ունեցել թռչող մեքենաների մասնակցությամբ առաջին վթարը: Չանչունում (Ցզիլին նահանգ) ավիաշոուի գլխավոր փորձի ժամանակ բախվել են երկու Xpeng AeroHT eVTOL թռչող մեքենաներ:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ դրանցից մեկն անվտանգ վայրէջք է կատարել, իսկ մյուսը վնասվել և հրդեհվել է վայրէջքի ժամանակ։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել, սակայն ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։