«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները չեն նահանջում եկեղեցու եւ Կաթողիկոսի հարցում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Կաթողիկոսի հեռացման հարցի մասամբ երկրորդ պլան մղված լինելու փաստը կապված է իշխանությունների համար թիվ մեկ հարց դարձած ՔՊ-ի նոր վարչության ընտրություններով: Ըստ իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ Կաթողիկոսի հեռացման հարցում նահանջ չի լինելու, առաջիկայում Փաշինյանը նորից կսկսի իր հորդորները Կաթողիկոսի հեռացման վերաբերյալ, կավարտի «Աստվածաշունչ կարդացածներով» ձեւավորվելիք խորհրդի աշխատանքները եւ արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկվեն: Ի դեպ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների, Նիկոլ Փաշինյանն արդեն հստակ դիրքորոշում ունի Տեր Արամ քահանա Ասատրյանի «հալածանքի» առնչությամբ ու պատրաստ է նրան ամեն կերպ Կաթողիկոսի գահին հասցնելու:
Տեր Արամին ողջ իշխանական թեւը հալածյալ է համարում «նախկինների» կողմից, ու նրան ամեն կերպ փայփայում են՝ առաջիկայում գործընթացներում ներառելու համար: Նա միակ եւ եզակի հոգեւորականն է, որ խախտում է հայ առաքելական սուրբ եկեղեցու կուռ միասնականությունը եւ քննադատում է հոգեւոր առաջնորդին»։