Ներքին Չարբախում թալանել են BMW–ն՝ տանելով անիվները՝ անվահեծերով, հայելիները, հովացման համակարգի ծածկոցը
Սեպտեմբերի 18, 2025

Ներքին Չարբախում թալանել են BMW–ն՝ տանելով անիվները՝ անվահեծերով, հայելիները, հովացման համակարգի ծածկոցը

By Սեպտեմբերի 18, 2025 1

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց գողություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարաության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Չարբախ 1-ին փողոցի տներից մեկում գողություն է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք թալանել են նշված փողոցի տներից մեկում կայանված, Երևանի բնակիչ 37-ամյա Մհեր Պ.-ին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենան:

Գողերը ավտոմեքենայի վրայից տարել են 4 անիվները՝ անվահեծերով, հայելիները, հովացման համակարգի ծածկոցը և թափարգելի կանթերը:

Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան ընդլայնում է պաշտոնական կապերը թալիբների հետ

Հռոմի պապը բացառել է կանանց և միասեռ ամուսնությունների համար նախատեսված բարեփոխումները

Մեծ Բրիտանիայի վարչապետը կհետաձգի Պաղեստինի ճանաչումը մինչև Թրամփի մեկնումը

Աշխարհում միակողմանիության դարաշրջանն ավարտվել է. Փեզեշքիան

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

ՀՀ-ում հեղուկ վառելանյութի լցավորման կայանների անվտանգության միասնական համակարգ կստեղծվի

Սև ծովից Հայաստանին մոտեցող ակտիվ ցիկլոնը՝ արբանյակային լուսանկարի վրա

Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է․ Իբրահիմ Քալըն

«Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստին պետությունը»․ The Times

Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ ու մահակներ է կիրառել ցույցը ցրելու համար

Երեկոյան ժամերին կանձրևի. եղանակի տեսություն

Թրամփի ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Նյու Յորքի վրայով թռչող ուղևորատար ինքնաթիռի հետ. Bloomberg

Կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 45 նոր տրոլեյբուս

Հայաստանը հավանություն տվեց ԱՊՀ երկրների մաքսային նպատակով փորձաքննությունների կենտրոնի մասին համաձայնագրին

Կառավարությունը հաստատեց Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը. ինչ է այն ենթադրում