Փարիզի արևելքում ոստիկանությունը արցունքաբեր գազ ու մահակներ է օգտագործել ավտոբուսային կայարանի մուտքը փակող ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է Parisien թերթը։
Այսօր Ֆրանսիայում նախատեսված են զանգվածային ցույցեր կառավարության կողմից առաջարկվող խնայողության միջոցառումների դեմ՝ բյուջետային դեֆիցիտի և հսկայական պետական պարտքի պայմաններում։ Ակնկալվում է, որ դրանց կմասնակցի մինչև 900,000 մարդ։
«Ոստիկանությունը ուժ և մահակներ է կիրառել Լագնի փողոցում ավտոբուսային կայարանը փակող ցուցարարների դեմ։ Իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են օգտագործել, մինչդեռ ցուցարարները պատասխանել են ծխային ռումբերով», - նշվում է հոդվածում։
Որոշ ժամանակ անց առաջին ավտոբուսը կարողացել է լքել կայարանը, հաղորդում է թերթը։
Ցույցը սկսվել է տեղական ժամանակով ժամը 6:00-ին և ուղեկցվել է երաժշտությամբ։ Ցույցին միացել են նաև ավտոբուսի վարորդները։