Եվրոպական երկրները զգալիորեն ընդլայնել են պաշտոնական շփումները «Թալիբանի» ներկայացուցիչների հետ, ինչը չորս տարի առաջ Աֆղանստանում իշխանության եկած շարժման համար դիվանագիտական դռներ է բացում դեպի արևմուտք: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ նրանց տվյալների՝ արևմտյան կառավարությունները և քաղաքական գործիչները «ձգտում են ավելի ու ավելի շատ շփվել Քաբուլի հետ՝ փորձելով լուծել անօրինական միգրանտների հայրենադարձության խնդիրները»։ Այս տարի եվրոպական երկրները, ներառյալ Գերմանիան, Շվեյցարիան և Ավստրիան, պատվիրակություններ են ուղարկել Աֆղանստան կամ էլ իրենց տարածքում ընդունել են Թալիբանի ներկայացուցիչներին՝ հայրենադարձությանը նպաստելու նպատակով։
FT-ը հիշեցնում է, որ Ռուսաստանը առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը։