Կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 45 նոր «Յու թոնգ» մակնիշի տրոլեյբուս և 104 վերելակ: Հարցը քննարկվեց կառավարության նիստում:
Հիմնական զեկուցող ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ 45 տրոլեյբուսի համար որպես կանխավճար կտրվի 30 տոկոս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց. «Ճիշտ եմ հասկանում, որ մրցույթը կայացել է, եկել է արդեն առաջին վճարման պահը: Ե՞րբ ենք սպասում, որ տրոլեյբուսները կհասնեն Երևան»:
Ի պատասխան Ավինյանը նշեց, որ կա կայացած մրցույթ, արդեն իսկ ունեն գնած 30 տրոլեյբուս :
«Այս 45 նոր տրոլեյբուսներով, որոնք կառավարության աջակցությամբ կգնենք, ամբողջապես մեր տրոլեյբուսային պարկը կթարմացվի: Այլևս մենք չենք ունենելու քաղաքում հին տրոլեյբուսների: Ֆինանսական միջոցների հակտացումից հետո, մենք ակնկալում ենք, որն 26 թվականի առաջին եռամսյակում բոլոր 45 տրոլեյբուսները կլինեն Երևանում»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ նշելով որ սա նաև վարչապետի շնորհիվ է: