Կառավարությունը հաստատեց Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը. ինչ է այն ենթադրում
Սեպտեմբերի 18, 2025

Կառավարությունը հաստատեց Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը. ինչ է այն ենթադրում

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 18–ի նիստում հաստատեց  Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը։

Այս որոշման ընդունման նպատակն է ապահովել ՀՀ առողջապահական անվտանգության համակարգի արդյունավետ գործունեությունը համաճարակային և համավարակային իրավիճակներում՝ ստեղծելով միասնական, համակարգված և գործողությունների հստակ հաջորդականությամբ մշակված պլան։

Վերջին տարիների փորձը, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակը, ցույց  տվեց, որ համաճարակային և համավարակային իրավիճակների կանխարգելման, արձագանքման և վերականգնման գործընթացները պահանջում են համալիր, համակարգված և ռազմավարական մոտեցում։ Առողջապահական արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ միացյալ գործողությունների հստակ ծրագիր, որը սահմանում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի գործառույթները, պատասխանատվության շրջանակները և փոխգործակցության մեխանիզմները։ 

Առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն ամրագրել համաճարակի և համավարակի ընթացքում Հայաստանում հանրային առողջապահության համակարգի պատրաստվածության և արձագանքման համար անհրաժեշտ միջոցառումների շրջանակը, ինչպես նաև ապահովել պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, և այլ շահագրգիռ կառույցների միջև համագործակցությունը համաճարակի կամ համավարակի ժամանակ: 

Կարգավորումները նախատեսում են՝

պատրաստվածության և արձագանքման միջոցառումների պլանավորում և իրականացում,

համաճարակի/համավարակի դեպքում արագ արձագանքման համակարգված գործողությունների իրականացում,

ռիսկի հաղորդակցման, տեղեկատվության տարածման և հասարակական իրազեկման մեխանիզմներ,

մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում,

միջազգային համագործակցության շրջանակներում գործողությունների ներդաշնակեցում։

Նախագծով կարգավորովում են համաճարակի/համավարակի ներուժով նոր գրիպի և այլ  շնչառական ախտածինով պայմանավորված հիվանդությունների պատրաստվածության և արձագանքման գործողությունները  և հանրային առողջապահական միջոցառումները՝ համաճարակից/համավարակից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո, որոնք կարող են կիրառվել ցանկացած համաճարակի/համավարակի ներուժով ցանկացած շնչառական վարակի նկատմամբ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան ընդլայնում է պաշտոնական կապերը թալիբների հետ

Հռոմի պապը բացառել է կանանց և միասեռ ամուսնությունների համար նախատեսված բարեփոխումները

Մեծ Բրիտանիայի վարչապետը կհետաձգի Պաղեստինի ճանաչումը մինչև Թրամփի մեկնումը

Աշխարհում միակողմանիության դարաշրջանն ավարտվել է. Փեզեշքիան

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

ՀՀ-ում հեղուկ վառելանյութի լցավորման կայանների անվտանգության միասնական համակարգ կստեղծվի

Սև ծովից Հայաստանին մոտեցող ակտիվ ցիկլոնը՝ արբանյակային լուսանկարի վրա

Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է․ Իբրահիմ Քալըն

«Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստին պետությունը»․ The Times

Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ ու մահակներ է կիրառել ցույցը ցրելու համար

Երեկոյան ժամերին կանձրևի. եղանակի տեսություն

Թրամփի ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Նյու Յորքի վրայով թռչող ուղևորատար ինքնաթիռի հետ. Bloomberg

Կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 45 նոր տրոլեյբուս

Հայաստանը հավանություն տվեց ԱՊՀ երկրների մաքսային նպատակով փորձաքննությունների կենտրոնի մասին համաձայնագրին

Կառավարությունը հաստատեց Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը. ինչ է այն ենթադրում