Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում բացահայտել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալական ցանց, որը ահաբեկչություն է նախապատրաստել պաշտպանական ձեռնարկություններից մեկի ղեկավարի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես, ենթադրյալ հանցագործները, ովքեր 1993, 1994 և 2006 թվականին ծնված ՌԴ քաղաքացիներ են, մտադրված են եղել պայթեցնել ձեռնարկության ղեկավարի ավտոմեքենան։
Ռումբը թաքցված է եղել քաղաքային գերեզմանատներից մեկում։ Ձերբակալվածները խոստովանական ցուցմունք են տվել՝ հայտնելով, որ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ կապ են պահպանել Telegram-ի միջոցով։
Հարուցվել են քրեական գործեր ահաբեկչական հարձակման նախապատրաստման և պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության հոդվածներով։ Մեղադրյալներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։