Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում լողավազան կկառուցվի։ Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց այսօրավ՝ սեպտեմբերի 18–ի նիստում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2024թ. օգոստոսի 2-3–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում Տավուշի մարզպետին առաջարկվել է Իջևան համայնքի ղեկավարի հետ համատեղ քննարկել Քարահան գետի վրա լողավազանի կառուցման համար 300-400 քմ մակերեսով տարածք հատկացնելու հնարավորության հարցը։
Խոսքը Աճարկուտ, 4-րդ փողոց, 10/3 հասցեում գտնվող 0․02929 հա մակերեսով հողամասի մասին է։ Որոշմամբ այդ անշարժ գույքը նվիրաբերվում է կառավարությանը, վերջինս էլ այն նվիրաբերել Իջևան համայնքին՝ լողավազան կառուցելու նպատակով։