Չեմ բացառում, որ նորից ինձ կալանավորեն. Դավիթ Տոնոյան
Սեպտեմբերի 19, 2025

Չեմ բացառում, որ նորից ինձ կալանավորեն. Դավիթ Տոնոյան

By Սեպտեմբերի 19, 2025 2

Չեմ բացառում, որ նորից ինձ կալանավորեն: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: 

«Ես չեմ բացառում ոչ մի բան, բայց կարծում եմ՝ ուրիշ կալանավորումներ էլ կլինեն իր ժամանակին»,- ասել է Տոնոյանը:

Նա ասաց, որ իրեն չեն տրամադրել Քննիչ հանձնաժողովի արձանագրությունները, որի իրավունքն ինքն ունի:

«Ես այդ հարցը բարձրացրել եմ քննիչ հանձնաժողովում: Ուղիղ բարձրացրել եմ՝ կար՞ղ են իմ փաստաբաններն ունենալ հարցադրումներ կամ ծանոթանան իմ պատասխաններին, որ հետագայում եթե լինեն քրեական գործեր, մենք պատրաստ լինենք: Բայց ամենակարևորը՝ ես դիմել եմ ԱԺ նախագահին, որ ըստ օրենքի, արձանարգրություններին ծանոթանամ, ինչպես նաև ունենամ հնարավորություն զեկույցին ծանոթանալու, դա իմ օրինական պահանջն է: Մինչև հիմա պատասխան չեմ ստացել, հուսով եմ՝ կստանամ»,- ասաց Տոնոյանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս