Ֆրանսիայում գործադուլի պատճառով սահմանափակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը
Սեպտեմբերի 18, 2025

Ֆրանսիայում գործադուլի պատճառով սահմանափակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը

By Սեպտեմբերի 18, 2025 1

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում գործադուլի պատճառով հասարակական տրանսպորտի աշխատանքն իրականացվում է խափանումներով։ Այս մասին սեպտեմբերի 18-ին հաղորդել է BFM հեռուստաալիքը:

Մասնավորապես, տրամվայների և ավտոբուսների աշխատանքը սահմանափակված է Լիոնում, Բորդոյում և Նանտում։

Փարիզում նույնպես խնդիրներ են դիտվում գնացքների երթևեկության հետ կապված։Մարսելում ցուցարարները շրջափակել են Eurolinks զենքի արտադրության գործարանը: Այս մասին X սոցցանցում հայտնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գաբրիել Կատալան: 

Ֆրանսիայի ՆԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ գործադուլի և դրա հետ կապված բողոքի ակցիաների ժամանակ կարգուկանոնը ապահովելու համար կներգրավվի 80 հազար ոստիկան ու ժանդարմ, ինչպես նաև զրահատեխնիկա ու անօդաչու թռչող սարքեր։Երկրում արդեն ձերբակալվել է հիսունհինգ մարդ, որոնցից յոթը՝ Իլ դե Ֆրանսում:  

Արհմիությունները կոչ են արել ֆրանսիացիներին սեպտեմբերի 18-ին դուրս գալ փողոց՝ իրենց դժգոհությունը հայտնելու մինչև վերջերս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ֆրանսուա Բայրուի կողմից ներկայացված բյուջետային միջոցառումների առնչությամբ։

Սեպտեմբերին Բայրուին անվստահության քվե հայտնեցին, ինչից հետո նա հրաժարական տվեց։ Կառավարության ղեկավարի պաշտոնում նրան փոխարինեց  պաշտպանության նախկին նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ակնկալում ենք, որ Անկարայի և Երևանի միջև համաձայնագրեր մշակելիս հաշվի կառնվեն նաև հարևանների շահերը․ Զախարովա

ԱՄՆ-ն ռեկորդային՝ 150 մլրդ ֆունտի ներդրումային նախագծեր կիրականացնի Բրիտանիայում

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

Ֆրանսիայում գործադուլի պատճառով սահմանափակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը

ԱՄՆ-ում կարծում են, որ Պուտինը հաղթում է «Երրորդ համաշխարհային պատերազմում»

Մեր զինված ուժերը կարող են հեռանալ Սիրիայից՝ սահմանի անվտանգությունն ապահովելուց հետո․ Թուրքիայի ՊՆ

Շվեյցարիան կտրուկ կրճատել է ԱՄՆ արտահանումը՝ բարձր մաքսատուրքերի պատճառով

Հայաստանի ներկայիս գործողությունները դեռևս չեն հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած իր պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

Աֆղանստանը մնացել է առանց ինտերնետի. Գերագույն առաջնորդն արգելափակել Wi-Fi-ն ամբողջ երկրում

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը. կա 3 տուժած

Մակրոնը «գիտական ապացույցներ» կտրամադրի ամերիկյան դատարանին՝ ապացուցելու համար, որ Բրիջիթ Մակրոնը կին է. փաստաբան

Ճիշտ ենք արել, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածից զորքերը հետ ենք քաշել՝ առանց սահմանազատման․ ՀՀ վարչապետ

Օլիվիա Քոլմանը վախենում է ինտիմ տեսարաններում նկարահանումից. «Տպավորություն է, որ դավաճանության պես բան է»

Հայաստանի ներկայիս գործողությունները դեռևս չեն հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած իր պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ

Եվրոպան ընդլայնում է պաշտոնական կապերը թալիբների հետ