ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կազմել է 382.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 452.83 դրամ (նվազել է 0.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու ոխարժեքը կազմել է 4.62 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 443-450 դրամով, վաճառվում է 454.5–460 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.46-4.58 դրամով, վաճառվում է 4.65-4.81 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:
Եվրոն գնվում է 450 դրամով, վաճառվում է 454 դրամով:
Ռուբլին գնվում է 4.50 դրամով, վաճառվում է 4.60 դրամով: