Տեղահանված անձինք ամբողջությամբ կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից
Սեպտեմբերի 18, 2025

Տեղահանված անձինք ամբողջությամբ կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից

Տեղահանված անձինք ամբողջությամբ կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից: Այս ամսին հայտնում են ՆԳՆ-ից:

Կառավարությունն ընդունել է Ներքին գործերի նախարարության կողմից մշակված որոշման նախագիծը, որի նպատակն է տեղահանված մեր հայրենակիցների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցումը։

Ըստ այդմ՝ տեղահանված մեր հայրենակիցները կազատվեն ավտոմեքենան օտարելու, խոտանելու, ժառանգությամբ հանձնելու կամ հասցեի փոփոխության հիմքով վերահաշվառման, ինչպես նաև ցանկացած գրանցման-հաշվառման գործողության արդյունքում տրանսպորտային միջոցի գույքահարկի գծով պարտավորությունը կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։

Հավելենք, որ տեղահանման արդյունքում Հայաստան է տեղափոխվել 21,107 տրանսպորտային միջոց, որից միայն 3,711-ն է վերահաշվառվել տեղահանվածի անվամբ կամ տեղահանվածի կողմից օտարվել այլ անձի։

Որոշման ընդունումը կնպաստի շահառուների համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու նրանց սեփականության իրավունքի արդյունավետ իրացմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները լրացուցիչ շփումներ կունենան Ուկրաինայի հարցով. Լավրով

Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՌԴ ԱԴԾ սահմանապահ նավը կմտնի Բաքվի նավահանգիստ. Մանրամասներ

Մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին. Գագիկ Ծառուկյան

Մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչը դատապարտվել է 61 տարվա ազատազրկման

Արևմուտքը ցանկանում է օկուպացնել Ուկրաինայի մի մասը. Լավրով

Տեղահանված անձինք ամբողջությամբ կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից

Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել

Ակնկալում ենք, որ Անկարայի և Երևանի միջև համաձայնագրեր մշակելիս հաշվի կառնվեն նաև հարևանների շահերը․ Զախարովա

ԱՄՆ-ն ռեկորդային՝ 150 մլրդ ֆունտի ներդրումային նախագծեր կիրականացնի Բրիտանիայում

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

Ֆրանսիայում գործադուլի պատճառով սահմանափակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը

ԱՄՆ-ում կարծում են, որ Պուտինը հաղթում է «Երրորդ համաշխարհային պատերազմում»

Մեր զինված ուժերը կարող են հեռանալ Սիրիայից՝ սահմանի անվտանգությունն ապահովելուց հետո․ Թուրքիայի ՊՆ

Շվեյցարիան կտրուկ կրճատել է ԱՄՆ արտահանումը՝ բարձր մաքսատուրքերի պատճառով