Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարելավել է իր վարկանիշը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, որի թարմացված տարբերակն այսօր հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
Հայաստանի ազգային հավաքականն իր դիրքը բարելավել է երկու հորիզոնականով և այժմ 103-րդն է։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականն առաջին տեղը զիջել է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային։
Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականն է, երրորդում` Արգենտինայի թիմը։ Լավագույն հնգյակում են նաև Պորտուգալիայի ու Անգլիայի հավաքականները։