Շաուրմա ուտելուց հետո 8 անձ է հոսպիտալացվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
Սեպտեմբերի 18, 2025

Շաուրմա ուտելուց հետո 8 անձ է հոսպիտալացվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ

Երևանում շաուրմա ուտելուց հետո սուր աղիքային վարակ ախտորոշմամբ հիվանդանոց դիմած 12 քաղաքացիներից 8-ն են հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մյուսները համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո տուն են գնացել։ 

«Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք բժիշկների հսկողության տակ են»,- հայտնեցին գերատեսչությունից։ 

Հոսպիտալացված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում գործող «Լավ-նա շաուրմա»-ում սնվելուց հետո 12 անձի մոտ սուր աղիքային վարակ է ախտորոշվել։

ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում։ Նմուշառում է կատարվել առկա հումքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության:

Պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով: Սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան»

Երևանում՝ Կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ 69-ամյա քաղաքացու մարմինը

Ռուսաստանի դեսպանությունը հետաքննում է Բանգկոկում ռուս կնոջ անհետացման դեպքը

Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են «Միասին» շարժման ներկայացուցիչների հետ

Շաուրմա ուտելուց հետո 8 անձ է հոսպիտալացվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ

Իսրայելը հարավային Լիբանանի բնակիչներին զգուշացրել է սպասվող օդային հшրվшծների մասին

Պուտինը հանդես է եկել շքեղության հարկի ներդրման օգտին

Պուտինն առաջարկել է քննարկել միգրանտ աշխատողների համար արտոնագրային համակարգի վերացման հարցը

Սեպտեմբերի 20-ից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան հ.18 հասցե երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը

Մալխաս Ամոյանը հաղթեց Ալիրեզա Աբդևալիին և անցավ աշխարհի առաջնության եզրափակիչ

Նիկոլ Փաշինյանի անխուսափելի գահընկեցության անհետաձգելիությունը Լևոն Տեր-Պետրոսյան

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է ԱԹՍ–ների ակտիվության աճ

Haaretz. Կատարից հետո Թուրքիան կարող է դառնալ Իսրայելի հաջորդ թիրախը

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները լրացուցիչ շփումներ կունենան Ուկրաինայի հարցով. Լավրով