Այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում անելով Լեհաստանի կառավարությանը:
Լեհաստանը օրեր առաջ փակել է Բելառուսի հետ սահմանը: Պատճառը Ռուսաստանի և Բելառուսի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժություններն էին:
Անդրադառնալով հարցին՝ եթե զորավարժություններն ավարտվել են, ապա ինչո՞ւ է սահմանը դեռևս փակ, Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարցին Կիերվինսկին ասել է, որ Լեհաստանը կբացի այն, երբ դա անվտանգ լինի։
«Երեկ երեկոյան սահմանապահ ծառայությունը նկատել է բելառուսական և ռուսական անօդաչու թռչող սարքերի ակտիվության աճ, որոնք փորձել են հատել Լեհաստանի օդային տարածքը: Ակնհայտ է, որ իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին մնում է շատ–շատ լարված»,–ասել է նախարարը: