Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան»
Սեպտեմբերի 18, 2025

Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան»

By Սեպտեմբերի 18, 2025 3

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին Հայաստանը Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան»։

«Ուղղակի պատկերացրեք, օրինակ, որ մենք կարգավորեցինք Աբերբայջանի և Ալբանիայի իրավիճակը։ Դա տարիներ էր տևել: Այն երբեք չէր կարող կարգավորվել», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։ 

Հիշեցնենք, որ հենց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը ուղղել է իր վրիպումները՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Թրամփը մի քանի անգամ Հայաստանն Ալբանիա է անվանել։

«Յուրաքանչյուր ոք, երկրի ցանկացած ղեկավար ուղղում է իր վրիպումնները, և ԱՄՆ նախագահն արդեն դա արել է «X»-ում իր գրառումով»,- ասել է Փաշինյանը։

Հարցին՝ արդյոք նա ունի՞ ԱՄՆ նախագահի հեռախոսահամարը, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ չի կարող հրապարակել իր հեռախոսային կոնտակտների ցանկը։ «Ես կարող եմ հրապարակել SMS հաղորդագրություններ, եթե անհրաժեշտ լինի, բայց կոնտակտների ցանկը չեմ կարող հրապարակել»,- նշել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանը վերահաստատել է իր անսասան հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին

Ես շարունակում եմ կանգնած լինել հայ ժողովրդի կողքին, մինչ մենք աշխատում ենք երկարատև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ․ ԱՄՆ սենատոր Գարի Փիթերս

Ակնկալում եմ, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները մինչև ամսվա վերջ կվերականգնվեն. Մակրոն

Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան»

Երևանում՝ Կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ 69-ամյա քաղաքացու մարմինը

Ռուսաստանի դեսպանությունը հետաքննում է Բանգկոկում ռուս կնոջ անհետացման դեպքը

Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են «Միասին» շարժման ներկայացուցիչների հետ

Շաուրմա ուտելուց հետո 8 անձ է հոսպիտալացվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ

Իսրայելը հարավային Լիբանանի բնակիչներին զգուշացրել է սպասվող օդային հшրվшծների մասին

Պուտինը հանդես է եկել շքեղության հարկի ներդրման օգտին

Պուտինն առաջարկել է քննարկել միգրանտ աշխատողների համար արտոնագրային համակարգի վերացման հարցը

Սեպտեմբերի 20-ից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան հ.18 հասցե երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը

Մալխաս Ամոյանը հաղթեց Ալիրեզա Աբդևալիին և անցավ աշխարհի առաջնության եզրափակիչ

Նիկոլ Փաշինյանի անխուսափելի գահընկեցության անհետաձգելիությունը Լևոն Տեր-Պետրոսյան