Moody's-ի տնտեսագետ Մարկ Զանդին կարծում է, որ ԱՄՆ-ի տնտեսության աստիճանական հետաճման՝ ռեցեսիայի հավանականությունը «բարձր» է, գրում է Business Insider-ը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների ռեցեսիայի մեջ մտնելու ռիսկը հաջորդ 12 ամիսների ընթացքում կազմում է 48%։
Զանդին տվյալներ է տրամադրել բնակելի շենքերի կառուցման թույլտվությունների կտրուկ անկման վերաբերյալ, որը անկման կանխատեսումների կարևոր ցուցանիշ է համարվում։
Թեև թույլտվություններ տրամադրվել են մինչ օրս, չվաճառված տների թիվն աճում է թույլ պահանջարկի պատճառով, ինչը կառուցապատողներին ստիպում է կրճատել շինարարության ծավալը։