Ռուսաստանը որոշ զինատեսակների արտադրությունն ավելացրել է մի քանի անգամ, իսկ որոշ ապրանքների համար՝ գրեթե 30 անգամ։ Ըստ ТАСС գործակալության՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Որոշ զինատեսակների, որոշ ապրանքների համար մեր արտադրությունն ավելացել է ոչ թե մի քանի տոկոսային կետով, այլ մի քանի անգամ՝ 2, 3, 10, 15, իսկ որոշ ապրանքների համար՝ գրեթե 30 անգամ»,- նշել է Ռուսաստանի նախագահը։