Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա, հետևաբար չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ. Միրզոյան
Նոյեմբերի 05, 2025

Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա, հետևաբար չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ. Միրզոյան

By Նոյեմբերի 05, 2025 3

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Օրբելի կենտրոնի համաժողովի ընթացքում քննարկումների ընթացքում արձագանքելով լրագրողի հարցին՝ նշեց, որ ցանկանում է «շատ ուղիղ և անկեղծ» կիսվել այն տպավորությամբ, որը ստացել է հարցադրման պահին։ 

Նախարարը ողջունեց լրագրողի մասնակցությունն ու հարցը, սակայն ընդգծեց, որ այն ավելի շատ համահունչ է պաշտոնական Բաքվի խոսույթին։

«Անկեղծ ասեմ, ես կմտածեի, որ Երևանում գտնվող ադրբեջանական ինֆորմացիոն գործակալության լրագրողը գուցե այլ հարց կտար։ Բայց քանի որ հարցրել եք, անպատասխան չեմ թողնի»,-ասաց Միրզոյանը։

Նախարարը ընդգծեց, որ Հայաստանի Սահմանադրության մեջ որևէ դրույթ չկա, որը կարող է սպառնալիք դիտվել Ադրբեջանի համար։ Հետևաբար, Հայաստանը այս հարցը չի դիտարկում որպես բանակցային գործընթացի մաս։

«Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր սահմանադրության մեջ կա Ադրբեջանին մտահոգող որևէ դրույթ։ Դա բանակցային օրակարգում չէ, և մենք այդ թեմայով բանակցություններ չենք վարում»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով, խաղաղության համաձայնագրի հիմնական նպատակներն արդեն արձանագրված են՝ Վաշինգտոնյան նոյեմբերյան հանդիպման ընթացքում ձեռք բերված սկզբունքներով և կողմերի ղեկավարների հռչակագրով։

«Խաղաղությունը հաստատված է։ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները այսօր վայելում են խաղաղությունը։ Մենք արդեն քննարկում ենք հասարակությունների շփումների, լրագրողների փոխայցելությունների, քաղաքացիների միջև կոնտակտների ձևաչափերը»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը ունի համաձայնագրի վերջնական ստորագրման և վավերացման քաղաքական կամք։

Միաժամանակ Միրզոյանը հիշեցրեց, որ դեռ 2018 թվականից Հայաստանում ներքին օրակարգում քննարկվում է Սահմանադրության փոփոխության հարցը, սակայն դա բացառապես ներհայաստանյան քննարկում է, ոչ արտաքին։ Խոսելով Կարս-Նախիջևան երկաթուղու և տարածաշրջանային հաղորդակցությունների մասին՝ նախարարը նշեց, որ գործընթացն ակտիվորեն ընթանում է ԱՄՆ-ի հետ քննարկումների շրջանակում։

«Մեզ համար առաջնայինը Հայաստանի ապաշրջափակումն է և երկաթուղային կապերի վերականգնումը, որոնք հնարավորություն կտան Հայաստանը կապել աշխարհի այլ երկրներին։ Ադրբեջանն արդեն էրական քայլ է արել՝ հանելով երրորդ երկրներից դեպի Հայաստան բեռների տեղափոխման արգելքը իր տարածքով»,- ասաց Միրզոյանը։

Նա նաև կարևորեց Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման ռազմավարական նշանակությունը, որը հնարավորություն կտա ապահովել բեռների շարժ դեպի Եվրոպա և Ասիա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին

Ուկրաինան խորտակվող Եվրոպայի պարանոցին կախված քար է․ Զախարովա

Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա, հետևաբար չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ. Միրզոյան

Հեգսեթը հայտարարել է թմրանյութեր տեղափոխող հերթական նավակի ոչնչացման մասին

Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը՝ հակակոռուպցիոն դատարանում (ուղիղ)

Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում. ՆԳՆ

Հարգելի՛ Վրաստանի կառավարություն, դուք ձեր ժողովրդին չեք մոտեցնում ԵՄ-ին, այլ ավելի եք հեռացնում նրանց. ԵՄ հանձնակատար

Տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել 2026 թվականի «գլխագինը». «Ժողովուրդ»

Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում. Սերժ Սարգսյան

Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթների քանակը. Միրզոյան

ԱՄՆ ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկում բոլոր չվերթները դադարեցվել են ռումբի սպառնալիքի պատճառով