ArmNews
Նոյեմբերի 05, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է․ «Արցախցիների կուտակային կենսաթոշակների մասին բարձրացված հարցերի վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը ​​​ ​

«Կուտակային կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքում 2024 թվականի հունվարի 16-ին լրացվել է նոր հոդված, որով սահմանվել է անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են և մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կենսաթոշակային ֆոնդում բացված հաշվին կամ վերադարձվում նրա բանկային հաշվին՝ ԱՀ կառավարության սահմանած կարգով: 2024 թվականի փետրվարի 29-ին ԱՀ կառավարության որոշմամբ սահմանվել է կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և դրա արդյունքում ձևավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ նրա բանկային հաշվին փոխանցման կարգը:

Կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և դրա արդյունքում ձևավորված միջոցները շահառուների բանկային հաշվին փոխանցման նպատակով համապատասխան դիմում է ներկայացվել բոլոր լիազոր մարմիններին, սակայն մերժվել է կուտակային վճարների վերադարձը, ավելին ՀՀ ԱԺ կողմից 2024 թվականի հունիսի 13-ին ընդունված «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքում կատարվել է լրացում, ըստ որի անձը (այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձը), որի համար (օգտին) ՀՀ գրանցված ներդրումային ֆոնդում, բացառությամբ ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի, կատարվել են կուտակային հատկացումներ, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը սահմանվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունները ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու համար: Այս դեպքում տվյալ ներդրումային ֆոնդի՝ անձին պատկանող փայերը մարվում են, և դրա արդյունքով ստացված գումարը փոխանցվում է նրա ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդին:

Սույն մասով նախատեսված ժամկետում անձի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար դիմում չներկայացվելու դեպքում այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողը սահմանված ժամկետում մարում է անձին պատկանող՝ այլ ներդրումային ֆոնդի փայերը և դրա արդյունքով ստացված գումարը փոխանցում է այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդին, որն իր ակտիվների կառուցվածքով ամենամոտն է տվյալ ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքին:

ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի սույն հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։ Այսինքն սահմանադրական կարգով վիճարկվել է օրենքի այն դրույթը, որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։

ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴԱՈ-176 որոշմամբ «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի 8.1-ին հոդվածի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժվել է:

Արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցները իրենց բանկային հաշվին վերադարձնելու փորձերը մերժվել են: ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ այդ գումարները պետք է տեղափոխվեն ՀՀ կուտակային համակարգ՝ մասնակցի դիմումով կամ ավտոմատ: Այս ավտոմատ տեղափոխման մեխանիզմի սահմանադրականությունը վիճարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանում, սակայն բարձր դատարանը մերժել է գործի քննությունը»։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կազմել է 382.7 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.5 դրամ (աճել  է 0.70  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.81  դրամ (աճել է 0.08 դրամով): 

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-442 դրամով, վաճառվում է 447–453 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.81 դրամով, վաճառվում է 4.84-5.05 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 384.5 դրամով:

Եվրոն գնվում է 443 դրամով, վաճառվում է 447 դրամով:

Ռուբլին գնվում է 4.75 դրամով, վաճառվում է 4.85 դրամով:

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Հայոց օջախ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանային համալիրի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ոստիկանության Սևանի բաժնում պարզվում է: Այրվել է խոհանոցի կախովի առաստաղը մասամբ (մոտ 48ք.մ), ջերմահարվել՝ 3 սառնարան և 2 սեղան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սևանի հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը՝ դեպի ռեստորանային համալիրի այլ հատվածներ:

The New York Times-ի հրապարակման համաձայն՝ Ռուսաստանում ստեղծված միջուկային շարժիչով «Բուրևեստնիկ» թևավոր հրթիռը կարող է շրջանցել և «խոցել» ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը, որը նախագահ Դոնալդ Թրամփը անվանել է «Ոսկե գմբեթ»։ Թրամփի խոսքով՝ այդ ծրագիրը պետք է ԱՄՆ-ը դարձնի «անխոցելի» հրթիռային հարձակումների դեպքում։ 

NYT-ը գրում է, որ «Բուրևեստնիկ»-ի նախագծումը հատուկ նախատեսված է նման պաշտպանական համակարգերը հաղթահարելու համար։ Ռազմավարական վերլուծաբան Պավել Պոդվիգը նշում է, որ այս հրթիռի գոյությունը լուրջ սպառնալիք է գլոբալ անվտանգության համար, քանի որ ռուս-ամերիկյան ուղիղ բախման դեպքում դրա տեղակայման հարթակները կդառնան առաջնային թիրախներ։

Ավելի վաղ ռազմական փորձագետ Յուրի Սելիվանովը ընդգծել էր, որ «Բուրևեստնիկ»-ը գրեթե անսահման հեռահարություն ունի և կարող է հարվածել ցանկացած ուղղությունից՝ դարձնելով գործող և ապագա հակահրթիռային համակարգերը գործնականում անօգուտ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման օբյեկտներում։ 

Երևանի Խորենացի փողոցում գտնվող (ԳՈՒՄ-ի շուկա), ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք այլ վաճառակետերում իրականացվող աշխատանքներին հետևել է նաև Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ 

Մշտադիտարկման ընթացքում ստուգվել են՝ 

  • մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթի՝ 5-րդ ձևի, առկայությունը,
  • պահման և վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները,
  • մսամթերքի պահման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։

Տիգրան Պետրոսյանը զրուցել է տնտեսավարողների հետ՝ ընդգծելով, որ վերահսկողական միջոցառումները շարունակական են լինելու, զիջումներ չեն լինելու. ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ 

Անմիջապես կազմակերպվել է նաև առգրավված գրեթե 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիքի ոչնչացման գործընթացը, ինչն իրականացվել է տեսուչների հսկմամբ:

Տեսչական մարմինը շարունակելու է հետևողական վերահսկողությունը՝ ապահովելու համար իրավական պահանջի կատարումը և պաշտպանելու սպառողի առողջությունը:

Machine Gun Kelly-ի հետ իր դստեր՝ Blade Saga-ի ծննդաբերությունից յոթ ամիս անց Մեգան Ֆոքսը մասնակցել է իր պաշտամունքային ֆիլմի՝ «Ջենիֆերի բոդի»-ի Լոս Անջելեսի ցուցադրությանը՝ կրելով մերկ կորսետե զգեստ՝ կարմիր ուլունքներով, որոնք նմանակում էին արյան կաթիլներին։ 

корсет.jpg (74 KB) 

Ընտրությունը կատարյալ էր սարսափ ֆիլմի համար, որտեղ Ֆոքսը խաղում է արյունարբու, մոլուցքային ուսանողուհի Ջենիֆեր Չեքի դերը։

корсет1.jpg (57 KB)

Կարին Գասպարյանի կողմից պատրաստված զգեստը կրծքավանդակի վրա կարմիր կորսետի դետալ ուներ։

корсет2.jpg (55 KB)

Ֆոքսը իր կերպարը լրացրել է արյունոտ չոկերով և թափանցիկ կրունկներով։

корсет3.jpg (53 KB)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր մտերիմի օժանդակությամբ, զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատող բժշկական կեղծ ախտորոշում ստանալու գործընթացը կազմակերպելու համար զորակոչիկի հորից որպես կաշառք պահանջել և ստացել  է 2.970.000 ՀՀ դրամին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումար:

Նախաքննությամբ պարզվել է, որ ի կատարումն հանցավոր մտադրության՝ վերը նշված ՊՆ ՌՈ պաշտոնյայի մտերիմ անձը 2025 թվականի փետրվարի 20-ին հանդիպել և վերջինիս է փոխանցել որպես կաշառք պահանջված 7500 ԱՄՆ դոլարից 3500 ԱՄՆ դոլարը: Դրանից 200 ԱՄՆ դոլարը, պայմանավորվածության համաձայն, ՊՆ ՌՈ պաշտոնյան տրամադրել է իրեն օժանդակած հիշյալ անձին:

Կաշառքի մնացած մասը՝ 4000 ԱՄՆ դոլարը, վերը նշված պաշտոնատար անձը ստացել է 2025 թվականի փետրվարի 21-ից մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՊՆ ՌՈ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նրան օժանդակած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Վերը նշված երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում հոկտեմբերի 28-30-ը կայանալիք «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին բաց նամակ է հղել «Եվրանեսթի» ղեկավարությանը` պարզաբանելով այդ որոշումը. 

Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների թշնամական հռետորաբանությունը և Թբիլիսիում բողոքի ցույցերին նրանց մասնակցությունը հակասում են փոխադարձ հարգանքի սկզբունքներին և դուրս են գալիս խորհրդարանական դիվանագիտության շրջանակներից։ 

«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության որոշ անդամներ հայտարարություններ են արել, որոնք մեր երկրում հասարակական անկարգություններ, արմատականացում և բռնություն են հրահրել, իսկ բանաձևերում ու զեկույցներում շարունակում են անտեսել վրացի ժողովրդի ժողովրդավարական կամքը։ 

Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ լիագումար նիստին առանձին անհատներին հրավիրելու որոշմամբ, չնայած նրան, որ այդ մարդիկ աջակցել են ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչելուն, աջակցել են ժողովրդավարական ինստիտուտների խաթարմանը և Վրաստանում վերջերս տեղի ունեցած իշխանության տապալման փորձին։ 

Այդ անհատներին հարթակ տրամադրելով՝ «Եվրանեսթը» խրախուսում է հակաժողովրդավարական վարքագիծը, ինչպես նաև արդարացնում է բռնի կամ արմատական ​​քաղաքական ծրագրերը։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում։

Պատվիրակության ղեկավար Թաիր Միրքիշիլին APA գործակալությանը հայտնել է, որ Եվրոպական խորհրդարանի փաստաթղթերը և հայտարարությունները, որոնք կազմում են վեհաժողովի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ 

Նրա խոսքով, նման հայտարարությունները չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին, այլ ընդհակառակը՝ ձեռնտու են առճակատումը պահպանելու մեջ շահագրգիռ ուժերին։ Միլլի Մեջլիսը բազմիցս իր բողոքն է հայտնել, իսկ Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի վերջին ոչ կառուցողական հայտարարությունը վերջնականապես խաթարել է Բաքվի վստահությունը՝ «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցության նկատմամբ։

Միրքիշիլին ընդգծել է, որ մասնակցությունից հրաժարվելը կապված չէ Հայաստանում նիստի անցկացման հետ. «Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն խաղաղություն է հաստատված և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»։

Մասիսի համայնքապետ, ՀՀ վարչապետի խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը Երևան կվերադառնա հոկտեմբերի 28-ին, ժամը 19։00-ին։ Այդ օրը Նիկոլի բռնատիրական ռեժիմը նրան կկալանավորի։ Դատարանի համապատասխան վճիռը, միանգամայն կեղծ ու շինծու գործով, արդեն իսկ կայացված է՝ Դավիթ Համբարձումյանն ապօրինի դատապարտվել է 6 տարի, 3 ամիս ազատազրկման մի միջադեպի համար, որի ոչ մի մասնակից կամ տուժող որևէ քրեական գործում չկա։ Շատերը դա կոչում են նոնսենս, իսկ մենք՝ քաղաքական հետապնդում։ Նման հայտարարություն է տարածել «Արթուն ենք» շարժումը։

Հայտարարությունում նաև Նշվում է. «Նիկոլի ու դավաճան իշխանությունների մոտիվները մեզ համար պարզ են։ Դրանց հիմքում աթոռազրկվելու, իշխանությունը կորցնելու վախն է։ Եվ այդ վախը հիմնավոր է։ Ինչպես իր հայտարարության մեջ նշել է Դավիթ Համբարձումյանը, Նիկոլի ու նրա դատաիրավական համակարգի որոշումները ոչինչ չեն փոխում։ Պայքարը շարունակվում է և մենք հասնելու ենք մեր նպատակին։ Ուստի, սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերի 28-ին, ժամը 18:00-ից հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին»։

Ֆոտո

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին

Ուկրաինան խորտակվող Եվրոպայի պարանոցին կախված քար է․ Զախարովա

Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա, հետևաբար չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ. Միրզոյան

Հեգսեթը հայտարարել է թմրանյութեր տեղափոխող հերթական նավակի ոչնչացման մասին

Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը՝ հակակոռուպցիոն դատարանում (ուղիղ)

Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում. ՆԳՆ

Հարգելի՛ Վրաստանի կառավարություն, դուք ձեր ժողովրդին չեք մոտեցնում ԵՄ-ին, այլ ավելի եք հեռացնում նրանց. ԵՄ հանձնակատար

Տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել 2026 թվականի «գլխագինը». «Ժողովուրդ»

Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում. Սերժ Սարգսյան

Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթների քանակը. Միրզոյան

ԱՄՆ ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկում բոլոր չվերթները դադարեցվել են ռումբի սպառնալիքի պատճառով