ArmNews
Նոյեմբերի 05, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ալբանիայի պատմության մեջ առաջին ԱԻ նախարարը «հղի» է և սպասում է 83 թվային երեխայի, հայտնում է NDTV-ն, փոխանցում է dzen.ru-ն։ 

Նախարարի «հղիությունից» Berlin Global Dialogue ֆորումի շրջանակում պատմել է երկրի վարչապետ Էդի Ռաման: Այնտեղ Դիելլա անունով թվային նախարարն առաջին անգամ հարցազրույց է տվել։ Արհեստական ինտելեկտի ստեղծած նախարարը ներկայացված է ալբանական ավանդական հագուստով կնոջ տեսքով։

Դիելլային հանրությանը ներկայացնելով՝ կառավարության ղեկավարը նշել է, որ «նրան իր հետ է բերել, որպեսզի ցույց տա Ալբանիայից մի շատ գեղեցիկ կնոջ»: Ռամայի խոսքով՝ ԱԻ նախարարի «երեխաներին» կբաժանեն խորհրդարանի պատգամավորներին՝ յուրաքանչյուրը մեկական: 

Յուրաքանչյուր նման «երեխա» կլինի պատգամավորի թվային օգնականը, ներկա կգտնվի նիստերին, կհուշի, թե ինչպես արձագանքել, եւ ամեն ինչ կիմանա ԵՄ օրենսդրության մասին՝ ինչպես նրանց մայրը»,- պատմել է վարչապետը։

Դիելլան պաշտոնին նշանակվել էր սեպտեմբերին, որպեսզի Ալբանիայում պետական գնումների համակարգը լիովին թափանցիկ և կոռուպցիայից զերծ լինի:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում կմասնակցի ևս մեկ պատարագի։ Փաշինյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութի միջոցով։ 

«Այսօր մեր Տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու խորանի առաջ ծնկի գալու և մեղքերի թողություն խնդրելու օր էր։ Մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը առաջին հերթին նորոգման օրակարգ է, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր նորոգման օրակարգ, բայց դրանով իսկ մեծապես նաև նրա հետևորդների, մեզնից յուրաքանչյուրի հոգու և հոգևոր կյանքի նորոգման օրակարգ է։ Ես առաջին հերթին խոսում եմ իմ մասին։ Եվ այսօրվա պատարագը ինձ համար իմ հոգու և հոգևոր կյանքի նորոգման մի կարևոր մեկնարկ է։ Եվ ես հույս ունեմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր նորոգման օրակարգի կողմնակից են, այդ գործընթացը կսկսեն իրենք իրենց հոգու և հոգևոր կյանքի նորոգմամբ։ Որովհետև մենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհին պետք է արժանի լինենք մեր Սրբության սրբոցին։ Ուզում եմ ասել նաև, որ մյուս կիրակի օրը նույնպես Հովհաննավանքում կմասնակցեմ Սուրբ և Անմահ պատարագի»,- ասել է Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում մասնակցել է պատարագի, որը մատուցել է կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը։

General Motors (GM) ընկերությունը հայտարարել է, որ Cadillac CT5 սեդանի հաջորդ սերունդը կարտադրվի ամերիկյան Միչիգան նահանգի Լանսինգ քաղաքի Grand River Assembly գործարանում, հայտնում է Motorious-ը։

Չնայած էլեկտրիֆիկացիայի վերաբերյալ նախկինում հնչեցված ծրագրերին, նոր CT5-ը կպահպանի ավանդական բենզինային շարժիչը, այլ ոչ թե կանցնի ամբողջովին էլեկտրական հարթակի։

Գործարանի արդիականացման համար GM-ը կներդնի 1,25 միլիարդ դոլար, ինչը ընդգծում է ընկերության վստահությունը բենզինային շարժիչներով պրեմիում սեդանների պահանջարկի պահպանման նկատմամբ։

Բենզինային CT5-ի արտադրությունը շարունակելու որոշումը արտացոլում է GM-ի անհրաժեշտությունը՝ հարմարեցնելու էլեկտրիֆիկացիայի ռազմավարությունը ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների պահանջարկի դանդաղ աճին։

Լանսինգի գործարանը նախկինում նախատեսվում էր ամբողջությամբ վերափոխել էլեկտրական մեքենաների արտադրության համար՝ 2035 թվականին GM-ի՝ ամբողջովին էլեկտրական մոդելային շարքին անցնելու ռազմավարության շրջանակներում։ Սակայն, հաշվի առնելով շուկայական ներկա իրավիճակը, ընկերությունը որոշել է շարունակել CT5-ի և նրա կրտսեր եղբոր՝ CT4-ի, ներառյալ V-սերիայի բարձր արտադրողականությամբ տարբերակների թողարկումը մինչև 2026 թվականը, նախքան նոր սերնդի արտադրության անցնելը։

Այս որոշումը նաև օգնում է պահպանել Լանսինգի աշխատուժը։ 2024 թվականի սկզբին Chevrolet Camaro-ի արտադրության ավարտից հետո GM-ը ստիպված էր հարյուրավոր աշխատակիցների աշխատանքից ազատել, սակայն նոր CT5-ի գործարկումը թույլ կտա պահպանել աշխատատեղերը և ամրապնդել երկարամյա համագործակցությունը Cadillac-ի հետ։

Թեև GM-ը հավատարիմ է էլեկտրիֆիկացիայի երկարաժամկետ ռազմավարությանը, բենզինային CT5-ի պահպանումը ընդգծում է փոփոխվող սպառողական նախասիրությունները և շուկայական պայմանները հաշվի առնելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ընկերությունը շարունակում է զարգացնել էլեկտրական մոդելներ, ինչպիսիք են Lyriq-ը և Escalade IQ-ն՝ համատեղելով ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաները իր պրեմիում մեքենաների պորտֆելում։

 

Չինաստանում գիտնականները հայտնաբերել են հնագույն հարվածային խառնարան, որն առաջացել է մոտ 10 000 տարի առաջ՝ շուրջ 30 մետր տրամագծով աստերոիդի հետ բախման հետևանքով, գրում է South China Morning Post-ը։

Խառնարանը գտնվում է Գուանդուն նահանգում՝ Չժաոցին քաղաքի մոտակայքում, և դարձել է Չինաստանի տարածքում հաստատված հինգերորդ հարվածային խառնարանը և առաջինը երկրի հարավային մասում։

Հետազոտողների տվյալներով, բախման հետևանքով անջատված էներգիան հսկայական է եղել․ 600 000 տոննա տրոտիլին համարժեք, ինչը համապատասխանում է մոտ 40 ատոմային ռումբերի հզորությանը՝ նման Հիրոսիմայի վրա նետվածին։ Խառնարանն ունի մոտ 900 մետր տրամագիծ և գտնվում է բլրի լանջին։ Խառնարանի շրջակայքի երկրաբանական շերտերի և հանքանյութերի վերլուծությունը հաստատել է դրա աստերոիդային հարվածից առաջացած լինելը, ինչպես նաև թույլ է տվել հետազոտողներին ճշտել դրա տարիքը և ավերածությունների մասշտաբը։

Գիտնականները նշում են, որ նման խառնարանի հայտնաբերումը ոչ միայն լրացնում է տարածաշրջանի երկրաբանական պատմության ըմբռնումը, այլև արժեքավոր տվյալներ է տրամադրում տիեզերական մարմինների հետ ապագա բախումների ռիսկերը գնահատելու համար։ Ըստ մասնագետների, հնագույն հարվածների ուսումնասիրությունն օգնում է կանխատեսել աստերոիդների հնարավոր անկումների հետևանքները և մշակել Երկիրը պաշտպանելու ռազմավարություններ։

Բացի այդ, Գուանդունի խառնարանը ցույց է տալիս, որ նույնիսկ համեմատաբար փոքր աստերոիդները կարող են հսկայական ավերածություններ առաջացնել, եթե Երկրի հետ բախվում են որոշակի անկյուններով և բարձր արագությամբ։ Այս հայտնագործությունը ուշադրություն է հրավիրում տիեզերական մարմինների մշտական ​​դիտարկման կարևորության վրա, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել մոլորակին։

Մալայզիայում երկօրյա բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակություններին հաջողվել է մշակել առևտրային անհամաձայնությունների լուծման շրջանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև հաջորդ շաբաթ կայանալիք անձնական հանդիպման ժամանակ քննարկելու համար, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

 

ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 30-ին՝ Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։ «Մենք հենց նոր ավարտեցինք երկօրյա բանակցությունները և հիմք դրեցինք երկու առաջնորդների միջև հինգշաբթի օրը Հարավային Կորեայում կայանալիք քննարկումների համար», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ ֆինանսների նախարարը հավելել է, որ երկու կողմերը կարողացել են համաձայնության գալ Պեկինի կողմից ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես՝ ձվի և սոյայի գնումների, ինչպես նաև ԱՄՆ-ի համար չինական հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողության հետաձգման վերաբերյալ։

Երեկ հայտնի է դարձել, որ հիվանդանոցում մահացել է երիտասարդ ուսուցիչ, 26-ամյա Գիգա Ավալիանին, որին, ըստ առկա տեղեկությունների, Թբիլիսիի Թեմքա թաղամասում ծուղակ էին պատրաստել, ծեծի ենթարկել և ծանր վնասվածքներ հասցրել գլխի շրջանում, հաղորդում է TV Pirveli-ն։

Ուսուցիչը մի քանի օր գտնվել է կոմայի մեջ, և բժիշկները պայքարել են նրա կյանքի համար մինչև երեկ։

«Տարածեք այս տեսանյութը և պահանջեք հանցագործներին պատժել, մինչև նրանք չեն սպանել նաև ձեր երեխաներին», – սա էր մոր հիմնական ուղերձը, որը մի քանի ժամ առաջ տեսաուղերձ էր հրապարակել սոցիալական ցանցերում։

«Իմ որդուն սպանել են 16–17 տարեկան երեխաներ՝ նրանք, ովքեր վաղը կսպանեն նաև ձեր երեխաներին, եթե նրանց չձերբակալեն։ Գիգային սպանել են խմբով։ Մեկին ներկայացնում են որպես գլխավոր մեղավոր, որպեսզի մյուսները հեշտությամբ ազատվեն։ Տարածեք այս տեսանյութը։ Փոխեք օրենքները։ Այս մարդասպաններն անչափահասներ են», – ասել է սպանված ուսուցչի մայրը։

Չհաստատված տեղեկություններով, արյունալի բախմանը մասնակցել է չորս անձ, որոնցից մեկը՝ անչափահաս աղջիկ։ Ըստ առկա տվյալների, կոնֆլիկտի պատճառը եղել է խանդը։

«Շաբաթիս Էթերի» («Շաբաթօրյա եթեր») հաղորդմանը Վրաստանի ՆԳՆ-ից հաղորդել են, որ դեպքի առթիվ քննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով։

Նախարարության տվյալներով, ծանր հանցագործության կատարման մեղադրանքով ձերբակալվել է 17-ամյա մի պատանի։ Զոհվածի ընտանիքը պահանջում է պարզել և պատժել կոնֆլիկտի բոլոր մասնակիցներին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ Իսրայելը՝ որպես ինքնիշխան պետություն, ինքն է որոշում իր անվտանգության քաղաքականությունը և այն, թե որ օտարերկրյա ուժերի հետ է համագործակցում, հաղորդում է Reuters-ը։

«Մենք վերահսկում ենք մեր սեփական անվտանգությունը և հստակ հասկացրել ենք միջազգային ուժերին, որ Իսրայելը ինքն է որոշում, թե որ ուժերն են մեզ համար անընդունելի — և հենց այդպես էլ գործում ենք ու շարունակելու ենք գործել»,- ասել է Նեթանյահուն նախարարների կաբինետի նիստի սկզբում։ «ԱՄՆ-ն, իհարկե, համաձայն է այդ մոտեցմանը, ինչպես վերջին օրերին հայտարարել են նրանց ամենաբարձր մակարդակի ներկայացուցիչները»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը դեմ է Թուրքիայի ուժերի տեղակայմանը Գազայի հատվածում՝ հաշվի առնելով Անկարայի աջակցությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նշել է, որ Աստծո դեմ պայքարելը անհնար է, և նա դա անողներին համարում է անհաջողակներ։

«Աստծո դեմ պայքարելը անհնար է։ Եվ Աստծո դեմ պայքարողները միշտ պարտվողներ են։ Տերը նրանց հաղթում է, գուցե ոչ անմիջապես, ոչ ակնթարթորեն, որպեսզի չստեղծի ինչ-որ խաբեության պատրանք, այլ աստիճանաբար, որպեսզի անտեսանելի լինի։ Աստծո ձեռքը գործում է։ Բայց այն գործում է այնպես, որ բոլորը, ուսումնասիրելով պատմությունը և ուշադիր դիտարկելով մեր շրջապատի կյանքը, կարող են ասել. «Տե՛ր, Դու Աստված ես»», – ասել է պատրիարք Կիրիլը Սուրբ Պատարագից հետո իր քարոզի ժամանակ։

«Սա մեր հավատքի վկայությունն է։ Այն պետք է ուղեկցվի մեր կյանքի փոփոխություններով, քանի որ եթե մենք վկայում ենք ուղղափառության, դրա գեղեցկության, դրա նշանակության, նրա պատմական նշանակության մասին հոգևոր և մշակութային առումով, բայց ինքներս չենք վկայում Եկեղեցու առաջարկածը, ապա, իհարկե, մեր խոսքը թույլ կլինի։ Այս խոսքերն առաջին հերթին ուղղում եմ հոգևորականներին։ Յուրաքանչյուր ուղղափառ մարդ պետք է իր կյանքով, խոսքով և գործով վկայի Աստծո ճշմարտության, Աստծո զորության մասին մարդկային թուլության մեջ», – նշել է նա։

Ֆրանսիայում ձերբակալել են երկու տղամարդու՝ Փարիզի աշխարհահռչակ Լուվրի թանգարանից վերջերս կատարված թանկարժեք զարդերի գողության գործով։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Parisien լրատվամիջոցը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին թալանել են Փարիզի Լուվրի թանգարանը, հանցագործները գողացել են Նապոլեոնի ժամանակաշրջանի մի քանի ոսկյա իրեր՝ վզնոց, կրծքազարդ, գլխազարդ։

«Կասկածյալներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 25–ին՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ին, երբ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում պատրաստվում էր նստել արտասահման մեկնող ինքնաթիռ։ Երկրորդ կասկածյալը ձերբակալվել է դրանից քիչ անց՝ Փարիզի տարածաշրջանում»,–գրում է լրատվամիջոցը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային էներգետիկ կայանքով «Буревестник» թևավոր հրթիռն աշխարհում նմանը չունի, հաղորդում է ТАСС-ը։

Նման կարծիք նա հայտնել է միավորված զորախմբի հրամանատարական կետ այցելության ժամանակ։

«Ես ունեմ արդյունաբերության ոլորտի զեկույցը, ընդհանուր առմամբ հայտնի են Պաշտպանության նախարարության գնահատականները։ Սա, այնուամենայնիվ, եզակի արտադրանք է, որն աշխարհում ոչ ոք չունի», – ասել է Պուտինը։ 

«Ես շատ լավ հիշում եմ, երբ մենք հայտարարեցինք, որ նման զենք է մշակվում, նույնիսկ շատ բարձր մակարդակի և կարգի մասնագետներ ասում էին ինձ, որ այո, դա լավ, արժանի նպատակ է, բայց մոտակա պատմական հեռանկարում անիրագործելի։ Դա էր մասնագետների կարծիքը, կրկնում եմ՝ բարձր կարգի», – հավելել է նա։

Ֆոտո

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը․Շոյգուն՝ Գրիգորյանին

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում

Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ․ ես այս երկրից չեմ փախչի․ Սերժ Սարգսյան

Պեկինը չեղարկում է որոշ մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին

Ուկրաինան խորտակվող Եվրոպայի պարանոցին կախված քար է․ Զախարովա

Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա, հետևաբար չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ. Միրզոյան

Հեգսեթը հայտարարել է թմրանյութեր տեղափոխող հերթական նավակի ոչնչացման մասին

Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը՝ հակակոռուպցիոն դատարանում (ուղիղ)