ArmNews
Նոյեմբերի 05, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Օհանավան գյուղի Հովհաննավանքի գլխավոր մուտքը այս պահին փակ է, այնտեղ ոստիկանական մեքենա է կանգնած եւ ոստիկաններ են հսկում: Լրագրողների հարցին, թե ինչու է փակ մուտքը, ոստիկանները ոչ մի բացատրություն չտվեցին: 

Նշենք, որ այսօր Հովհաննավանք է այցելելու Նիկոլ Փաշինյանը, որպեսզի մասնակցի կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին: 

Նշենք, որ վաղ  առավոտից Օհանավան գյուղում եւ մասնավորապես Հովհաննավանքի մոտ ուժեղացված հսկողություն է իրականացվում, այնտեղ է նաեւ ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը:

Հատկանշական է, որ այսօր Քննչական կոմիտեն հարցաքննության է կանչել Արագածոտնի թեմի 21 հոգեւորականներին։ Սա արվեց այն բանից հետո, երբ Տեր Սարգիսը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հովհաննավանքում պատարագն ինքն է մատուցելու։

Այս պահին Հովհաննավանքի բակում է նաեւ Տավուշի մարզպետ  Հայկ Ղալումյանը, որը լրագրողների  հարցին ի պատասխան, թե ինչ է անում այնտեղ, ասաց որ եկել է պատարագի: 

«Եկել եմ պատարագի, ժողովուրդ ջան, չեմ պատասխանում ձեր որեւէ հարցի»,-ասաց նա:

NEWS.am-ի  լրագրողի հարցին թե մասնացելու է Նիկոլ Փաշինյանի հայտարարած այսպես կոչված Մայր Աթոռի «ազատագրման» գործընթացի, Ղալումյանը նշեց, որ  բոլոր գործընթացներին մասնակցելու է որպես թիմի անդամ: 

«Մայր Աթոռի դեմ որեւէ բան չկա»,- հավելեց նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը իր հետ բերել է նաեւ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանին:

Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում այսօր՝ հոկտեմբերրի 26—ին, տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի։ 

Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վեց սարկավագներ:

Նախօրեին  Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է ձեռնադրվողների ընծայման կարգը:

Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի նաև Փրկչի Խաչափայտի մասունքը, որը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգություն։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին։

Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը: Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այս մասին սոցիալական ցանցի իր էջերում տեղադրված տեանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք տարածում են պղծություն, կոռուպցիա, քրեական մշակույթ։ Եվ ձեզնից յուրաքանչյուրը, այդ թվում՝ քահանաները, պետք է կատարեն իրենց ընտրությունը»,- նշել է  նա:

Audi ավտոարտադրողն սկսել է նոր կոմպակտ էլեկտրական մեքենայի փորձարկումները, որը, հավանաբար, կփոխարինի A1 եւ Q2 մոդելներին 2026թ․ դրանց արտադրությունը դադարեցնելուց հետո, հաղորդել է Autocar-ը։

Մեքենան կլինի ամենափոքրը Audi շարքում եւ կմրցակցի BMW iX1-ի եւ Mercedes-Benz GLA ապագա էլեկտրական մեքենայի հետ։

Նոր էլեկտրական մեքենան կկառուցվի MEB հարթակում, որն օգտագործվում է Audi-ի այլ մոդելների համար, ինչպիսին է Q4 e-tron-ը։ Այն կներառի ժամանակակից տեխնոլոգիաներ եւ դիզայն, որը ոգեշնչված է 1999թ․ ներկայացված Audi A2-ից։

Չնայած նոր մեքենայի պաշտոնական անվանումը դեռեւս չի հայտարարվել, այն, հավանաբար, կկրի A2 անվանումը՝ ընդգծելով շարունակականությունը եւ կապը սկզբնական մոդելի հետ։

Նոր Audi էլեկտրական մեքենան, ինչպես սպասվում է, կներկայացվի 2027թ․ եւ կդառնա կարեւոր քայլ ընկերության ռազմավարության մեջ՝ իր էլեկտրական մեքենաների տեսականին ընդլայնելու եւ դիրքերը կոմպակտ մեքենաների շուկայում ամրապնդելու առումով։

Գերմանիայում պայթեցրել են նախկին ամենահզոր ԱԷԿ-ը. երկու 160 մետրանոց հովացման աշտարակ ականապատել են:

ԶԼՄ-ները նշում են, որ իրադարձությունը խորհրդանշում է ատոմային դարաշրջանի ավարտը և նորի սկիզբը. Գերմանիան ամբողջովին հրաժարվել է ատոմային էներգետիկայից և փակել է իր բոլոր կայանները:

Թուրքիայում և Մերձավոր Արևելքի երկրներում տեղումների կտրուկ նվազման պատճառով այդ երկրները մինչև 2030 թվականը կարող են բախվել ջրի պաշարների կտրուկ նվազման։ Այս մասին հայտնել է բնապահպան Սինան Ջանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել է, որ երկրի խոշորագույն քաղաքները՝ Անկարան, Բուրսան և Ստամբուլը, արդեն ջրի պակաս ունեն: Էրդողանի կարծիքով, դրա պատասխանատուն ընդդիմադիր ՏԻՄ-երն են, որոնք բնակավայրերի կառավարման իրավունքը ստացել են վերջին ընտրությունների արդյունքներով: Պետության ղեկավարի խոսքով՝ տեղականիշխանությունների անգործությունը և երաշտը վատթարացրել են իրավիճակը։

«Օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիայում վերջին 12 ամիսների ընթացքում տեղումների քանակը նվազել է` հասնելով վերջին 52 տարվա ամենացածր մակարդակին, իսկ միջերկրածովյան տարածաշրջանում՝ 31 %-ով», - ասել է բնապահպանը, որի խոսքերը մեջբերել է DHA գործակալությունը:

Փորձագետն ընդգծել է, որ ջրի պակասը կարող է սրվել արդեն առաջիկա տասնամյակների ընթացքում։ Տվյալները ցույց են տալիս, որ ապագայում ջրի խնդիրը ավելի լուրջ է դառնալու:

Սինան Ջանը կոչ է արել ջրի նոր աղբյուրներ փնտրել և հորատման միջոցով արդյունահանել ջուրը:

Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի մի խումբ հոգևորականներ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության միջոցով իրենց են փոխանցվել Քննչական կոմիտեի ծանուցագրեր՝ կիրակի օրը, ժամը 9։00–ին հարցաքննությանը ներկայանալու պահանջով։ Արագածոտնի թեմի կողմից տարածած հայտարարության համաձայն` 19 քահանա և 2 սարկավագ իրավապահներից ծանուցում են ստացել տարբեր ժամերին՝ այդ թվում՝ ուշ երեկոյան և գիշերային ժամերին, բայց Երևանի քննչական կոմիտե պետք է ներկայանան նույն ժամին։

«ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի կատարել ժամերգություններ, ծեսեր, իսկ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կյանքին»,– ասված է հայտարարությունում։

Հոգևորականները հիշեցրել են, որ յուրաքանչյուր կիրակի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր գործող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ, ինչի պատճառով իրենք չեն կարողանալու ներկայանալ քննչական մարմին՝ չխախտելու համար իրենց հոգևոր պարտականությունները և չթողնելու հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության։

Արագածոտնի թեմի հոգևորականները նաև ընդգծել են, որ որպես վկա հարցաքննությանը ցանկանում են ներկայանալ միայն փաստաբանների ներկայությամբ։ Նրանց խոսքով՝ ոչ աշխատանքային կիրակի օրը փաստաբանների ներկայությունը հնարավոր չէ ապահովել, իսկ որոշ դեպքերում նույն փաստաբանը ներկայացնում է մի քանի հոգևորականի, ինչը ևս խոչընդոտ է։

«Առանց փաստաբանի ներկայության չենք պատրաստվում ցուցմունք տալ», — ընդգծել են նրանք։

Հոգևորականները հարգելի են համարում իրենց բացակայության պատճառները և կոչ են արել քննչական մարմնին հարցաքննությունը տեղափոխել մեկ այլ օր, նախապես՝ առնվազն երկու օր առաջ ծանուցելով դրա մասին։ Նրանք նաև նշել են, որ ծանուցագրերը հանձնվել են օրենքի պահանջների խախտմամբ՝ առանց սահմանված ժամկետների պահպանման։ Հոգևորականները միաժամանակ անհանգստություն են հայտնել քննչական կոմիտեի գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ նման վարքագծով փաստացի փորձ է արվում մի ամբողջ մարզ թողնել առանց Սուրբ և Անմահ Պատարագի։ 

Ծանուցում ստացած հոգևորականներ են.

1.Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
2.Տեր Սարգիս քահանա Սարգսյան
3.Տեր Հայկ քահանա Քոչարյան
4.Տեր Նարեկ քահանա Սարգսյան
5.Տեր Փառեն քահանա Առաքելյան
6.Տեր Մուշե քահանա Վահանյան
7.Տեր Հովել քահանա Օհանյան
8.Տեր Սևակ քահանա Սարիբեկյան
9.Տեր Համբարձում քահանա Դանիելյան
10.Տեր Եղիշե քահանա Բարսեղյան
11.Տեր Զորայր քահանա Կարապետյան
12.Տեր Ղևոնդ քահանա Գափոյան
13.Տեր Հայկ քահանա Սահակյան
14.Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան
15.Տեր Մկրտիչ քահանա Երանյան
16.Տեր Վրթանես քահանա Բաղալյան
17.Տեր Մաղաքիա քահանա Գևորգյան
18.Տեր Օշին քահանա Հայրապետյան
19.Տեր Մխիթար քահանա Ահարոնյան
20.Արտակ սարկավագ Սաֆարյան
21.Վահագն սարկավագ Ստեփանյան

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին կարգալույծ եղած Արամ Ասատրյանը մտադիր է պատարագ մատուցել Հովհաննավանքում։ Էջմիածնում արդեն հայտարարել են, որ Ասատրյանն իրավունք չունի աստվածային ծառայություններ կատարելու, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է անձամբ ներկա գտնվել։ ԶԼՄ-ները գրել են, որ իշխող ուժը մտադիր է ապահովել մասշտաբային ներկայություն։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 23-ին լարված իրավիճակ էր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքում. կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը փորձում էր պսակադրության կարգ անցկացնել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով «Թուրքիայի դարի» շրջանակներում անցկացված հանդիպումների եզրափակիչ միջոցառմանը, հայտարարել է, որ «այսօր, երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը, հանգստությանը և կայունությանը, առաջինը, որ գալիս է մտքին, Թուրքիան է»

Նա նշել է, որ այժմ գոյություն ունի Թուրքիա, որի խոսքը հարգանք է վայելում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, և որն «արտահանում է հանգստություն և կայունություն»։ 

Էրդողանի խոսքով՝ «այսօր հնարավոր չէ ստեղծել որևէ միջազգային հավասարակշռություն առանց Թուրքիայի մասնակցության՝ Սիրիայից մինչև Գազա, Պարսից ծոցից մինչև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն։

«Սկզբում մենք կստեղծենք ահաբեկչությունից ազատ Թուրքիա, ապա նաև տարածաշրջան՝ ազատ ահաբեկչությունից, ինչը կլինի մեր ամենաերկարաժամկետ նվաճումը՝ ապագա սերունդների համար»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Կատաղություն հիվանդության դեմ պատվաստումը ձեր կենդանուն դարձնում է ավելի անվտանգ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Հաշվի առնելով կենդանիների շրջանում պատվաստումների կարևորությունը, այսուհետ մայրաքաղաքի տարբեր հատվածներում կտեսնենք իրազեկման ցուցանակներ:

Երևանում թափառող շները պատվաստվում և վերապատվաստվում են կատաղություն հիվանդության դեմ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից: Տարեսկզբից արդեն պատվաստվել և վերապատվաստվել է շուրջ 2130 թափառող շուն»,- ասվում է հաղորդագրությունում:

 
 
 

Ֆոտո

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը․Շոյգուն՝ Գրիգորյանին

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում

Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ․ ես այս երկրից չեմ փախչի․ Սերժ Սարգսյան

Պեկինը չեղարկում է որոշ մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին