Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա կոտրել 2 երկաթե էլեկտրասյուներն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց և վերադարձել է վթարի վայր։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Թայլանդում 93 տարեկան հասակում կյանքից հեռացել է թագավոր Մահա Վաջիրալոնգկորնի մայրը՝ «Մայր թագուհի» Սիրիկիտը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թագավորական ընտանիքը։Նախկին թագուհի Սիրիկիտը մշտական բժշկական հսկողության տակ էր 2019 թվականի սեպտեմբերի 7-ից, 2025 թվականի հոկտեմբերի 17-ին նրա մոտ արյան վարակ էր ախտորոշվել։
Թագավորական ընտանիքը հայտնում է, որ մահն արձանագրվել է հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով՝ 21։21-ին։
Թայլանդում 1 տարով սուգ է հայտարարվել, Նորին Մեծության հուղարկավորությունը կիրականացվի թագավորական ավանդույթներով։
Վաշինգտոնի Հովարդ համալսարանի մոտ կրակոցների հետևանքով հինգ մարդ է վիրավորվել։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է CBS-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
«Մի քանի մարդ կրակոցներից վիրավորվել է Հովարդ համալսարանի մոտ տեղի ունեցած տոնակատարության ժամանակ։ Չորս չափահաս տղամարդ և մեկ անչափահաս հայտնաբերվել և տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ», – ասվում է հոդվածում։
Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության մեջ կասկածվող երկու անձի, որոնք այժմ կալանքի տակ են։
Վիլնյուսի և Կաունասի օդանավակայանները շաբաթ երեկոյան վերսկսել են թռիչքները, մինչ այդ օդային տարածքը ժամանակավորապես փակվել էր մետեոզոնդերի թռիչքների պատճառով, հայտնում է Delfi-ն։
Լիտվայի տրանսպորտի և կապի նախարարությունը շաբաթ վաղ առավոտյան հայտնել է, որ Վիլնյուսի և Կաունասի օդանավակայանները միաժամանակ բացվել են՝ առավոտյան ժամը 2:35-ին։ Ժամանակավոր սահմանափակումները ազդել են ինչպես ժամանող, այնպես էլ մեկնող չվերթների վրա, որոշ չվերթներ չեղարկվել են։
Երկու օդանավակայաններում էլ տուժել է ընդհանուր առմամբ 40 չվերթ և ավելի քան 6000 ուղևոր։ Տասը չվերթ չեղարկվել է, 14-ը՝ վերահասցեագրվել, իսկ 16-ը՝ ուշացել։ Կաունասի օդանավակայանում օդային տարածքի սահմանափակումների պատճառով տուժել է 510 ուղևոր, երկուս չվերթ՝ վերաուղղորդվել է, իսկ մեկը՝ չեղարկվել։ Վիլնյուսի օդանավակայանում տուժել է մոտավորապես 5900 ուղևոր, չեղարկվել է 37 չվերթ, 12-ը՝ վերաուղղորդվել (որոնցից երկուսը դեպի Պալանգայի օդանավակայան էին, որտեղից ուղևորները ավտոբուսով տեղափոխվել են Վիլնյուս), իսկ 16 չվերթ ուշացել է։
«Լիտվայի օդանավակայաններն օպերատիվ միջոցներ են ձեռնարկել իրավիճակը վերահսկելու համար. չվերթները հնարավորության դեպքում վերաուղղվել են Պալանգայի օդանավակայան, իսկ ուղևորների համար կազմակերպվել են ավտոբուսային փոխադրումներ, որպեսզի նրանք կարողանան անվտանգ կերպով վերադառնալ տուն», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը զգուշացնում է, որ օրվա ընթացքում հնարավոր են առանձին չվերթների ուշացումներ՝ կապված անձնակազմերի և օդանավերի ռոտացիայի խախտման հետ։ Այն ուղևորներին, որոնց չվերթները չեղարկվել են, խորհուրդ է տրվում չմոտենալ օդանավակայան և անմիջապես դիմել իրենց ավիաընկերությանը՝ այլընտրանքային թռիչքային տարբերակներ և ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար։ Ավիաընկերությունները պարտավոր են ուղևորներին տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները հետագա գործողությունների և այլընտրանքային թռիչքային տարբերակների մասին։ ELTA-ն հիշեցնում է, որ ուրբաթ երեկոյան Վիլնյուսի և Կաունասի օդանավակայաններում ինքնաթիռների երթևեկությունը դադարեցվել էր։ Այս որոշումը կայացվել էր Դրուսկինինկայ-Շալչինինկայ ուղղությամբ մետեոզոնդերի թռիչքի պատճառով։
Օդանավակայանի աշխատանքի դադարեցման մասին լուրից կարճ ժամանակ անց վարչապետ Ինգա Ռուգինենեն հայտարարել է Բելառուսի հետ սահմանին գտնվող Շալչինինկայի և Մեդինինկայի անցակետերի փակման մասին։ Երեքշաբթի օրը նաև մի քանի տասնյակ մետեոզոնդեր են մտել Լիտվա։ Դրա հետ կապված՝ Վիլնյուսի օդանավակայանը փակ է եղել ողջ գիշեր։ Այն աշխատանքը վերսկսել է միայն տեղական ժամանակով առավոտյան 06:30-ին։
Անվտանգության հետ կապված իրավիճակի պատճառով Բելառուսի հետ սահմանի վերը նշված երկու անցակետերը նույնպես ժամանակավորապես փակվել են նույն օրը՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում։ Սահմանապահները երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած միջադեպից հետո Դրուսկինինկայում, Լազդիյայում և այլ մունիցիպալիտետներում առգրավել են 12 օդապարիկ և ձերբակալել չորս կասկածյալի։
Հայաստանի ֆուտզալի հավաքականի խաղերի ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում արդեն հայտնի է:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը խմբային փուլում կունենա երեք հանդիպում:
Հայաստան – Ուկրաինա-Հունվարի 22
Հայաստան – Չեխիա-Հունվարի 25
Լիտվա – Հայաստան-Հունվարի 28
Հայաստանի հավաքականը խմբային փուլի հանդիպումները կանցկանցի Լիտվայում:
Ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը կկայանա հունվարի 21-ից փետրվարի 7-ը՝ Լատվիայում, Լիտվիայում և Սլովենիայում։
Հայաստանի իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով գերազանցում են իրենց լիազորությունները. եկեղեցին օրենքով առանձնացված է պետությունից, հայ ժողովուրդը եկեղեցուն վերաբերվում է մեծ հարգանքով և վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիազորություն չի տվել բարեփոխել եկեղեցին իր հայեցողությամբ։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը:
«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարը որոշել է անհավասար պայքարի մեջ մտնել ազգային հոգևոր արժեքների դեմ և այդ նպատակով հետապնդում և վիրավորում է եկեղեցու առաջնորդներին ու հոգևորականներին, ձերբակալություններ անում, եկեղեցու շենքերի առգրավման սպառնալիքներ հնչեցնում: Հնարավոր է, որ դա տեղի է ունենում արտաքին ուժերի ազդեցության տակ, քանի որ նման գաղափարներն ակնհայտորեն չեն արտացոլում հայ ժողովրդի զգացմունքները, որը մեծ հարգանքով է վերաբերվում իր եկեղեցուն և Փաշինյանին լիազորություն չի տվել այն բարեփոխելու սեփական կամայականությամբ», - ասել է Բալաշովը։
Նա հավելել է, որ ըստ Հայաստանի օրենսդրության՝ եկեղեցին անջատ է պետությունից, և պետական պաշտոնյաները իրավունք չունեն միջամտելու նրա գործերին։
«Աշխարհիկ պետության քաղաքական գործիչը իրավունք չունի միջամտելու եկեղեցական կյանքի կառուցվածքին, որը որոշվում է եկեղեցու կանոնական օրենքներով։ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և ընդգծում, որ դրանք ինքնավար են և անջատ են պետությունից։ Հետևաբար, վարչապետը նման հայտարարություններով խախտում է իր սահմանադրական լիազորությունները՝ թույլ տալով իրեն վիրավորական դիտողություններ և սպառնալիքներ անել եկեղեցու ղեկավարության հասցեին», - ընդգծել է նա։
Նա նաև հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ պետությունը պարտավորվել է ճանաչել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
«Պատմական փորձը համոզիչ ցույց է տալիս, որ մարդկանց հավատքի և եկեղեցու դեմ պայքարն անխուսափելիորեն ավարտվում է պարտությամբ, իսկ եկեղեցի անարգողները խայտառակվում են»- եզրափակել Է գործակալության զրուցակիցը:
Հրանտ Մարգարյանի որդու` Մխիթար Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից:
«Ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Քիչ առաջ հայտնել էինք, որ հիվանդանոցում մահացել է ՀՅԴ-ական գործիչ Հրանտ Մարգարյանի որդին:
Ըստ տարածվող լուրերի, վերջինս ինքնասպան է եղել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ առաջիկա բանակցություններում մտադիր է քննարկել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը: Նա հավելել է, որ Մոսկվայի հետ բանակցություններում ակնկալում է Պեկինի օգնությունը: Այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։
«Մենք քննարկելու ենք Ռուսաստանը և Ուկրաինան։ Ես կցանկանայի, որ Չինաստանը մեզ օգնի Ռուսաստանի հարցում»,-լրագրողներին ասաց Դոնալդ Թրամփը։
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնը նախկինում նոր շատ խիստ պատժամիջոցներ էր կիրառել Մոսկվայի նկատմամբ։
«Նա (Վլադիմիր Պուտինը) ասում է, որ դրանք մեծ ազդեցություն չեն ունենա։ Ես չեմ կարծում, որ նա ճիշտ է»,-հավելել է Թրամփը։
Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 30-ին:
Հոկտեմբերի 25-ի գիշերը, 26-ին, 27-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ի և 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.76 դրամ: