Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի շուրջ հակամարտության դիվանագիտական և արագ կարգավորում։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս հակամարտությունն ավարտվի դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Դմիտրիևը։
Նա նաև ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել հակամարտությունը։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է, որ կարծում է, որ երկու կողմերը մոտ են դիվանագիտական լուծմանը, որը վերջ կդնի պատերազմին։ «Զելենսկին մեծ քայլ է կատարել՝ արդեն ընդունելով, որ խոսքը առաջնագծի մասին է»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 15-21-ը (2025թ.)։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ հոկտեմբերի 16-ին և 21-ին,
Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,
Նոր Նորքում՝ հոկտեմբերի 16-ին և 18-ին,
Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Նոր Նորքում՝ հոկտեմբերի 17-ին,
Արաբկիրում՝ հոկտեմբերի 15-19-ը և 21-ին,
Շենգավիթում` հոկտեմբերի 15-17-ը,
Կենտրոնում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ հակաահաբեկչական վարժանքները՝ «Սահանդ-Հակաահաբեկչություն-2025»-ը, կանցկացվեն Իրանում դեկտեմբերի 4-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի տնօրեն Ուլարբեկ Շարշևի հայտարարությունը։
«Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցն ավարտում է ՇՀԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համատեղ հակաահաբեկչական վարժանքների՝ «Սահանդ-հակաահաբեկչություն-2025»-ի եզրափակիչ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները»,-ասել է Շարշևը Տաջիկստանում ԱՊՀ հակաահաբեկչական վարժանքների ամփոփման ժամանակ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Հեղինակավոր Goal պորտալը թարմացրել է հաջորդ տարվա՝ 2026 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակին հավակնող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Մյունխենյան ակումբը հաղթել է ընթացիկ մրցաշրջանի բոլոր 12 խաղերում, որոնցում Քեյնը խփել է 20 գոլ։
Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։
Լավագույն տասնյակում են Լամին Յամալը («Բարսելոնա»), Նունու Մենդեսը («ՊՍԺ»), Պեդրին («Բարսելոնա»), Վիտինյան («ՊՍԺ»), Բուկայո Սական («Արսենալ»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ») և Աշրաֆ Հակիմին («ՊՍԺ»)։ Մրցանակի ներկայիս դափնեկիրը ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ արված քահանա Տեր Արամի (որն արդեն մի քանի օր է՝ դասվում է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով) պատարագին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցություն ապահովելու համար իշխանությունները գործի են դրել իրենց ունեցած ողջ ռեսուրսը, ողջ ՔՊ ու վարչական ապարատը։
Մեր տեղեկություններով, մարզպետներին եւ հատկապես Արագածոտնի մարզպետին է հրահանգվել մարդկանց ավտոբուսներով հասցնել Հովհաննավանք, որն Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է այդ պատարագին, իսկ Ստեփան Ասատրյանն էլ պարծեցել է, որ 10 հազար մարդ իր համար կհավաքվի։
Հենց այդքան էլ ծրագրում են հավաքել։
Իհարկե, 10 հազարը մեծ թիվ չէ իշխանության համար, սակայն փոքր տարածքում այդ քանակը տպավորիչ կլինի, եւ ժողովրդի նկատմամբ հոգեբանական գրոհ կկազմակերպեն, թե իրենց հակաեկեղեցական, հակակաթողիկոսական արշավն ինչքան հետեւորդ ունի, որ մարդիկ Հայաստանի տարբեր ծայրերից եկել են՝ սատար կանգնելու Վեհափառից «հալածված» քահանային։
Մտածում են՝ եթե հաջողեցին Հովհաննավանքում, ապա Վեհափառին հեռացնելն ու Եկեղեցին հպատակեցնելն արդեն հաջողված կարող են համարել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ղազախստանի բարեկամ ժողովրդին` Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:
Հիրավի նշանակալի են Ղազախստանի անկախ պետականության ամրապնդման, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտների կայացման, երկրի սոցիալ-տնտեսական, գիտակրթական և մշակութային զարգացմանը միտված բարեփոխումները։ Ձեր հեռատես մոտեցումների և հետևողական ու սկզբունքային քայլերի շնորհիվ Ղազախստանն այսօր էական դերակատարություն ունի տարածաշրջանային և գլոբալ հարցերում՝ հարգանք վայելելով միջազգային ասպարեզում։
Վստահ եմ, որ մեր ժողովուրդների բարեկամության ու փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթների վրա հիմնված միջպետական հարաբերություններում առկա դինամիկան, նախորդ տարի կայացած Ձեր պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ մեկտեղ, ի հայտ կբերեն Երևանի և Աստանայի փոխգործակցության խորացման նոր դրսևորումներ։
Լիահույս եմ, որ մոտ ապագայում նախատեսված Ղազախստան իմ պաշտոնական այցի ընթացքում մենք կքննարկենք Հայաստան–Ղազախստան միջպետական օրակարգը՝ ի նպաստ բարեկամության, բարօրության և դեպի ապագան միտված երկկողմ ռազմավարական հարաբերությունների առաջմղման։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի շահ Ղազախստանի բարեկամ ժողովրդի»։
ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին` Մխիթար Մարգարյանը քիչ առաջ հիվանդանոցում մահացավ: Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ երեկ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Մխիթար Մարգարյանը: Ըստ կայքի, վերջինս փորձել էր ինքնասպան լինել՝ ինքն իր վրա կրակելով ատրճանակից: Ըստ որոշ տեղեկությունների, ատրճանակը եղել է Արցախի նախագահներից մեկի պարգևատրումը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներկայացնում ենք քաղաքագետ Աղվան Պողոսյանի վերլուծական հոդվածը՝ «Փաստի» համար:
Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսին, ինչը քաղաքական ուժերին մոտ վեց ամիս ժամանակ է տալիս նախապատրաստական աշխատանքներն առավել ակտիվացնելու համար:
Մինչ հայաստանյան քաղաքական դաշտը մտնում է նախընտրական փուլ, իշխանություններն սկսել են քաղաքական ճնշումների նոր փուլ՝ ձերբակալելով գործարար Սամվել Կարապետյանին, իրականացնելով հակաեկեղեցական արշավներ և հարուցելով քրեական գործեր ընդդիմադիր տարբեր գործիչների դեմ, ինչի վառ օրինակ է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ ստեղծվում է տպավորություն, որ իշխանությունները երկիրը տանում են դեպի անկայունություն, ինչն էլ սպառնում է ներքին և արտաքին անվտանգությանը:
2026 թվականի ընտրություններում Հայաստանի առջև ծառացած հնարավոր մարտահրավերները գնահատելու համար կարելի է ուշադրություն դարձնել այն պետությունների փորձին, որոնք նույնպես հանդիսանում են Արևմուտքի և Արևելքի միջև աշխարհաքաղաքական պայքարի թիրախ: Հայաստանը Եվրոպական միության «Արևել յան գործընկերության» ծրագրի անդամ է Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին: Այս բոլոր երկրները տարբեր աստիճանի ներգրավված են երկկողմանի հակամարտությունների մեջ: Առավել արդիական օրինակներից է Մոլդովան, որտեղ ընդդիմությունը բախվել է Մայա Սանդուի գլխավորած իշխող կուսակցությանը: Վերլուծելով Մոլդովայի ընտրությունները՝ փորձագետները հաճախ օգտագործում են «քաղաքական տեխնոլոգիա» հասկացությունը՝ զուգահեռներ անցկացնելով սփյուռքի վրա հիմնված այն մարտավարության հետ, որը կիրառվել է նաև Լեհաստանում։ Ինչո՞ւ է այս երկիրն այդքան հետաքրքիր Արևմուտքին։ Պատճառը պարզ է՝ այն սահմանակից է Ուկրաինային և կարող է դառնալ զենքի մատակարարման կարևոր լոգիստիկ կենտրոն: Մեկնաբանելով Մոլդովայի ընտրությունների արդյունքները՝ Բելառուսի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսեյ Բել յաևը նշել է, որ ընտրությունները բացահայտեցին խոր տարբերություններ «Մոլդովան երկրի ներսում» և «Մոլդովան սփյուռքում» հասկացությունների միջև: Սփյուռքի զգալի հատվածը, որը բնակվում է Եվրոպայում և ունի երկքաղաքացիություն, ապահովեց եվրոպամետ ուժերի հաղթանակը: Քննադատության է ենթարկվել նաև Ռուսաստանում և Արևմուտքում ընտրատեղամասերի անհամաչափ բաշխումը, որը սահմանափակում էր Ռուսաստանում գտնվող մոլդովացիների քվեարկելու հնարավորությունը:
Սակայն այս ամենը բարենպաստ չի անդրադառնում մոլդովացիների վրա։ Ստորև՝ Մոլդովայի ընտրությունների արդյունքների հնարավոր բացասական հետևանքները:
Տնտեսական անկում. Մոլդովան համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը, որտեղ բնակչության զգալի մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, չնայած այն հանգամանքին, որ երկրում ռազմական գործողություններ չեն իրականացվում: Դա հիմնականում պայմանավորված է իր արտադրանքի՝ հատկապես ռուսական շուկաների կորստով:
Ռումինականացում և ինքնիշխանության կորուստ. Ռումինիայի քաղաքացի Մայա Սանդուն աջակցում է միութենական տրամադրություններին, ինչը կարող է հանգեցնել Մոլդովայի աստիճանական ռումինականացմանը և ինքնիշխանության կորստի սպառնալիքին:
Մոլդովան դիտվում է որպես հակառուսական աշխարհաքաղաքական նախագծի մի մաս, որտեղ նրան վերապահված է «արևմտյան շահերը Ռուսաստանի Դաշնության դեմ առաջ մղելու հենահարթակի» դերը՝ հատկապես Մերձդնեստրի հարցում: Արևմուտքը կարող է հպարտանալ «Արևել յան գործընկերության» ծրագրում իր ձեռքբերումներով: Ուկրաինայի փորձը խոսուն է: Մոլդովայի խորհրդարանական ընտրությունները դարձան Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման դրսևորումներից մեկը, որտեղ Մոլդովան ծառայում է որպես աշխարհաքաղաքական շահերի իրականացման դաշտ:
Արևմտյան ազդեցության գերակայություն. Բազմաթիվ փաստեր և հայտարարություններ են վկայում Մոլդովայի քաղաքական գործընթացների վրա Արևմուտքի զգալի, եթե ոչ գերիշխող ազդեցության մասին: Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի խոսքերով. ներկայում Ռուսաստանը չունի այդ ազդեցությանը հակազդելու համարժեք լծակներ: Ավելին, ընդդիմության համախմբվելու անկարողությունը և նրա պասիվությունը վկայում են լավ մշակված քաղաքական մեխանիզմներին դիմակայելու դժվարության մասին: Նման քաղաքականության գինը մոլդովացիների համար մնում է հարցական։
Մոլդովայի խորհրդարանական վերջին ընտրություններն անցկացվեցին արտաքին ուժեղ ազդեցության ներքո, որը, ըստ որոշ փորձագետների և քաղաքական գործիչների, գերազանցապես արևմտյան էր: Սա կարող է վկայել «Արևել յան գործընկերության» ծրագրի արդյունավետության մասին, որի դրամաշնորհներն ու սոցիալական նախագծերը դանդաղ, բայց հետևողականորեն մասնակից երկրների հասարակություններում սերմանում են պառակտումներ և անհամաձայնություններ իրենց մերձավոր և խոշոր գործընկերների հետ:
Վերադառնալով Հայաստանում սպասվող ընտրություններին՝ կցանկանայի նշել, որ պետությունը կարող է բախվել լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են հասարակության պառակտումը և տնտեսական ճգնաժամը՝ եվրոպացի առաջնորդների կողմից իրենց «ամուր ընտանիքում» ընդունվելու անվերջանալի խոստումների ներքո։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի` իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխին, ամեն դեպքում, սեւ ամպեր են կուտակվում: Բանն այն է, որ ՔՊ-ական մի «կորիզ» որոշել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի եւ պրոռեկտորի առնչությամբ չարաշահումների թեման քննարկել ՔՊ-ում ու ամեն բան անել՝ ապացուցելու, որ առանց Անդրեասյանի գիտության նրա մտերիմ ընկերուհի Սրբուհի Գեւորգյանը որեւէ քայլի չէր գնա:
Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ակաները Նիկոլ Փաշինյանին փորձում են հասկացնել, որ Անդրեասյանը, լինելով բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը, սարսափելի քայլեր է արել` դեմ գնալով Փաշինյանի հորդորին, այն է՝ կաշառքը, չարաշահումները բացառել գերատեսչություններում:
Առաջիկայում ՔՊ-ում բարձրաձայնվելու է Ժաննա Անդրեասյանի հարցը, ու բարձրաստիճան ՔՊ-ականներն արդեն իրենց ներսում նոր նախարար են գտել, որի մասին կներկայացնենք առաջիկայում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում, հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։
Հիվանդանոց տեղափոխված Մարգարյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: ՆԳՆ-ից հայտնեցին՝ նախնական տեղեկություններով՝ անձը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով ինքն իրեն:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր։