«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան
Նոյեմբերի 05, 2025

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

By Նոյեմբերի 05, 2025 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Իսկ այս ընթացքում, մինչ Թրամփը Վենեսուելայի «դիլեմայի» առաջ է, նա Միացյալ Նահանգներում կրում է թերփս առաջին նկատելի քաղաքական պարտությունը: Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել ծագումով Աֆրիկայից՝ մահմեդական Զոհրան Մամդանին: Մամդանին մեծացել է հնդկական ընտանիքում, Հարավաֆրիկյան հանրապետությունից տեղափոխվել է ԱՄՆ ու ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 2018 թվականին:

Առաջին անգամ ԱՄՆ խոշորագույն քաղաքի ղեկավարը կլինի մահմեդական, ու նափ՝ ներգաղթյալ: Մամդանին Թրամփի այսպես ասած գաղափարական հակառակորդն է, քննադատել է Թրամփի ներգաղթային սահմանափակումների քաղաքականությունը:

Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունից առաջ Թրամփը հայտարարել էր, որ, եթե ընտրվի Մամդանին, ապա դաշնային կառավարությունը գումարներ չի հատկացնի Նյու Յորքին, քանի որ դա կլինի անիմաստ փ անարդյունավետ:

Մամդանին հայտարարել է, որ Նյու Յորքը ներգաղթյալների քաղաք է փ այժմ քաղաքը կղեկավարի ներգաղթյալ:

Ի դեպ, Մամդանին նափ քննադատել է Իսրայելի քաղաքականությունը, Գազայում Թել Ավիվի գործողություններն ու ամերիկյան ֆինանսավորումը Իսրայելին:

Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունը փաստացի կարող է դառնալ բավականին էական մեկնակետ ներամերիկյան հասարակական-քաղաքական զարգացումների համար:

Մի կողմից, եթե Մամդանիին հաջողվի Նյու Յորքում ունենալ կառավարման նկատելի արդյունքներ, դա կարող է նպաստավոր ռեսուրս լինել դեմոկրատների համար՝ համապետական ընտրության համատեքստում: Ինչ խոսք, խիստ չափազանցություն կլինի ասել, թե Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունն արտացոլում է ամերիկյան հանրության տրամադրությունները: Որքան էլ Նյու Յորքը խոշորագույն քաղաքն է, այդուհանդերձ իր էլեկտորալ շրջանակով անհամեմատելի է համապետական էլեկտորալ շրջանակի հետ: Այդ իմաստով, Նյու Յորքը իհարկե կարող է լինել նժարի մի քար:

Մյուս կողմից, ինչպես ասում են՝ մի բան է ընտրվելը, մեկ այլ բան է ընտրությունից հետո խոստումները կատարել կարողանալը: Եվ այստեղ, Մամդանիի սայթաքումները կարող են «քարեր» ավելացնել Թրամփի նժարին:

Այդպիսով, Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց, սակայն քաղաքականությունը անընդհատ պրոցես է, որում հաջողում է նա, ով կարողանում է ցանկացած իրավիճակ փոխել իր օգտին փ քաղել առավելագույնը»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը․Շոյգուն՝ Գրիգորյանին

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում

Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ․ ես այս երկրից չեմ փախչի․ Սերժ Սարգսյան

Պեկինը չեղարկում է որոշ մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին