Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ․ ես այս երկրից չեմ փախչի․ Սերժ Սարգսյան
Նոյեմբերի 05, 2025

Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ․ ես այս երկրից չեմ փախչի․ Սերժ Սարգսյան

By Նոյեմբերի 05, 2025 2

Դատարանը մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։

«Շատ մանրամասներ չեմ կարող ասել, դատական նիստը դռնփակ է եղել։ Մեղադրանքի կողմի միջնորդությունը մերժվեց, այսինքն՝ բացակայելու արգելքը չկիրառվեց, միայն գրավ խափանման միջոցն է կիրառվել»,- ընդգծեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ եթե չնչին հիմնավորված բան լիներ, ապա դատարանը միջնորդությունը կբավարարեր։

Դատական նիստից հետո Սերժ Սարգսյանն էլ անդրադարձավ երկիրը լքելու վերաբերյալ կասկածներին։

«Ձեզ թվում է, թե ես նման եմ մարդու, ով կարող է փախչի։ Ես որտեղից եմ փախել, որ այստեղից փախնեմ։ Եթե Հայաստանի որևէ դատարան ինձ դատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ փախչի։ Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ։ Ես իմ երկրից ո՞ւր պետք է փախչեմ։ Այն «օպերատիվ» տվյալները, որ նշում են, ես արդեն վաղուց պետք է փախած լինեի»,- ընդգծեց ՀՀ 3-րդ նախագահը։

Rate this item
(0 votes)

Լրահոս