Ամերիկյան լրատվական և ֆինանսատնտեսական ընկերություն «Bloomberg»-ը գրում է, որ Անկարան և Մոսկվան բանակցություններ են սկսել տարեկան մոտ 22 մլրդ խմ գազի մատակարարումները շարունակելու նպատակով: Թուրքիան նախկինում դիմադրել էր Արևմուտքի ճնշումներին՝ դադարեցնելու ռուսական գազի գնումները երկարաժամկետ պայմանագրերով խողովակաշարերով: Բայց այդուհանդերձ Թուրքիան շարունակում է մնալ ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդը։
«Գազպրոմ»-ն անցյալ տարի Թուրքիային մատակարարել է 21.6 մլրդ խմ գազ: Այս ծավալով Թուրքիան դարձել է Չինաստանից ետո ռուսական խողովակաշարային գազի 2-րդ խոշոր գնորդը:
«Գազպրոմ»-ի խողովակաշարային գազը երկար տարիներ գերիշխող դեր է խաղացել Թուրքիայի էներգետիկ կարիքներում։ Այն գրեթե ամբողջապես կախված է ներմուծումներից և համարվում է Եվրոպայի 4-րդ խոշոր գազի շուկան: Իրանը և Ադրբեջանը նույնպես զգալի մասնաբաժին ունեն Թուրքիայի գազի ներմուծման մեջ: