ԱՄՆ-ն պլանավորում է հրթիռներ տեղակայել Եվրոպայում, որոնց թռիչքի տևողությունը Գերմանիայից մինչև ՌԴ-ի կենտրոնական հատված կտևի 6-7 րոպե, հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հանձնարարել էր պատրաստվել միջուկային փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն էլ հայտարարել էր, որ միջուկային փորձարկումների նախապատրաստման նպատակահարմարությունը կվերլուծվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի ԱՄՆ մտադրությունները հասկանալու համար։