Մի տղամարդ գրկել և փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին՝ երկրի մայրաքաղաք Մեխիկոյում բնակիչների հետ նրա հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։
Շեյնբաումը, նկատելով, թե ինչպես է տղամարդը ձգվում դեպի իրեն, հանգիստ հետ է տարել նրա ձեռքերը, շրջվել դեպի տղամարդը և ժպտացել։ Գործակալությունը նշել է, որ անվտանգությունն անմիջապես չի արձագանքել տեղի ունեցածին։
Միջադեպը մտահոգություններ է առաջացրել քաղաքական գործիչների անվտանգության վերաբերյալ, մասնավորապես՝ նոյեմբերի 1-ին Մեքսիկայի Ուրուապան քաղաքի (Միչոական նահանգ) քաղաքապետ Կառլոս Մանսոյի սպանության մասին լուրից հետո։