ArmNews
Նոյեմբերի 05, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Արագածոտնի թեմի 21 հոգևորականներ հայտարարել են, որ հոկտեմբերի 26-ին առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ են մատուցելու և այդ օրը չեն կարողանալու ներկայանալ քննչական մարմին։

 

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի ներքոնշյալ հոգևորականներս հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողների միջոցով երեկ՝ 24.10.2025թ․ տարբեր ժամերի (այդ թվում՝ ուշ երեկոյան, գիշեր) մեզ են փոխանցվել Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանի անունից տրված ծանուցագրերի պատճենները, որոնց համաձայն պետք է բոլորս 2025թ․ հոկտեմբերի 26-ին՝ կիրակի օրը, ժամը 09:00-ին նույն քրեական վարույթով ներկայանանք քննչական մարմին՝ Երևան քաղաքում:

ՀՀ սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին իրավունք ունի կատարել ժամերգություններ, ծեսեր, իսկ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կյանքին:

 

Հանրահայտ փաստ է, որ յուրաքանչյուր կիրակի մատուցվում է սուրբ և անմահ պատարագ բոլոր գործող եկեղեցիներում: Մենք՝ յուրաքանչյուրս, 2025թ․ հոկտեմբերի 26-ի առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում սուրբ պատարագ ենք մատուցելու, և այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին, քանի որ հակառակ դեպքում՝ կխախտենք մեր հոգևոր պարտականությունները և կթողնենք մեր հավատացյալներին առանց սուրբ հաղորդության։

Բացի այդ, բոլորս որպես վկա, հարցաքննությանը ցանկանում ենք ներկայանալ միայն փաստաբանների հետ, մինչդեռ ոչ աշխատանքային կիրակի օրով մենք չենք կարողանալու ապահովել փաստաբանների ներկայությունը (քահանաներիցս մի քանիսին նույն փաստաբանն է ներկայացնում, որը նույնպես խոչընդոտ է նույն ժամին հարցաքննությանը մասնակցելու համար): Առանց փաստաբանի ներկայության չենք պատրաստվում ցուցմունք տալ:

Սրանք հարգելի պատճառներ են, որոնք հաշվի առնելով՝ կոչ ենք անում քննչական մարմնին մեզ հրավիրել հարցաքննության որևէ այլ օր, նախապես՝ առնվազն երկու օր առաջ, ծանուցելով հարցաքննության մասին (ծանուցագրերը հանձնվել են նաև այդ պահանջի խախտմամբ): Հատկանշական է նաև, որ այս ոչ աշխատանքային օրերին մենք հնարավորություն չունենք քննչական մարմնի գրասենյակին որևէ փաստաթուղթ հանձնելու։

Միաժամանակ մեր անհանգստությունն ենք հայտնում Քննչական կոմիտեի վերոհիշյալ վարքագծի վերաբերյալ, որով փորձ է արվում մի ամբողջ մարզ թողնել առանց սուրբ և անմահ պատարագի:

Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
Տեր Սարգիս քահանա Սարգսյան
Տեր Հայկ քահանա Քոչարյան
Տեր Նարեկ քահանա Սարգսյան
Տեր Փառեն քահանա Առաքելյան
Տեր Մուշե քահանա Վահանյան
Տեր Հովել քահանա Օհանյան
Տեր Սևակ քահանա Սարիբեկյան
Տեր Համբարձում քահանա Դանիելյան
Տեր Եղիշե քահանա Բարսեղյան
Տեր Զորայր քահանա Կարապետյան
Տեր Ղևոնդ քահանա Գափոյան
Տեր Հայկ քահանա Սահակյան
Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան
Տեր Մկրտիչ քահանա Երանյան
Տեր Վրթանես քահանա Բաղալյան
Տեր Մաղաքիա քահանա Գևորգյան
Տեր Օշին քահանա Հայրապետյան
Տեր Մխիթար քահանա Ահարոնյան
Արտակ սարկավագ Սաֆարյան
Վահագն սարկավագ Ստեփանյան»։

Քամալա Հարիսն ակնարկել է 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հնարավոր մասնակցության մասին։ Այդ մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցի ընթացքում։

ԱՄՆ նախկին փոխնախագահի խոսքով՝ քաղաքականությունը մնում է իր կյանքի գործը. «Ես դեռ չեմ ավարտել։ Դա իմ ամբողջ կարիերան է, այն հոսում է իմ երակներում»։ Հարիսը վստահություն է հայտնել, որ ապագայում Սպիտակ տունը կզբաղեցնի կին նախագահ։

Իռլանդիայի նախագահական ընտրություններում հաղթել է անկախ թեկնածու Քեթրին Կոնոլին։ Այս մասին հայտնում է իռլանդական RTE հեռուստաալիքը։

Նրա հիմնական մրցակից Հիզեր Համֆրիսը շնորհավորել է նորընտիր նախագահին։

«Քեթրինը կդառնա բոլորիս նախագահը։ Նա կլինի իմ նախագահը։ Ես նրան լավագույնն եմ մաղթում։ Ես ոչնչի համար չեմ ափսոսում»,- նշել է Համֆրիսը։

68-ամյա Քեթրին Կոնոլին Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի անդամ է։

ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնում գիշերը Դավթաշենում տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ․

«Հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ստացվել է հաղորդում, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է եղել: Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։

Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հրազենային վիրավորմամբ բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Բացահայտման աշխատանքներին միացել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալված է։ Հանգամանքները պարզվում են։ Ընթանում է նախաքննություն»:

Ներքին աղբյուրների համաձայն՝ Չինաստանն ու Ռուսաստանը իսկական «սեքս պատերազմ» են սկսել ամերիկյան տեխնոլոգիական արդյունաբերության սրտում՝ Սիլիկոնային հովտում։ Գործակալությունները գրավիչ կանանց օգտագործում են «ստարտափների և բարձր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին գայթակղելու և ԱՄՆ գաղտնիքները գողանալու» համար։ Այս «մեղրային թակարդներից» մի քանիսը այնքան հաջողակ են, որ նրանց թիրախները նույնիսկ ամուսնանում են նրանց հետ և երեխաներ ունենում՝ լիովին չգիտակցելով, որ դառնում են լրտեսական գործողության խաղաքարեր, ըստ The Times of London-ի։ 

Արդյունաբերության աղբյուրները հայտնել են, որ այս կանանցից մի քանիսը հարաբերությունների մեջ են մտել իրենց թիրախների հետ մինչև այն աստիճան, որ ամուսնացել են նրանց հետ և երեխաներ ունեցել։ Ավելին, չինացի և ռուս գործակալները օգտագործում են սոցիալական ցանցերը, ստարտափների մրցույթները և ռիսկային կապիտալի ներդրումները՝ ամերիկյան տեխնոլոգիական արդյունաբերության սիրտը ներթափանցելու համար։ «Ես LinkedIn-ի հսկայական թվով շատ բարդ հարցումներ եմ ստանում նույն երիտասարդ չինացի կանանցից», - ասել է «Pamir Consulting»-ի հետախուզության տնօրեն Ջեյմս Մալվենոնը։ «Վերջերս, կարծես, այս ակտիվությունը կտրուկ աճել է»։ 

ԱՄՆ նախկին հակահետախուզության աշխատակիցը, որն այժմ աշխատում է տեխնոլոգիական ստարտափների հետ, պատմել է մի «գեղեցիկ» ռուս կնոջ դեպքի մասին, որը աշխատանքի է անցել ամերիկյան աէրոտիեզերական ընկերությունում, որտեղ հանդիպել է տղամարդ գործընկերոջը։ Հետագայում նրանք ամուսնացել են։ Նախկին աշխատակցի խոսքով՝ կինը քսան տարեկանում սովորել է մոդելային ակադեմիայում, այնուհետև ընդունվել է Ռուսաստանում «մեղմ ուժի դպրոց» և տասը տարի անհետացել, նախքան ԱՄՆ-ում կրկին հայտնվելը որպես կրիպտոարժույթի փորձագետ։ 

«Բայց նա չի սահմանափակվում միայն կրիպտոարժույթով», - ասել է նախկին աշխատակիցը։ «Նրա նպատակն է հաջողության հասնել ռազմական և տիեզերական նորարարությունների ոլորտներում։ Նրա ամուսինը լիովին անտեղյակ է նրա գործունեությունից»։ Մասնագետը ընդգծել է, որ նման սցենարները շատ ավելի տարածված են, քան շատերը գիտակցում են. «Նրանք ամուսնանում են թիրախի հետ, երեխաներ են ունենում և երկարաժամկետ գործողություն են իրականացնում։ Տհաճ է խոստովանել, բայց դա բավականին տարածված է»։ 

Մալվենոնը նշել է, որ նման «գայթակղության մեթոդները» իրական խոցելիություն են ստեղծում ԱՄՆ-ի համար. «Մենք իրավական և մշակութային առումով նման մարտավարություն չենք օգտագործում, ուստի նրանք ասիմետրիկ առավելություն ունեն այս «սեռական պատերազմում»»։

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:20-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Infinity», «Mazda» և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը,բայց նա այդպես էլ Աժ չներկայացավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում մի նախկին բարձրաստիճան պաշտոնյաի / գլխավոր դատախազ/ կողմից հնչեցված թեզերի պահով ,հստակ ասեմ.

2018-ի ապրիլի 22-ին Նիկոլին ձերբակալելուց հետո հայտարարվեց,որ ապրիլի 23-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նիկոլին եւ եւս մի քանի ընդդիմադիր պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու է Աժ։

Աժ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 22-ին գործուման էր եւ վերադարձավ ՀՀ ապրիլի 22-23-ի գիշերը։

ՀՀԿ ֆրակցիայում տեղի ունեցավ քննարկում ու բոլորս սպասում էինք ապրիլի 23-ի առավոտյան ԱԺ-ում գլխավոր դատախազի այցին ու հարցի քննարկմանը։

ՀՀԿ ֆրակցիան ուներ հստակ կարծիք ՝ բավարարել գլխավոր դատախազի միջնորդությունը։

Այլ կարծիք այդ օրերին ես չեմ լսել,իսկ հնչելու դեպքում՝ անհնար է չիմանայի։

Նույնիսկ ՀՀԿ ֆրակցիայի 3-4 պատգամավոր ապրիլի 23-ի առավոտյան Եվրոպայից շտապ ժամանեցին Երեւան ՝ մասնակցելու այդ կարեւոր քվեարկությանը։

ՀՀԿ ֆրակցիան որեւէ մեկին չի դիմել հետ վերցնել գլխավոր դատախազի միջնորդությունը։

Ապրիլի 23-ի առավոտյան ողջ ՀՀԿ ֆրակցիան ԱԺ -ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի ներկայացմանը։

Դատախազն ինքը չի ներկայացել նախատեսված ժամին Աժ ,որի պատճառով էլ նշված հարցի քննարկումը տեղի չի ունեցել։

Ամոթ է,հերիք է ստեր տարածեք։

Դուք բացի ՀՀԿ-ից ուրիշ անուն չգիտե՞ք»,- գրել է նա։

Երգչուհի և դիզայներ Վիկտորիա Բեքհեմը բողոքել է, որ դպրոցում իրեն ծաղրել են համադասարանցիներ՝ հոգեկան առողջության հետ կապված խնդրի պատճառով։ Այս մասին նա պատմել է Call Her Daddy podcast-ում, փոխանցում է lenta.ru-ն։

51-ամյա բրիտանացի աստղի խոսքով՝ մանուկ հասակում ինքնամփոփ աղջիկ է եղել՝ ինքնորոշված դիսլեքսիայով եւ դիսկալկուլիայով. դժվարություններ է ունեցել գրելու եւ մաթեմատիկա սովորելու հարցում:

«Դա ինձ ավելի ուժեղ դարձրեց, քանի որ քոլեջում շարունակվեցին ծաղրերը՝ ասելով, որ ես բավականաչափ լավը չեմ, որ լավ տեսք չունեմ։ Նրանք ասացին, որ ես չափազանց հիմար եմ նույնիսկ բեմում ելույթ ունենալու համար։ Այս ամենը ինձ ուժ տվեց», -ասել է նա։

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձինք ցուցաբերել են անհնազանդություն, հայտնում է քրեակատարողական ծառայությունից։

Նշվում է, որ խցերից չթույլատրված առարկաների և սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքները և այլ իրավաչափ գործողություններն ազատազրկված անձանց մոտ առաջացնում էին դժգոհություններ, որոնք ուղեկցվում էին անօրինական պահանջներով։

«Հոկտեմբերի 24-ին ծառայողների կողմից վերոնշյալ հերթական գործողությունների իրականացման ընթացքում ազատազրկված անձինք խաթարել են հիմնարկի բնականոն աշխատանքը, ցուցաբերել են անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք և բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացնում են, որ քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական և կանխարգելիչ աշխատանքների արդյունքում իրավիճակը կարգավորվել է։ Ներկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է և գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո։

Նոր Զելանդիայի խորհրդարանում կներկայացվի օրինագիծ, որը նախատեսում է սահմանափակել սոցցանցերը 16 տարեկանից փոքր երեխաների համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ այդպիսով փորձ կարվի խոչընդոտել երիտասարդներին հասցվող հնարավոր վնասը սոցիալական ցանցերի կիրառման հետևանքով։

Մասնավորապես, օրինագծով պահանջվելու է, որ սոցիալական ցանցերի հարթակներն իրականացնեն տարիքի ստուգման գործընթաց՝ նման 2024 թվականին Ավստրալիայում ընդունված օրենքին, որն առաջինը դարձավ ամբողջ աշխարհում՝ արգելելով դեռահասների կողմից սոցցանցերի օգտագործումը։

 

Օրինագիծը, որը դեռ մայիսին ներկայացրել է իշխող Ազգային կուսակցության պատգամավոր Քեթրին Ուեդը, հոկտեմբերի 23-ին ընտրվել է ներկայացվելու խորհրդարանում։ Դեռևս հայտնի չէ խորհրդարանում նախագծի քննարկման ժամկետը։

Օրինագծին իրենց հավանությունն են տվել Ազգային կուսակցության մյուս անդամները, սակայն կոալիցիոն գործընկերները դեռևս չեն հայտնել իրենց կարծիքը դրա վերաբերյալ։

Ֆոտո

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը․Շոյգուն՝ Գրիգորյանին

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում

Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ․ ես այս երկրից չեմ փախչի․ Սերժ Սարգսյան

Պեկինը չեղարկում է որոշ մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին