ArmNews
Նոյեմբերի 05, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ Ինդիանայի նահանգի բնակիչն անսպասելի հայտնագործություն է կատարել Crater of Diamonds այգում. նա հողից հանել է 2,71 կարատանոց սպիտակ ադամանդ, տեղեկացրել է UPI-ն։

Դյուի Ուայթի եւ նրա կնոջ ճանապարհորդությունը սկսվել է որպես սովորական ավտոճանապարհորդություն, որի ընթացքում նրանք որոշել են այցելել Crater of Diamonds State Park՝ Միացյալ Նահանգների միակ վայրը, որտեղ այցելուներին թույլատրվում է ինքնուրույն որոնել ադամանդներ եւ գտնելու դեպքում դրանք պահել իրենց։

Զույգը սկզբում երկու օր անցկացրել է ապարդյուն հողը մաղելով։ Այնուհետեւ, որոշ ժամանակ անց, նրանք վերադարձել եւ ընտրել են «Canary Hill» տարածքում գտնվող մի վայր՝ որոնումների համար։ Ուայթին տեղանքի մասին տեղեկացրել էր մեկ այլ այցելու, որն ասել էր, որ դա «գեղեցիկ, ծածուկ վայր» է։

Մի պահ Ուայթը նկատել է իր բահի մեջ ինչ-որ փայլուն բան։ «Այն նման էր մետաղական ապակու կտորի»,- նշել է նա։ Նա անմիջապես հասկացել է, որ գտել է ինչ-որ յուրահատուկ բան։ Ուայթը գտածոն տարել է այգու հանքանյութերի նույնականացման բաժին, որտեղ հաստատվել է, որ դա իսկապես ադամանդ է։

Նա ​​այն անվանել է «Hope Diamond» («Հույսի ադամանդ»)՝ դա բացատրելով նրանով , որ հույս ուներ գտնել հենց այդպիսի ադամանդ։ Ուայթը նշել է, որ հատկապես շնորհակալ է այն անձին, ով իրեն ուղղորդել է դեպի այդ վայրը։ Այգու տվյալներով՝ 2.71 կարատանոց ադամանդն այս տարի գրանցված չորրորդ ամենամեծ գտածոն է։

«Սրբապիղծ անձին անվանում եք Վեհափառ, այ դրանից վախեցեք»,- Վահաննավանքի բակում լրագրողների դիտարկումներին ի պատասխան ասաց ՔՊ-ական Էմմա Պալյանը՝ կրկնելով հայտնի կեղծ թեզը, թե «կարգալույծ արված անձը չի կարող կարգալույծ անել»։

Նրա խոսքով նախկին քահանային չի համարում կարգալույծ արված և պատրաստվում է մասնակցել Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռը կաթողիկոսից «ազատագրելու» բոլոր գործողություններին․

«Վեհարանը վերադարձնելու ենք Վեհին, առաջիկայում պարզ կլինի՝ ով է Վեհը։

Որևէ թեկնածու չունենք, բայց Վեհարանը վերադառնալու է այն մարդուն, ով իսկապես հոգևոր արժեքներ է կրում,- հավելեց Պալյանը։

Հովհաննավանքում կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը սկսել է «պատարագը»: 

«Պատարագին» մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնյաներ։

«Իրավունք չունե’ք պատարագ անել»,- գոռացել է եկեղեցու ներսում քաղաքացիներից մեկը․ այս խոսքերի համար քաղաքացու բերանը փակել և հանել են Հովհաննավանքից։ 

Տեսանյութն՝ այստեղ։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը իր դեմ պատերազմ է «հորինում», հայտնում է Associated Press-ը։

Մադուրոն ուրբաթ երեկոյան ազգային եթերում հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «նոր հավերժական պատերազմ է սարքում», քանի որ USS Gerald R. Ford ավիակիրը, որի վրա կարող է լինել մինչև 90 ինքնաթիռ և հարվածային ուղղաթիռ, մոտենում է Վենեսուելային։ 

Շաբաթ օրը Վենեսուելայի նախագահը հիշատակել է նաև այն ճնշումը, որը նա զգացել է ԱՄՆ կառավարության կողմից, երբ սկսել է դատական գործընթաց՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Լեոպոլդո Լոպեսին քաղաքացիությունից զրկելու և անձնագիրը չեղարկելու նպատակով։ 

«Նրանք խոստացել էին, որ այլևս երբեք չեն ներքաշվի պատերազմի մեջ, և նրանք սարքում են մի պատերազմ, որից մենք կխուսափենք», - ասել է Մադուրոն ուրբաթ երեկոյան իր ուղերձում։

Թրամփը Մադուրոյին մեղադրել է՝ առանց ապացույցներ ներկայացնելու, որ նա իբր «Տրեն դե Արագուա» կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդն է։

«Նրանք հորինում են մի էքստրավագանտ պատմություն՝ վուլգար, հանցավոր և լիովին կեղծ, - հավելել է Մադուրոն։ - Վենեսուելան մի երկիր է, որը կոկաինի տերևներ չի արտադրում»։

Ամերիկյան զինվորականները ոչնչացրել են մի քանի նավակներ Վենեսուելայի ափերի մոտ՝ ենթադրաբար Միացյալ Նահանգներ թմրամիջոցներ տեղափոխելու համար։ Այդ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 43 մարդ։

Տրեն դե Արագուան, որը սկիզբ է առնում Վենեսուելայի բանտից, հայտնի է ոչ թե թմրամիջոցների համաշխարհային շրջանառության մեջ իր մեծ դերով, այլ պատվիրված սպանություններին, շորթումներին և մարդկանց մաքսանենգությանը իր մասնակցությամբ։ 

Արևմուտքը Մադուրոյին մեղադրում է անցյալ տարվա ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ, և երկրները, ներառյալ ԱՄՆ-ն, նրան կոչ են արել հեռանալ Վենեսուելայի նախագահի պաշտոնից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հովհաննավանք՝ մասնակցելու կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի «պատարագին»: Նրան դիմավորում է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը: 

Նշենք, որ այնտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել, ժամանել են ՔՊ-ական պատգամավորներ, նախարարներ, նաեւ մարզպետեր եւ համայնքապետեր: Հովհաննավանքում մի քանի հարյուր քաղաքացիներ են հավաքվել, այդ թվում ՔՊ-ական  պատգամավորներ, մարզպետեր, համայնքապետեր, ընդ որում տարբեր մարզերից: Քպ-ականները ծափերով դիմավորեցին Փաշինյանին , որն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամ առանցվ հարցերի պատասխանելու մտավ եկեղեցի:

Նշենք, որ քիչ անց կմեկնարկի պատարագը, որը մատուցում է նախկին քահանա Ստեփան Ասատրյանը:

Հովհաննավանքի մուտքի մոտ իրավիճակը պարբերաբար լարվում է հավաքված քաղաքացիների ու լրագրողների միջև։ Լրագրողները փորձում են հասկանալ, թե ում կոչով են քաղաքացիները հավաքվել կարգալույծ եղած քահանայի հրավիրած պատարագին։ Քաղաքացիներից ոմանք շատ նյարդային են արձագանքում լրագրողների այս հարցերին։

«Ձեզ համար ոչինչ գոյություն չունի ռոբա–սերժական կլանից այն կողմ։ Բարի եղեք` մարդկանց հունից մի հանեք»,–ասաց ՔՊ–ականներից մեկը։

Մեկ ուրիշ տղամարդ էլ բորբոքվեց լրագրողի այն դիտարկումից, որ ինքը եկել է նախկին քահանայի պատարագին մասնակցելու։

«Կարգալույծը ձեր հերերն են»,– լրագրողներին ասաց տղամարդը և մտավ Հովհաննավանք։

Սոցցանցերում «մոլի նիկոլականի» համբավ ձեռք բերած մի կին էլ առհասարակ թեմայից շեղվեց ու հայտարարեց, որ Արցախը երբեք էլ Հայաստանինը չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ չի հրահրել ու չի պարտվել։

Նշենք, որ հավաքված քաղաքացիները գրեթե միաբերան կրկնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե Ամենայն հայոց կաթողիկոսն իրավունք չունի կարգալույծ անել որևէ քահանայի։

Քրիստոնյաները բախումների չեն գնում․ այսպես է արձագանքել կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանն այն հարցին, թե մտավախություն չունի՞, որ այսօր կարող են բախումներ տեղի ունենալ։

«Սպառնալիքներ շատ են»,- նշել է նա՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ նրան անվտանգությունն է հսկում։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր Հովհաննավանքում մասնակցելու է պատարագի։ «Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը: Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- նշել է նա։

Իտալիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ՝ Մարադոնայի անվան մարզադաշտում, 3:1 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ։

​Հանդիպման հաշիվը բացեց տանտերերի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, ով հաջողությամբ իրացրեց 11-մետրանոցը։ Սակայն, 37-րդ րոպեին, Դե Բրույնեն վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը։

​Երկրորդ կեսում «Նապոլիի» կազմում գոլերով աչքի ընկան Սքոթ Մաքթոմինեյը և Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսան։ «Ինտերը» կարողացավ պատասխանել միայն մեկ գոլով, որը 11-մետրանոցից խփեց Հաքան Չալհանօղլուն։ 

​Այս հաղթանակի շնորհիվ «Նապոլին» իր միավորների թիվը հասցրեց 18-ի և բարձրացավ Ա Սերիայի առաջին հորիզոնական։

​«Ինտերի» համար ընդհատվեց չորս խաղից բաղկացած հաղթարշավը։ Միլանյան թիմը, ունենալով 15 միավոր, իջավ մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղ։

«Ներաձուրիների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվեց 32-րդ րոպեին։

Դուք քրիստոնյա՞ եք, ձեր հարցը տալիս չե՞ք ամաչում, աղոթքին գալուց եկել հարց եք տալիս։

Հովհաննավանքում այսպես է արձագանքել լրագրողների հարցին Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը լրագրողի այն հարցին, թե ինչ խորհուրդ ունի այս օրը նրա համար։

«Ես այնքան բան եմ սովորել, որ ձեզ հիմա բան եմ բացատրում, եղա՞վ»,- ասել է նա։

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացել Հովհաննավանքում, որտեղ ժամեր անց` 11։00-ին կմատուցվի կիրակնօրյա պատարագ։

Նշենք, որ օրեր առաջ կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանը հայտարարել է, որ պատարագն ինքն է մատուցելու, իսկ չորեքշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մասնակցելու է այդ պատարագին եւ կսատարի նախկին քահանային։ Տեղեկություններ կան, որ իշխող ուժը հատկապես մարզպետներին հրահանգել է մարդկանց բերել այսօրվա պատարագին։

Հատկանշական է, որ այսօր Քննչական կոմիտեն հարցաքննության է կանչել Արագածոտնի թեմի 21 հոգեւորականներին։ Սա արվեց այն բանից հետո, երբ Տեր Սարգիսը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հովհաննավանքում պատարագն ինքն է մատուցելու։

 

Ֆոտո

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը․Շոյգուն՝ Գրիգորյանին

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում

Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ․ ես այս երկրից չեմ փախչի․ Սերժ Սարգսյան

Պեկինը չեղարկում է որոշ մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին