ArmNews
Սեպտեմբերի 20, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-14-ը  առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը  կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի  12-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Թագուհի Թովմասյանը գրում է. «Արթուր Հովհաննիսյանը պետք է մանդատը վայր դնի, ներողությունով հարցը չի լուծվում

Սիրելի՜ հայրենակիցներ, ուզում եմ օրը սկսել շնորհակալական խոսքերով։

Շնորհակալ եմ բոլորիդ՝ այն հարյուրավոր ծանոթ-անծանոթներին, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին՝ զանգահարելով, գրելով, անձնապես մոտենալով, կողքիս կանգնելով։ 

Վերստին համոզվեցի, որ ողջախոհությունը համախմբող է, եւ ես էլ միայնակ չեմ իմ ճշմարտության պաշտպանության ճանապարհին։ 

Շնորհակալ եմ քաղաքական ու հասարակական գործիչներից, տարբեր կառույցների ներկայացուցիչներից ու անհատներից։
Իշխանական խմբակցության քարտուղարի խուլիգանական վարքագիծը դատապարտող բոլորիդ խոսքն արժեքավոր է։

Հատուկ շնորհակալություն ԱԺ կին պատգամավորներին, ովքեր օպերատիվ դիրքորոշում հայտնեցին՝ ՔՊ քարտուղարի անընդունելի պահվածքի փաստով։

Շնորհակալություն նաև ընդդիմադիր երկու խմբակցություններին` էթիկայի հանձնաժողով ձևավորելու պատրաստակամության համար։

Թող տարօրինակ չհնչի, բայց շնորհակալ եմ նաև ՔՊ-ի այն հատուկենտներին, ովքեր կամք դրսևորեցին՝ դատապարտելու Արթուր Հովհաննիսյանի անպատկառ վարքագիծը։ Այո՛, նույնիսկ իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր ամաչում են իրենց խմբակցության քարտուղարի քստմնելի վարքի համար՝ վախենալով բարձրաձայնել։

… Շարունակելով՝ ընդգծեմ, որ իմ՝ ԱԺ նախագահին ուղղված գրությունը, որով պահանջել եմ պարտավորեցնել Արթուր Հովհաննիսյանին թմրաթեստ հանձնել, լիովին իրավաչափ է։ Նոր կարգով՝ 2025-ի օգոստոսի 1-ից այդ պարտականությունը դրված է բոլոր բժիշկների վրա։ Այն, ինչ իշխանությունը պահանջում է բժշկից, պետք է պահանջվի նաև պատգամավորից, նախարարից, մյուս պաշտոնյաներից:

…Երկրորդ՝ Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը ակնհայտորեն դուրս է ԱԺ պատգամավորի էթիկայի նորմերից։

Սթափությունն ու բարեվարքությունը ադեկվատության կարևորագույն բնորոշիչներն են, առանց որի վտանգվում է պետական ապարատը։

Իմ առաջարկը բխել է ԱԺ ինստիտուտի պաշտպանության շահերից, ինչին ի պատասխան հնչել են ոչ թե բովանդակային հակափաստարկներ կամ քաղաքական գնահատականներ, այլ` կեղտոտ, սեփական փչացածությունը որպես օրինաչափություն մատուցող զազրախոսություններ։ Արդյունքում, կնոջը՝ իբրև ստորացնելու տեխնիկան, բացարձակ բումերանգի էֆեկտ ապահովեց մի մարդու համար, որն իրականում գուցե օգնության կարիք ունի այսօր։

Ինչ վերաբերում է ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելուն, ապա չեմ ուզում սիմվոլիզմի հետևից ընկնել։ Արդեն պարզ է, այդ հանձնաժողովը, միևնույնն է, Արթուր Հովհաննիսյանին պատժելու քաղաքական կամք չի դրսևորելու, ուրեմն՝ իմաստ չկա դրա վրա աշխատելու: Իշխանականների ամբարտավան լռությունն ասածիս ապացույցն է:

Բայց ակնհայտ է, որ ո՛չ էթիկայի հանձնաժողովը, ո՛չ երեկվա ներողությունը չեն փակում այս խայտառակ պահվածքի էջը։ Արթուր Հովհաննիսյանը հատել է կարմիր գիծը, որն ավաղ ոչ թե վերջակետ է, այլ` նախադեպ, որը չի կարող անպատիժ մնալ։

Նա պե՛տք է վայր դնի մանդատը:

Արթուր Հովհաննիսյանը իրավական պատասխանատվությունից չի՛ կարող խուսափել։ Հասնելու եմ դրան:

Հ. Գ. Նիկոլ Փաշինյանի լռությունը այս վտանգավոր նախադեպի լեգիտիմացման փաստարկումն է, ինչը նոր որակի մարտահրավեր է հանրային համերաշխության բոլոր մակարդակներում՝ կենցաղայինից մինչև իրավական։ Ասածս չափազանցություն չէ։ Արթուր Հովհաննիսյանը պետք է ստանա հրաժեշտի SMS, այլապես կստացվի, որ պետությունը և դրա հիմքում դրված բոլոր արժեքներն ու բարոյական նորմերն առ ոչինչ են»։

Թալանել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ավտոմեքենան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Խամոյանը` լուսանկար հրապարակելով: 

«Հայաստան, մեր օրեր։ Ինչ խոսք, շնորհքով են տարել, առանց մեքենան ավելորդ վնասելու»,- գրել է նա։

Նեպալցի նախարարների տարհանման տեսանյութը` երկրում տեղի ունեցած «Z հեղափոխության» ժամանակ։ 

Դատելով կադրերից՝ Նեպալի կառավարության անդամները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այնքան չցանկացան հանդիպել ժողովրդի հետ, որ 5-6 հոգանոց խմբերով կախվել էին ռազմական ուղղաթիռից իջեցված պարանից։

Հիշեցնենք, որ զումերները Նեպալում քաղաքական ռեժիմը փոխեցին ընդամենը 2 օրում այսպես կոչված «Z սերնդի հեղափոխության» ժամանակ։ 

Երկրում անկարգությունները սկսվեցին սեպտեմբերի 4-ին այն պատճառով, որ իշխանությունները արգելափակեցին ավելի քան 26 սոցիալական ցանցեր և մեսենջերներ, այդ թվում՝ YouTube, X, Reddit, LinkedIn, WhatsApp*, Facebook*, Instagram*:

Կառավարությունը հայտարարեց, որ ընկերությունները սահմանված ժամկետում չեն գրանցվել տեղական կապի նախարարությունում: Բողոքի ցույցերը բռնկվեցին սեպտեմբերի 8-ին: Դժգոհների մեծամասնությունը երիտասարդներ էին՝ արգելափակված սոցիալական ցանցերի օգտատերեր: Հետևաբար, ԶԼՄ-ները սկսեցին հանրահավաքները անվանել «Z սերնդի հեղափոխություն»։

Իշխանությունը կրակ բացեց. եղան զոհեր և վիրավորներ։ Ի պատասխան՝ ցուցարարները սկսեցին ավերել և հրկիզել կառավարական շենքերը և սկսեցին պաշտոնյաների իսկական որս. ֆինանսների նախարարը և նախկին վարչապետը վիրավորվեցին, իսկ վերջինիս կինը մահացավ հրդեհից։ Ցույցերի ընթացքում զոհվեց առնվազն 30 մարդ, ավելի քան 1200-ը՝ վիրավորվեցին, այդ թվում՝ 28 ոստիկան։

Արդյունքում Նեպալի վարչապետը հրաժարական տվեց։ Նա և նախագահ Ռամ Չանդրա Պաուդելը ուղղաթիռներով տարհանվեցին մայրաքաղաքից։

 

Մարգո Ռոբին կրկին ապացուցեց, որ կարող է կարմիր գորգը վերածել իր սեփական պոդիումի: «A Big Bold Beautiful Journey» ֆիլմի պրեմիերային դերասանուհին ներկայացել է իր կարիերայի ամենահամարձակ և ամենաազդեցիկ կերպարներից մեկով: 

роби.jpg (84 KB) 

Մարգոն լուսանկարիչներին ներկայացել է գարուն-ամառ 2025 սեզոնի թափանցիկ Armani Privé Couture զգեստով՝ գլխապտույտ դեկոլտեով, լիովին բաց մեջքով և կիսաթափանցիկ գործվածքի վրա լույսի խաղով: Հագուստը ցրված էր բազմագույն ուլունքներով, բյուրեղներով և թանկարժեք քարերով. երկրաչափական նախշերը համակեցվում էին ծաղկային և արևելյան պաիսլի մոտիվների հետ: 

роби1.jpg (132 KB)

Հագուստը առջևից պահում էին միայն ամենանուրբ ժապավենները, որոնք հետևի մասում վերածվում էին բարդ հյուսի և միանում էին պարանոցի հիմքում գտնվող բյուրեղների շլացուցիչ շրջանի: Հագուստի կողային գծերը նույնպես առավելագույնս բաց էին՝ բացահայտելով Ռոբիի մաշկը: Թափանցիկ գործվածքի տակ դերասանուհին հագել էր միայն արծաթե միկրո բիկինի, որը կատարելապես համապատասխանում էր կերպարի գեղագիտությանը։ 

роби2.jpg (84 KB)

Գիտակցելով, որ հիմնական ուշադրությունը կկենտրոնանա զգեստի վրա, Ռոբին սահմանափակվել է լակոնիկ աքսեսուարներով՝ արծաթե բաց քթով սանդալներ, հսկայական ադամանդե կեռիկներ, ամուսնու՝ Թոմ Աքերլիի նշանադրության մատանի և շքեղ սանրվածք։

 

роби3.jpg (92 KB)

Կարմիր գորգի վրա նրան ուղեկցում էր իր գործընկեր Քոլին Ֆարելը, որը նախընտրում էր դասականները և աշնանային լոնդոնյան անձրևից ապաստան գտավ երկար բեժ տրենչկոթով՝ սև կոստյումի, սպիտակ վերնաշապիկի և սև փողկապի վրայից։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերն պաշտոնից ազատել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Մանդելսոնին:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Նշվում է, որ Մանդելսոնին ազատել են ԱՄՆ-ում մահացած սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի հետ ունեցած կապերի բացահայտումից հետո: 

Հրապարակվել են են մի շարք էլեկտրոնային նամակներ, որոնք բացահայտել են նրա սերտ կապը Ջեֆրի Էպշտեյնի հետ: 

Գաղտնազերծվել է նամակ, որում Մանդելսոնը Էպշտեյնին անվանել է «իմ լավագույն ընկերը»։

Լրատվամիջոցներում հրապարակվել են էլեկտրոնային նամակներ, որոնցում Մանդելսոնը խորհուրդ էր տվել Էպշտեյնին պայքարել վաղաժամկետ ազատ արձակման համար 2008 թվականին, երբ նրան սպառնում էր 18 ամսվա ազատազրում՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար։

Մանդելսոնը սեպտեմբերի 10–ին հայտարարել էր, որ խորապես զղջում է Էպշտեյնի հետ կապի համար: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 11-ի որոշմամբ՝ Կարեն Սեդրակյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, վարչապետի ևս երկու որոշումներով Վարդան Կոստանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի, Սամվել Մուրադյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Արդարադատության նախարարի տեղակալներ Տիգրան Դադունցը և Աննա Կարապետյանը ներկա են գտնվել սեպտեմբերի 11-ից 12-ը Երևանում մեկնարկած՝ ԵՄ «ԹԱՅԵՔՍ» գործիքի շրջանակում 2024 թվականի հոկտեմբերի 14-ից 17-ը իրականացված` դատավորների ու դատախազների կարիերայի գնահատման նպատակով փորձագիտական խմբի այցելության արդյունքում մշակված զեկույցի վերաբերյալ աշխատաժողովին:
Աննա Կարապետյանն իր բացման խոսքում բարձր է գնահատել փորձագետների կողմից ներկայացված զեկույցը և վերջիններիս կատարած աշխատանքը՝ շեշտադրելով Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված աշխատանքները և վերահաստատելով պատրաստակամությունը՝ ապահովելու դատաիրավական բարեփոխումների շարունակական իրականացումը։
Նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է Արդարադատության նախարարության դիրքորոշումը զեկույցում արված առաջարկների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել դրանց լուծմանն ուղղված ոլորտային իրավական ակտերի նախագծերին։ 
Աշխատաժողովին բացման խոսքով է հանդես եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը և Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը:
Աշխատաժողովին անդրադարձ է կատարվել գնահատման արդյունքում փորձագետների կողմից ներկայացված առաջարկներին, մասնավորապես` քննարկվել են դատավորների ու դատախազների անկախության, նշանակման, կատարողականի գնահատման և այլ հարցեր:
Վերոնշյալ հանդիպումը ծառայել է հարթակ, որտեղ ներկաները հնարավորություն են ունեցել ոլորտի առաջատար ԵՄ փորձագետների հետ քննարկելու ներկայացված զեկույցը և Նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունը:
Աշխատաժողովի երկրորդ օրը քննարկվելու են դատավորների և դատախազների կարգապահական պատասխանատվության, վերապատրաստումների և առաջխաղացմանն առնչվող հարցեր:

Պատերազմը Ուկրաինայում կշարունակվի ևս երկու տարի, կարծում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:

«Կարծում եմ՝ միանգամայն իրատեսական է, որ պատերազմը կտևի ևս մի քանի տարի», – Կալլասի խոսքերն է մեջբերում իսպանական EFE լրատվական գործակալությունը:

«Ցավոք, խաղաղության շուրջ ջանքերը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ոչ մի արդյունք չտվեցին։ Ռուսաստանը պարզապես անտեսում է դրանք», – ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ԱԺ-ում իր ճեպազրույցին և դրա շուրջ ստեղծված իրադարձություններին․

«Այսօր հերթական ճեպազրույցն եմ տվել, որը, եթե մի նախադասությամբ վերնագրենք, այն մասին էր, որ ԱԺ-ում այլևս ընդդիմություն չկա: Դրանից հետո, իրենց ընդդիմադիր համարող ԱԺ պատգամավորները, իրար հերթ չտալով, անդրադարձել են իմ ճեպազրույցին և 50 րոպեանոց ճեպազրույցից արձագանքել այն բանին, որ իմ նկարն ավելի շատ մարդ իր շուրջը կհավաքի, քան իրենց հանրահավաքը: Հիրավի, պառլամենտական ընդդիմությունն այլևս չկա, և մենք ականատեսն ենք լինում նրանց վերջին խռխռոցներին: Արա ես Ձեզ 50 րոպե դուք իմ նկարի մասին։

Սա էլ ձեզ նկար, քննարկեք դե»,- գրել է նա։

Ֆոտո

Ռուսաստանը որոշ զինատեսակների արտադրությունն ավելացրել է գրեթե 30 անգամ. Պուտին

Պակիստանի միջուկային ծրագիրը հասանելի կլինի Սաուդյան Արաբիային

Գրեթե կես միլիոն պաղեստինցի լքել է Գազա քաղաքը իսրայելական բանակի հարձակման պատճառով

ՆԱՏՕ-ն Լեհաստանում և Ռումինիայում սկսել է «Արևելյան պահապան» գործողությունը

Փորձագետն ԱՄՆ-ում անկման հավանականությունը «բարձր» է համարում

Կալասը՝ Էստոնիայի օդային սահմանը խախտած ՌԴ կործանիչների մասին. Չափազանց վտանգավոր սադրանք է

Արհեստական ​​բանականության սիրահարների աշխարհում. Վիրտուալ հանդիպումներ, իրական նշանադրության մատանիներ և տարօրինակ ֆանտազիաներ

Լեռներում տեղաց առաջին ձյունը

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա-ն՝ Պատրիարք Կիրիլին

Ռուսական երեք կործանիչ խախտել է Էստոնիայի օդային սահմանը

Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն

Խուսափեք Տելեգրամի «Վերիֆիկացիա» «Նույնականացում» անվանումներով ալիքներում գումար վաստակելու առաջարկներից. ՆԳՆ

ԱՄՆ և Չինաստանի նախագահները պայմանավորվել են հանդիպել ԱԽՏԽ գագաթնաժողովում

Մենք պատրաստ ենք ներդրումներ անելու առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում․ Մարթա Կոս

Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ է որոշելու առաջին ատյանի դատարանը. Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի հայտարարությունը