ArmNews
Նոյեմբերի 05, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է այցը Երևան, Հայաստան։ Հաղորդել է լիտվական 15min լրատվական պորտալը։

Չեղարկման պատճառ այն է, որ Լիտվան հրաժարվել էր Հայաստանում միջազգային միջոցառմանը նրան առնվազն մեկ ուղեկցող անվտանգության աշխատակից տրամադրել։

Լիտվական դիվանագիտական ծառայությունը վստահեցրել է, որ Լիտվայի անվտանգության համակարգում կատարված փոփոխությունները տեխնիկական բնույթ ունեն, այլ ոչ թե քաղաքական որոշում են։

Լիտվայի կառավարությունը պնդում է, որ օրենքով լիտվացի պաշտոնական հյուրերը պաշտպանված են միայն Լիտվայի տարածքում: Տիխանովսկայայի խորհրդական Դենիս Կուչինսկին պատմել է, որ իր թիմը Երևան կատարած այցի ժամանակ անվտանգության բարձր ռիսկի պատճառով անձնական թիկնապահություն է խնդրել և առաջարկել է վճարել դրա համար, սակայն մերժում է ստացել: Նա հավելել է, որ չի քննադատի Լիտվայի որոշումը՝ շնորհակալություն հայտնելով այդ երկրի իշխանություններին օգնության համար:

Գերմանիան դիվանագիտական ​​նոտա է հղել Պեկինին՝ Չինաստանից Եվրոպա միկրոչիպերի արտահանման արգելքի վերաբերյալ: Bild-ի տվյալներով՝ արգելքը գերմանական արդյունաբերությանը լուրջ խափանումների է ենթարկել ավտոմոբիլային և էլեկտրոնիկայի արդյունաբերության համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարման հարցում:

Ճգնաժամը սկսվել է ավելի վաղ չինացի ներդրողներին պատկանող հոլանդական Nexperia ընկերության ազգայնացումից, որից հետո Պեկինը դադարեցրել է կիսահաղորդիչների արտահանումը Եվրամիություն:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն հաստատել է, որ Բեռլինը պաշտոնական նոտա է հղել Չինաստանի առևտրի նախարարին:

«Մենք լուրջ հարված ենք ստացել միկրոչիպերի պակասից, քանի որ Գերմանիայի տնտեսությունը կախված է այդ մատակարարումներից: Մենք հանձնառու ենք արագ դեէսկալացիայի և արտահանման վերսկսմանը»,- նշել է Ռայխեն:

ՌԴ կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ 2026թ. տարեկան գնաճը կնվազի մինչև 4-5%։

Հիմնական տոկոսադրույքը տարեկան 16,5%-ի իջեցնելու որոշման ֆոնին ռուբլին դանդաղեցրել է աճը։

Ռուսաստանի բանկը կպահպանի դրամավարկային քաղաքականության այնպիսի խստություն, որը անհրաժեշտ է գնաճը նպատակային մակարդակին վերադարձնելու համար։

ԿԲ-ն արձանագրում է տնտեսական ակտիվության զգալի սառեցում արտաքին պահանջարկին ուղղված ոլորտներում։

Ռուսաստանում տարեկան գնաճը հոկտեմբերի 20-ի դրությամբ կազմել է 8,2%, իսկ 2025 թվականի արդյունքներով սպասվում է 6,5-7% միջակայքում։

Աշխատանքային շուկայում լարվածությունը պահպանվում է, սակայն աշխատավարձերը աճում են ավելի դանդաղ, քան 2024 թվականին։

Ռուսաստանի բանկը իջեցրել է ՀՆԱ աճի կանխատեսումը 2025 թվականի արդյունքներով 0,5-1% միջակայքում։

Ճապոնիայի կառավարությունը տրամադրված է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքմանը, չնայած երկկողմ հարաբերությունների բարդ իրավիճակին: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նոր վարչապետ Սանաե Տակաիչին պաշտոնի ստանձնման առիթով խորհրդարանում ունեցած իր ծրագրային ելույթում:

«Ճապոնիայի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են բարդ իրավիճակում, սակայն Ճապոնիայի կառավարության քաղաքականությունն այն է, որ լուծվի «հյուսիսային տարածքների» (խմբ.՝ Ճապոնիայում այդպես են անվանում Կուրիլյան կղզիների հարավային մասը) խնդիրը և կնքվի հաշտության պայմանագիր», – ասել է նա:

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բուդապեշտում ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման չեղարկման հարցը՝ հայտարարելով, որ դժվար է խափանել այն, ինչի մասին կոնկրետ պայմանավորվածություններ չեն եղել։

«Առաջին հերթին՝ գագաթնաժողովի անցկացման ճշգրիտ ժամկետներ ոչ ոք չի նշել։ Եվ դրանց շուրջ ոչ ոք չի պայմանավորվել։ Սա առաջինը։ Այդ առումով շատ դժվար էր խափանել այն, ինչի մասին կոնկրետ պայմանավորվածություններ չեն եղել»,- ասել է Պեսկովը։ 

Նա նաև նշել է, որ ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Թրամփը չեն ցանկանում հանդիպել միայն հանդիպման համար, չեն ցանկանում ժամանակ վատնել, իսկ արդյունավետության համար անհրաժեշտ է նախապատրաստություն։

«Ո՛չ Թրամփը, ո՛չ Պուտինը, նրանք դրա մասին խոսել են, չեն ուզում ժամանակն ապարդյուն կորցնել։ Նրանք չեն ուզում հավաքվել միայն հանդիպման համար։ Որպեսզի նրանց հանդիպումը դառնա արդյունավետ, անհրաժեշտ է, որ պետությունների ղեկավարների որոշմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով աշխատանք կատարվի»,- մեկնաբանել է խոսնակը։

Պեսկովը նաև հայել է, որ Կիևի՝ բանակցությունները չշարունակելու ցանկությունը խրախուսվում է եվրոպական հովանավորների կողմից։

«Այդ անցանկությունը առաջին հերթին ամեն կերպ խրախուսվում է կիևյան ռեժիմի եվրոպական հովանավորների կողմից»,- ասել է Պեսկովը։

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածից վնասվել է բազմաբնակարան շենք։ Անօդաչուն մտել է 14-րդ հարկում գտնվող բնակարան, որի հետևանքով 5 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

Տուժածների շարքում կա երեխա։ Բարձրահարկ շենքից 70 մարդ տարհանվել է, երեք բնակարան վնասվել է։ Տունը շղթայվել է, մերձակա փողոցներով երթևեկությունը՝ դադարեցվել։

Իսկ Տվերի մարզում, ըստ տեղի իշխանությունների, ուկրաինական ԱԹՍ-ների հարվածը հետ մղելու ընթացքում վնասվել է երկու բազմաբնակարան շենք։ Տուժածներ չկան։

Բելգորոդում ևս ուկրաինական հարվածներից թեթև ավերածություններ են եղել։ 1 մարդ վիրավորվել է, հայտնել է նահանգապետը։

Իր հերթին, BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով Ուկրաինայի իշխանություններին, հաղորդում է, որ առավոտյան Խերսոնի գնդակոծության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ ավելի քան 20 մարդ։ Խարկովը նույնպես առավոտյան ավիահարվածի է ենթարկվել։ Վիրավորվել է 9 մարդ։

Օդեսայի իշխանություններն էլ հայտնել են Ռուսաստանի կողմից առաջին անգամ Օդեսայի նահանգի դեմ կառավարվող ավիառումբեր օգտագործելու մասին։

Վաշինգտոնը չի սպասում, որ Իսրայելը անեքսիայի կենթարկի Արևմտյան ափը և նման քայլը համարում է սպառնալիք ներկա խաղաղության գործընթացին: Նա պնդել է, որ Քնեսեթում տեղի ունեցած վիճահարույց քվեարկությունը փորձ էր շփոթեցնել վարչապետ Նեթանյահուին ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ և չունի իրագործման իրավական հիմք, հայտարարել էԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Ռուբիոն ընդգծել է, որ անեքսիայի ցանկացած գործողություն կարող է խաթարել Գազայի կայունացման ջանքերը և հանգեցնել խաղաղության նախաձեռնություններից շատ երկրների դուրս գալուն: Նա նշել է, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է խաղաղության հասնելու և անվտանգության ապահովման վրա՝ խուսափելով Իսրայելի ներքին քաղաքականությանը միջամտելուց:

Վաշինգտոնը չի սպասում, որ Իսրայելը անեքսիայի կենթարկի Արևմտյան ափը և նման քայլը համարում է սպառնալիք ներկա խաղաղության գործընթացին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: 

Ռուբիոն ընդգծել է, որ անեքսիայի ցանկացած գործողություն կարող է խաթարել Գազայի կայունացման ջանքերը և հանգեցնել խաղաղության նախաձեռնություններից շատ երկրների դուրս գալուն:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության գլոբալ կանխատեսումները՝ 2025–2026 թթ. նոյեմբեր, դեկտեմբեր և հունվար ամիսների համար։ 

Սեզոնային կանխատեսման գլոբալ մոդելները ցույց են տալիս, որ 2025–2026 թվականների նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին Հյուսիսային կիսագնդում սպասվում են նորմայից բարձր ջերմաստիճաններ։ Հատկապես մեծ է նորմայից բարձր ջերմաստիճանների հավանականությունը Հյուսիսային Ամերիկայի հարավային և հյուսիսարևելյան շրջաններում, Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ավազանում և Արկտիկական շրջաններում։ Հարավային կիսագնդում նորմայից բարձր ջերմաստիճաններ կանխատեսվում է Նոր Զելանդիայում և Հարավային Ամերիկայի հարավային շրջաններում։

2025-2026 թթ. նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսների տեղումների կանխատեսումը կապված է Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում ծովի մակերևութային ջերմաստիճանի գրադիենտի ուժեղացման հետ։ Հասարակածի երկայնքով՝ 160° արևմտյան երկայնությունից մինչև Հարավային Ամերիկայի ափերը, կանխատեսվում են կլիմայական նորմային մոտ տեղումներ։ 

​Նորմայից ցածր տեղումներ են կանխատեսվում Հարավային Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Արևելյան Ասիայի ափամերձ շրջաններում, Գվինեայի ծոցի մերձակայքում գտնվող ափամերձ տարածքներում, Մեծ Աֆրիկյան եղջյուրում և Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածում, ինչպես նաև հյուսիսարևելյան Բրազիլիայում և Հյուսիսային Ամերիկայի հարավային շրջաններում։

Տեղումների քանակի նորմայից բարձր լինելու հավանականությունը մեծ է Հնդկաստանում, Ռուսաստանի հյուսիսում, Հարավարևելյան Ասիայում, Ֆիլիպինների շրջակայքում, Արևելյան Ավստրալիայում և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային շրջաններում։

Ռուսաստանի ԶՈւ պահեստազորի գնդապետ Միխայիլ Խոդարենոկը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի խոստացած «զարհուրելի պատասխանը» Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների դեպքում կարող է ներառել երեք փուլ՝ մինչև միջուկային զենքի կիրառություն։ Նրա խոսքերը հրապարակել է Газета.Ru-ն։

Խոդարենոկի խոսքով՝ առաջին փուլում կարող են իրականացվել թևավոր հրթիռային հարվածներ այն ՆԱՏՕ-ի երկրներում գտնվող ձեռնարկությունների ուղղությամբ, որոնք արտադրում են Ուկրաինայի համար նախատեսված զենք։ Երկրորդ փուլում հնարավոր են փորձնական միջուկային պայթյուններ՝ ծովային տարածքներում կամ անբնակ վայրերում, այդ թվում՝ բարձրադիր պայթյուններ փոքր կամ միջին հզորությամբ։

Վերջնական՝ երրորդ փուլում, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանը կարող է կիրառել տակտիկական միջուկային զենք՝ հարված հասցնելով Կիևի կառավարական թաղամասին կամ Դնեպրի ՀԷԿ-երի շղթային։ Ավելի վաղ Պուտինը նախազգուշացրել էր, որ Ռուսաստանի տարածքի վրա Tomahawk հրթիռներով հարձակման դեպքում պատասխանը կլինի «լուրջ, եթե ոչ՝ ցնցող»։

Հյուսիսային Լոնդոնից մի հարուստ ընտանիք տարեկան 180,000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձով աշխատանքի հայտարարություն է հրապարակել դասատուի համար, որը կօգնի իրենց մեկ տարեկան որդուն «անել իր առաջին քայլերը դեպի անգլիացի ջենտլմեն դառնալը» և պատրաստել նրան Իթոնի կամ Հարրոուի նման հեղինակավոր դպրոցներ ընդունվելու համար, ըստ Daily Mail-ի։ 

Ընտանիքը, որը բաղկացած է արտասահմանից եկած հաջողակ գործարարներից, փնտրում էպարապող, որը կարող է ստեղծել «բնորոշ բրիտանական» միջավայր, ներառյալ պոլո, դասական երաժշտություն և մասնակցել Ուիմբլդոնի և կրիկետի խաղերի նման միջոցառումներին։ 

Բարձր եկամուտ ունեցող ընտանիքների համար պարապողներ գտնող Tutors International-ի հիմնադիր Ադամ Քալլերի խոսքով՝ ծնողների նպատակն է իրենց երեխային դաստիարակել որպես լիովին «երկլեզու և երկմշակութային», որպեսզի նրանց վարքագիծը, վարվելակերպը և հետաքրքրությունները չտարբերվեն բրիտանացի երեխաների վարքագծից։ Աշխատանքի հայտարարության մեջ նշվում է, որ իդեալական թեկնածուն պետք է ունենա բարձր մակարդակի կրթություն, ունենա հարուստ բառապաշար, խոսի անգլերեն՝ «received pronunciation»-ով և փորձ ունենա բարձր եկամուտ ունեցող ընտանիքների և նույնիսկ թագավորական ընտանիքների հետ աշխատելու։ 

«Դասավանդողը երեխային կծանոթացնի բրիտանական ավանդույթների լայն շրջանակի հետ՝ սպորտից մինչև երաժշտություն, որպեսզի ձևավորի նրա սովորությունները, ճաշակը և աշխարհայացքը», - նշվում է հայտարարության մեջ։ 

Աշխատանքը սկսվում է, երբ տղան դառնում է մեկ տարեկան և նախատեսված է մի քանի տարի տևելու համար, ինչը թույլ է տալիս դասատուին ազդել երեխայի վաղ զարգացման վրա։ Հրապարակման պահին այդ պաշտոնի համար արդեն դիմել էր 61 թեկնածու, որոնցից շատերը «բացարձակապես ակնառու» էին։

Ֆոտո

ԱՄՆ-ում կառավարությունն արդեն 36 օր չի աշխատում. շաթդաունը ռեկորդ է սահմանել

Նա կոշտ և շատ խելացի մարդ է․ Թրամփը՝ Սի Ծինփինի մասին

Երևանում ամուսինը uպանել է կնոջը

Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցելու համար

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԱՄՆ-ն հրթիռներ կտեղակայի Եվրոպայում, որոնք 6-7 րոպեում կհայտնվեն ՌԴ-ի կենտրոնական հատվածում. ՌԴ ՊՆ

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան