Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Այսօր Իջևան-Շամշադին ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել։ 11 տուժած հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
10-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․
Ինչպես նշել էի, Գյումրու քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման, այնուհետեւ՝ ևս երկու ավագանու անդամների կալանավորման ու մինչեւ 4 տասնյակ գյումրեցիների ձերբակալման (մի մասն արդեն կալանավորվել է) ԻՐԱԿԱՆ նպատակն է, Գյումրին իշխանության վերահսկողության տակ։
Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Մասիսի ԸՆՏՐՎԱԾ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված պատժաչափը։
Փաստաբանները հիմնավորված պնդում են, որ Համբարձումյանի մեղավորությունը որևէ կերպ ապացուցված չէ, բայց մեկ այլ հանգամանք էլ է շատ ուղագրավ. Քրեական օրենսգրքի տվյալ հոդվածով նախատեսված է 4-ից 7 տարվա ազատազրկում, և եթե նշանակվեր ՄԻՆՉԵՒ 6 տարվա պատիժ, Համբարձումյանը կազատվեր պատժից՝ 2018 թվականի համաներման ակտի ուժով։
Սակայն դատարանը նշանակել է ոչ թե մինչեւ 6 տարի, այլ՝ առավելագույն 7-ից 6 տարի 3 ամիս պատիժ՝ այս «3 ամսով» փաստացի բացառելով համաներման կիրառման հնարավորությունը։
Սա հուշում է, որ նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը։
Դժվար է գտնել այլ տրամաբանական բացատրություն, թե ինչու դատարանը՝ քննության առնելով ավելի քան 7 տարվա վաղեմություն ունեցող գործը, նախկինում չդատապարտված, խնամքի տակ անչափահաս երեխաներ ունեցող գործող քաղաքապետի նկատմամբ, որոշեց նշանակել հնարավորինս խիստ պատիժ։
Նպատակը պարզ է՝ 2026 թ. հունիսի 7-ին նախատեսվող Ազգային ժողովի ընտրություններից առաջ իշխանության ձեռքում կենտրոնացնել բոլոր վարչական ռեսուրսները։
«Թրամփի ուղու» հարցը բարձրացվում է Ռուսաստան-Հայաստան բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այդ հարցը, բնականաբար, քննարկվում է բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Ամեն դեպքում, այդ թեման չի կարող չբարձրացվել։ Ես այստեղ կհիշեցնեմ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ այդ հարցը քննարկվում է միայն ԱՄՆ-ի հետ։ Բայց թեման կարևոր է, և այն, իհարկե, չի կարող չարծարծվել մեր երկխոսության շրջանակում», – ասաց դիվանագետը։
Նա նաև հիշեցրեց Մոսկվայի հիմնարար դիրքորոշումը, որը հնչեցվել է քաղաքական տարբեր մակարդակներում`ՌԴ–ն աջակցում է դեպի իրական խաղաղություն, իրավիճակի կայունացում, տարածաշրջանի բարգավաճում տանող ցանկացած քայլ։
«Ինչ վերաբերում է կոնկրետ այսպես կոչված «Թրամփի ուղուն», մենք սպասում ենք գործարկման մանրամասների, մեխանիզմների մասին ավելի կոնկրետ տեղեկատվության», – ընդգծեց Կոպիրկինը։
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն, հայտնում է APA-ի վրացական բյուրոն։
Գարիբաշվիլին մեղադրվում է հատկապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ։
Հոկտեմբերի 22-ին Գարիբաշվիլին հարցաքննվել է Պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունում։
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Տավուշ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկերի հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Տավուշ» բժշկական կենտրոն:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացիներին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՔԿ–ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իբր ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք մուտք են գործել օտարերկրյա քաղաքացու բնակարան, վերցրել սեղանին դրված փոշիանման զանգվածը և հայտնել թմրամիջոց հայտնաբերելու մասին։
Արդյունքում, ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք օտարերկրացուն և իր ընկերոջը բաժին տեղափոխելու պատրվակով, շահադիտական դրդումներով՝ հետագայում գումար պահանջելու դիտավորությամբ, նստեցրել են ավտոմեքենան և ուղևորվել Երևան-Սևան մայրուղու ուղղությամբ՝ այդ կերպ խաբեությամբ առևանգելով նրանց։
Այնուհետև, առերևույթ հանցանք կատարած անձինք սպառնալով, որ կհրապարակեն օտարերկրացու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ, պահանջել են գումար, և Երևան հասնելուն պես, օտարերկրյա քաղաքացին իր և ընկերոջ կյանքի և առողջության նկատմամբ իրական վտանգ զգալով՝ փոխանցել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն 281 հզր 560 ՀՀ դրամին համարժեք կրիպտոարժույթ։
Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը), 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը։
Երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Դավիթ Համբարձումյանի դեմ ցուցմունք տված 4 անձից 3-ը դեռ նախաքննության ընթացքում հրաժարվել են իրենց ցուցմունքներից։ Ֆեյսբուքյան իր էջում Մասիսի համայնքապետ Դաբիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գործից մանրամասներ է ներկայացրել։ Նրա խոսքով` դատաքննության փուլում 4-ն էլ պնդել են, որ Դավիթ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք չի կատարել։
«Այսինքն՝ դատարանում հարցաքննված որևէ վկա մեղադրական ցուցմունք չի տվել։ Դա չխանգարեց դատավորին կայացնել մեղադրական վերդիկտ։ Նաև կարևոր մի հանգամանք ևս։ Դավիթի նկատմամբ այս դեպքով կիրառելի էր համաներումը 2018 թվականի աշնանը ընդունված օրենքով, եթե նա դատապարտվեր մինչև 6 տարի, իսկ հոդվածը 4-ից 7 տարի է նախատեսում։ Մինչև 6 տարի դատապարտվելու դեպքում կկիրառվեր համաներում և բնականաբար պատժից կազատվեր։ Բայց դատավորը տալիս է պատիժ 6 տարի 3 ամիս, այսինքն՝ մի քանի ամիս ավել, և խափանման միջոցը, որի պայմանները երբեք Դավիթը չի խախտել, փոխում է կալանքի»,- ասել է փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանն այսօր կարդաց 2018-ին ցուցարարների դեմ բռնության համար քրեկան գործով անցնող Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով վերդիկտը։ Նախկին խափանման միջոց գրավը դատարանը վերացրեց և որպես խափանման միջոց ընտրեց կալանքը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հիշեցրել է, որ մինչ օրս Դավիթ Համբարձումյանը չի խախտել դատարանի կողմից սահմանված խափանման միջոցի պայմանները։
Նշենք, որ վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ այն վերդիկտ է, դատարանը դեռ պետք է կարդա դատավճիռը։
Հիշեցնենք` Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ առաջնորդը որոշել է պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել Ռուսաստանի դեմ, քանի որ «եկել է այն պահը, երբ դա անհրաժեշտ է»:
«Նախագահն ասում էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի, երբ դա տեղին ու անհրաժեշտ համարի։ Եվ երեկ հենց այդ օրն էր»,-հայտարարել է վարչակազմի մամուլի քարտուղարը։
Լևիտի խոսքով՝ Թրամփը նախկինի պես Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունի, սակայն «Մոսկվայի կողմից բավարար շահագրգռվածություն չի տեսնում» բանակցային գործընթացի առաջընթացի հարցում:
«Նախագահը միշտ ասել է, որ արժանավայել խաղաղ գործարք մշակելու համար երկու կողմերն էլ պետք է շահագրգռված լինեն։ Ցավոք, Ռուսաստանը վերջին շրջանում բավարար հետաքրքրություն չի ցուցաբերում խաղաղ գործընթացի առաջընթացի հարցում»,-նշել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ քննարկել կարգավորման քաղաքական ասպեկտները և աշխատել ցանկացած ձևաչափում: Նրա խոսքով՝ ռուսական կողմը դեռ հուլիսին առաջարկել էր ստեղծել երեք աշխատանքային խումբ՝ մարդասիրական, ռազմական և քաղաքական հարցերով, սակայն մինչ օրս Ուկրաինայից պատասխան չի ստացել: Բացի այդ, Վլադիմիր Զելենսկին մերժել է Վլադիմիր Պուտինի՝ ուղիղ բանակցություններ վարելու համար Մոսկվա գալու հրավերը։
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-25-ին, 26-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 24–ի ցերեկը սպասվում է 20-22 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլն անցնում է նոր մարզչի ղեկավարությամբ ու նոր մարտահրավերները հաղթահարելու հեռահար նպատակով: Ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո քիչ դարպասապահների է հաջողվում ամրագրել իրենց տեղը թիմի հիմնական կազմում: Սակայն աշխարհի առաջնության որակավորման փուլում Հունգարիայի ու Իռլանդիայի հավաքականների հետ խաղերում Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանած դարպասապահը՝ Հենրի Ավագյանը, իր խաղով ցույց տվեց, որ թիմի հիմնական կազմում իր տեղն ամրագրելու լուրջ ներուժ ունի։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ու Երևանի «Փյունիկ»-ի դարպասապահ Հենրի Ավագյանը խոսել է իր անցած ճանապարհի, Հայաստանի ազգային թիմի հեռանկարների ու հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ համագործակցության մասին:
-Հենրի, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք հարցազրույցի համար: Սկսելով ամենասկզբից՝ խնդրում եմ պատմեք, թե ինչպե՞ ս եք սկսել հետաքրքրվել ֆուտբոլով:
-Ֆուտբոլը սկսել եմ սիրել մանկուց ու շատ եմ սիրել հենց սկզբից: Բայց փոքր տարիքում մտքովս չէր էլ անցնում, որ դարպասապահ եմ դառնալու: Մինչև 12 տարեկանը կենտրոնական կիսապաշտպան էի, հետո միայն ինչ-ինչ հանգամանքների բերումով դարձա դարպասապահ: Շատ տարիներ առաջ դպրոցներում հատուկ մասնագետներ էին գալիս ու ընտրում էին տաղանդավոր երեխաների, որոնք ֆուտբոլ են խաղում: Դա մոտ 20 տարի առաջ էր, ու երբ նման առաջարկ ստացա, մեծ ոգևորվածությամբ պատմեցի տանը: Դրանից հետո ծնողներս համաձայնեցին ինձ տանել ֆուտբոլի: Իմ առաջին ակումբը եղել է «Միկա»-ն: Հիմա կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր այն մարզիչներին ու մասնագետներին, որոնց հետ աշխատել եմ այդ տարիներին, հատկապես Հակոբ Մկրյանին: Քանի որ հիմա ես այսպիսինն եմ նաև նրանց շնորհիվ: Բացի ֆուտբոլային գիտելիքներից, նրանք ինձ սովորեցրել են նաև մարդ լինել ու տվել են մարդկային այն որակները, որոնք այժմ շատ եմ կարևորում:
-Իսկ ինչպե՞ ս եղավ, որ կիսապաշտպանությունից գնացիք հետ`դարպասը պաշտպանելու:
-Տարիներ առաջ` ձմեռային խաղային մի օր, երբ խաղում էինք տարիքով ավելի մեծ տղաների հետ, մեր դարպասապահը հիվանդ էր ու չէր եկել խաղին: Ու մեր մարզչի որոշմամբ՝ այն ֆուտբոլիստը, որը հիմնական կազմում չէր լինելու, կանգնելու էր դարպասին: Երկրորդ կեսում իմ իսկ խնդրանքով կանգնեցի դարպասին ու ինձ մոտ, կարծես, ստացվեց, քանի որ մի քանի լավ գնդակներ որսացի: Այս ամենը տեսավ մարզիչն ու առաջարկեց մնալ այդ դիրքում: Ես էլ, որպեսզի մարզչի խոսքը չմերժեմ, ամոթից համաձայնեցի:
-Իսկ արդյոք ունեցե՞լ եք ինչ-որ հանդիպում, ինչ-որ տարիքում, որը, ըստ Ձեզ, որոշիչ է եղել, որպեսզի վերջնական համոզվեք, որ դարպասապահի գործը Ձերն է:
-Գիտեք, եղել են դեպքեր, երբ եղել եմ այն կարծիքին, որ, գուցե, այս գործը իմը չէ: Բայց այն գիտակցմանը, որ սա իմ գործն է, ես իմ ճիշտ տեղում եմ, եկա միայն 21 տարեկանների հավաքականում: Ինձ համար հնարավորություն բացվեց այն ժամանակ, երբ Անատոլի Այվազովը երիտասարդական հավաքական հրավիրվելու փոխարեն գնաց ազգային ընտրանի ու ինձ շանս տրվեց խաղալու երիտասարդների թիմում: Ես բաց չթողեցի այդ հնարավորությունը, բայց մարզիչներն էլ մեծ դեր խաղացին իմ կայացման գործում, ինչպես օրինակ Արթուր Ոսկանյանը, Վահե Գևորգյանը, Վլադիմիր Վարդանյանը: Նրանց հավատն էր, որ ինձ մոտ արթնացրեց այդ վստահությունը ինքս իմ նկատմամբ: Եվ արդեն երիտասարդական հավաքականում աշխատեցի նաև Արմեն Գյուլբուդաղյանցի հետ և ինքն էլ իմ մեջ նկատեց այն կարևոր հատկանիշը, որը պետք է դարպասապահին: Ու Գյուլբուդաղյանցն էլ առաջինն ինձ կանչեց ազգային հավաքական: Իհարկե, դրանից հետո էլ խնդիրների, անհաջողությունների շրջան եղավ ինձ մոտ: Սակայն վերջին կետը, որտեղից ամեն ինչ հրաշալի ընթացք ստացավ, եղավ «Փյունիկ»-ը:
-Նայելով Ձեր ակումբային «քարտեզին»՝ կարող ենք ասել, որ այն իսկապես բազմազան է. «Միկա», «Նորավանք», ԲԿՄԱ, «Բանանց» «Վան», «Ալաշկերտ», «Արարատ-Արմենիա», «Փյունիկ»։ Ո՞ր ակումբը, Ձեզ ի՞նչ է տվել, քանի որ յուրաքանչյուր ակումբ իր փիլիսոփայությունն ունի:
-Այս պահին կարող եմ ասել, որ բոլոր ակումբներն իմ կայացման գործում ինչ-որ դեր ունեն: Մեկը խաղաժամանակ է տվել, մյուսը` այն գիտակցումը, որ ֆուտբոլում արդարություն չկա, մեկ այլ թիմում հասկացել եմ` ոչ մի ակնկալիք չպիտի ունենամ որևէ անձից: Այժմ այն գիտակցմանն եմ, որ յուրաքանչյուր ակումբից ստացել եմ այն, ինչը հետագայում ինձ իսկապես պետք է եկել:
-Գալով «Փյունիկ»-ին. ի՞նչ խնդիր ունի իր առաջ դրած «Փյունիկ-ն այս մրցաշրջանում՝ հաշվի առնելով, որ Եղիշե Մելիքյանը նոր-նոր է հեռացել թիմից, իսկ Արտակ Օսեյանն ակումբ է եկել մրցաշրջանի մեկնարկից հետո միայն:
-«Փյունիկ»-ն այն ակումբն է, որը միշտ էլ բարձր նպատակներ է ունեցել` լինելով Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը: Անկախ նրանից, թե կփոխվեն մարզիչները, ղեկավար կազմը, թե ֆուտբոլիստները`«Փյունիկ»-ի ԴՆԹ-ում դրված է առավելագույնին ձգտելը: Այդ ԴՆԹ-ն եղել է մեզնից առաջ, կմնա նաև մեզնից հետո: «Փյունիկ»-ի ԴՆԹ-ն սկսվում է հանդերձարանից: Այս մրցաշրջանում էլ մենք ձգտելու ենք տիտղոսներ նվաճել: Որքանով կստացվի, ցույց կտա ժամանակը: Հիմա Արտակ Օսեյանը բարդագույն խնդրի առաջ է կանգնած, քանի որ նա թիմը գլխավորեց մրցաշրջանի մեկնարկում՝ առանց հավաքի, առանց անցած ճանապարհի: Սակայն անլուծելի խնդիրներ չկան, և յուրաքանչյուր խնդրի լուծման առաջնահերթ պայմանը միասնականությունն է:
-Հենրի, Հայաստանի առաջնությունում Դուք շատ ավելի վաղուց եք հանդես գալիս, քան այժմ խաղացող շատ ֆուտբոլիստներ: Տեսել եք այն ժամանակները, երբ ներքին խաղերին միայն մի քանի երկրպագու էր լինում և հիմա, երբ առաջնության որոշ խաղերի անհնար է լինում տոմսեր գտնել: Ինչպիսի՞ տենդենցներով է զարգանում Հայաստանի Պրեմիեր լիգան: Եվ կգա՞ արդյոք մի ժամանակաշրջան, երբ առաջնությունը հետաքրքիր կլինի ոչ միայն երկրպագուների, այլ նաև ֆուտբոլիստների համար, որոնք կբարելավեն իրենց խաղային որակները ներքին մրցակցության պայմաններում:
-Արդեն իսկ կա այդ աճը, և կան բոլոր նախադրյալները, որ Հայաստանի առաջնությունը համարենք մրցունակ: Այժմ էլ մրցաշարային աղյուսակին նայելով` 5-6 ակումբներ հավասար միավորներով առաջ են գնում: Այժմ յուրաքանչյուր ակումբ հստակ հասկանում է, որ ներդրումներ են պետք աճի համար: Ներդրումները բերում են աճի, աճը բերում է մրցունակ առաջնության: Իսկ ինչ վերաբերում է երկրպագուներին, ապա, իմ կարծիքով, այստեղ շատ բան կախված է սպորտային մեդիայի աշխատանքից նաև: Որքան էլ դու լավը լինես, եթե մեդիան քեզ չներկայացնի այդպիսին, դու չես հիշվի երկրպագուների կողմից:
-Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր մրցափուլը սկսեց նոր գլխավոր մարզչի` Եղիշե Մելիքյանի հետ: Ինչպե՞ս կգնահատեք աշխատանքը Եղիշե Մելիքյանի հետ, ինչպիսի՞ ֆուտբոլային փիլիսոփայության կրող է նա:
-Ես Եղիշե Մելիքյանի հետ աշխատել եմ նաև «Փյունիկ»-ում։ Մոտ 1,5 տարի ես «Փյունիկ»-ում եղել եմ պահեստային դարպասապահ: Սակայն երբեք չի եղել ինչ-որ պատճառ, որ խնդիրներ ունենամ նրա մարզչական շտաբի հետ: Խոսքն այն մասին է, որ շատ կարևոր է, որ ֆուտբոլիստը հարգի մարզչին նույնիսկ այն ժամանակ, երբ խաղաժամանակ չի ստանում: Չեմ խաղացել Մելիքյանի «Փյունիկ»-ում մեկ տարուց ավելի, սակայն սպասել եմ իմ շանսին: Միշտ հավատացել եմ, որ Եղիշե Մելիքյանը արդար մոտեցում է ունենալու յուրաքանչյուր ֆուտբոլիստի իրավիճակին: Մելիքյանը երբեք քեզ հուսադրող խոստումներ չի տա: Կլինես լավը, կխաղաս: Սա խոսում է այն մասին, որ այսկերպ միասնական ոգի է ձևավորում թիմում: Ազգային հավաքականը չպետք է տրամպլին լինի ֆուտբոլիստի համար: Այստեղ պետք է հավաքել այդ պահի լավագույն հայ ֆուտբոլիստներին: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Եղիշե Մելիքյանն այժմ շատ խնդիրներ ունի լուծելու: Հիմա ֆուտբոլից չհասկացող մարդիկ են, որ գնահատական են տալիս Մելիքյանի աշխատանքին: Այն գործընթացը, որը սկսվել է, ու որով անցնում ենք, հրաշալի քննություն է բոլորիս համար: Մենք կառուցում ենք նոր շենք`գցելով նոր հիմքեր: Բոլորս միասնական ենք ու նպատակ ունենք իրականություն դարձնել մարզչական շտաբի գաղափարները:
-Ինչպիսի՞ մենթալիտետի կրող է Մելիքյանը:
-Եղիշե Մելիքյանն այն մասնագետներից ու մարդկանցից է, որոնք չեն վախենում սխալվելուց։ Նա համարձակ է: Ինքս գիտեմ մի բան` վախ ունեն բոլորը, սակայն անվախը վախկոտից տարբերվում է նրանով, որ վախկոտը քայլ չի կատարում, իսկ անվախը, անկախ վախի առկայությունից, քայլ կատարում է:
-Դուք ասում եք, որ այժմ հավաքականը ձևավորման փուլում է, բայց արդյոք հայկական ֆուտբոլում կա՞ այն ներուժն ունեցող երիտասարդությունը, որի վրա կարող ենք ստեղծել այդ թիմը:
-Այո, ես համարում եմ, որ մենք ունենք այդ երիտասարդներին: Ու ամենաառաջին նախադրյալն այդպիսի թիմ ունենալու մտածելակերպն է: Եթե դու ունես հավատ, քեզ հաղթել չի կարող ոչ մեկ: Հնարավոր է զիջել մի քանի խաղում, բայց չես կարող պարտվել, եթե ունես նպատակ, որի հետևից գնում ես:
-Այս ընտրական փուլում Հայաստանի հավաքականն արդեն անցկացրել է 4 հանդիպում, որից 3-ում դուք եղել եք մեկնարկային կազմում: Դուք գիտեք հավաքականը ներսից և տեսնում եք այն գործընթացները, որոնք կատարվում են հանդերձարանում: Ինչպիսի՞ գործընթացներ են այժմ գնում, որոնք հիմք կլինեն հաջորդ մրցափուլի համար:
-Մենք հավաքականի յուրաքանչյուր խաղի դուրս ենք գալիս հաղթանակի ձգտմամբ: Կապ չունի, թե ինչ է եղել մինչև այդ պահը, ամեն մրցափուլի փորձում ու ձգտում ենք առավելագույնին: Եղիշե Մելիքյանի գլխավորած մարզչական շտաբն առանց ընկերական խաղերի սկսեց այս մրցափուլն ու հիմա մեզ ժամանակ է պետք: Ու շատ շուտով դուք կտեսնեք, որ կխաղանք այն ֆուտբոլը, որն ակնկալում է հայ ժողովուրդը:
-Մեր նախահարցազրույցային զրույցի ընթացքում Դուք ասում էիք, որ Իռլանդիայի դեմ հանդիպմանը Ձեր ցուցադրած խաղը հերոսություն չէ: Սակայն այդ խաղում Դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էիք հայտնվում: Ինչպե՞ս եք հիմա հիշում այդ հանդիպումը:
-Գիտեք, ես գիտեմ իմ ներուժը ու գիտեմ, որ կարող եմ օգուտ բերել հավաքականին: Սրանք պարզապես խոսքեր չեն։ Ամեն օր աշխատել եմ իմ վրա, որ հասնեմ այն մակարդակին, որ արժանի լինեմ ընտրանու կազմում խաղալուն: Սակայն այս ամենից պետք չէ մեծ պատմության ստեղծել: Ինձ այսպես դաստիարակել են: Ինձ համար ավելի կարևոր կլիներ, որ Իռլանդիայի դեմ այդ խաղում բաց թողած այդ մեկ գնդակն էլ չլիներ: Ամեն օր գլուխս բարձին դնելով`ինքս ինձ ասում եմ, որ կարող էի ավելին անել:
-Այս ընտրական փուլում մեզ մնաց երկու խաղ: Հունգարիայի դեմ Երևանում ու Պորտուգալիայի դեմ՝ հյուրընկալվելիս: Ի՞ նչ խնդիր ունեք լուծելու այդ խաղերում:
-Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար տնային ամեն մի հանդիպում առանձնակի կարևորություն ունի: Ինչ էլ լինի, ֆուտբոլում կարևորն արդյունքն է: Որքան էլ այժմ ինչ-որ գործընթացներ լինեն` գիտակցում ենք, որ մեզանից արդյունք են սպասում: Հիմա ձգտելու ենք դրական արդյունքի՝ լինի դա միավորի տեսքով, թե խաղաոճի: Սակայն ազգային ընտրանին պետք է խաղա այն ֆուտբոլը, որը կգոհացնի հայ ժողովրդին:
-Փոխելով հարցերի ուղղվածությունը. եթե հնարավորություն ունենայիք ընտրելու երեք ֆուտբոլիստի, որոնց հետ կխաղայիք նույն թիմում, ո՞ր ֆուտբոլիստներին կընտրեիք:
-Քրիշտիանու Ռոնալդու, Սերխիո Ռամոս ու Պեպե:
-Եթե հնարավորություն ունենայիք զրուցելու հայոց պատմության որևէ կերպարի հետ, ո՞ վ կլիներ նա:
-Դժվար հարց եք տալիս: Կարո՞ ղ եմ երկուսին ասել:
-Այո:
-Առաջինը կլինի Տիգրան Մեծը: Ու կհարցնեի, թե ինչպե՞ս եղավ, որ մեզ դարձրեց ծովից ծով երկիր: Ու երկրորդը, կուզեի զրուցել նրա հետ, ով մեզ զրկեց ծովից ծով երկիր ունենալուց, ու հարցս նրան կլիներ՝ ինչո՞ւ:
-Ենթադրենք, որ Ձեր կյանքը կախված է մեկ 11 մետրանոց հարվածից, որը դուք չեք իրացնելու, ո՞ ւմ կվստահեք այն:
-Քրիշտիանու Ռոնալդու:
-Ո՞ վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
-Այս հարցին միանշանակ պատասխան տալ չեմ կարող: Ֆուտբոլը շատ է փոխվել Պելեի ու Մարադոնայի ժամանակներից: Փոխվել են կանոնները, փոխվել են ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակները: Եթե Պելեն խաղար մեր օրերում, իմ կարծիքով չէր լինի այնպիսին, ինչպես որ Մեսին ու Ռոնալդուն են այժմ:
-Այդ դեպքում ո՞վ է մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
-Քրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսին։ Իմ կարծիքով՝ նրանց չի կարելի առանձնացնել:
-Իսկ ո՞վ է լավագույն դարպասապահը:
-Ջանլուիջի Բուֆոնը, և ոչ միայն որպես անթերի դարպասապահ, այլ նաև որպես առաջնորդ:
-Ո՞րն է մեծագույն արժեքը, որ գնահատում եք դիմացինի մեջ:
-Մարդկային էության մաքրությունը:
-Հենրի, շատ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար: