Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից:
Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ֆրանսիան «Կարգելափակենք ամեն ինչ» կարգախոսով մեծածավալ բողոքի ցույցերի ժամանակ կարգուկանոնը պահպանելու համար 80 000 ուժային կներգրավի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Բրյունո Ռետայոն։
Սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայում «Կարգելափակենք ամեն ինչ» կարգախոսով մեծածավալ բողոքի ցույց է նախատեսվում։ Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ ներքին հետախուզության տվյալներով՝ բողոքի ցույցի կարող է դուրս գալ 100 000 մարդ։
«Հսկայական ուժեր ենք մոբիլիզացնում՝ ժանդարմներ, ոստիկաններ՝ 80 հազար մարդ»,- «France 2»-ի եթերում հայտարարել է Ռետայոն։
Ռետայոյի խոսքով՝ նախատեսված բողոքի ցույցերը «որևէ կապ չունեն քաղաքացիականության դրսևորման հետ», քանի որ նախաձեռնությունը զավթել են «բռնությանը չափազանց հակված» ծայրահեղ ձախ ուժեր, և այժմ ցույցերը հասարակության արմատականացման ակտ են ներկայացնում։ Ռետայոն նաև մեղադրել է ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր Ժան-Լյուկ Մելանշոնին «Կարգելափակենք ամեն ինչ» նախաձեռնությանը մասնակցելու հարցում մարդկանց դրդելու մեջ։
Ֆրանսիական լրատվամիջոցները վերջերս ակտիվորեն քննարկում են սեպտեմբերի 10-ից Ֆրանսիայում անժամկետ մասսայական բոյկոտի կոչերը, որոնք հայտնվել են համացանցում։ Համապատասխան հաղորդումները սկսել են տարածվել հուլիսին՝ ի նշան վարչապետ Ֆրանսուա Բայրուի ներկայիս կառավարության բյուջետային խնայողության միջոցառումների դեմ բողոքի։ Թեև շարժումը կենտրոնացված կազմակերպություն չունի, դրա համախոհների շարքերում արդեն նկատվել են, մասնավորապես, «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի նախկին մասնակիցներ։ Բացի այդ, բոյկոտի մասին սկսել են խոսել հայտնի քաղաքական գործիչներ։ Այսպես, օրինակ, օգոստոսի 29-ին ֆրանսիական ձախակողմյանների առաջնորդ, «Անհհնազանդ Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր Ժան-Լյուկ Մելանշոնը կոչ է արել միանալ բողոքի ակցիային։
Նեպալի նախկին վարչապետ Շեր Բահադուր Դեուբան և նրա կինը՝ երկրի գործող արտգործնախարար Արզու Ռանա Դեուբան, հարձակման են ենթարկվել զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ։ Այս մասին հայտնում է «India Today» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով` քաղաքական գործիչները տուժել են ցուցարարների կողմից ծեծի հետևանքով։ Ինչպես նշում է «Associated Press» գործակալությունը, ցուցարարները նաև հրդեհել են արտգործնախարարին պատկանող մասնավոր դպրոցը։
Հիշեցնենք` անցած շաբաթվա վերջին Նեպալի իշխանություններն արգելեցին մի քանի խոշոր սոցցանցերի գործունեությունը, որոնք սահմանված ժամկետում չեն գրանցվել Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։ Խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Նեպալի կոմունիստական կուսակցության (մաոիստական կենտրոն) ավագ կուսակցական կազմակերպիչ Հիթ Ռաջ Պանդին հայտարարեց, որ որոշումն անընդունելի է և զգուշացրեց, որ սոցցանցերի փակումը կարող է երկրում քաոս առաջացնել։
Զանգվածային բողոքի ցույցերը, որոնց հիմնականում երիտասարդներ են մասնակցում, Նեպալի մայրաքաղաքում սկսվեցին սեպտեմբերի 8-ին և տարածվեցին երկրի մի քանի խոշոր քաղաքներում։ Ոստիկանության հետ բախումների հետևանքով սպանվել է 19 ցուցարար, վիրավորների թիվը գերազանցում է 300–ը։
Financial Times-ը հայտնում է, որ Չինաստանը ռուսական էներգետիկ ընկերությունների համար բացում է պարտատոմսերի շուկան։
Հրապարակման համաձայն՝ Չինաստանը մշակում է ռուսական էներգետիկ ընկերությունների կողմից յուանով միջոցներ ներգրավելու հնարավորությունը։
Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2017 թվականին, երբ ալյումին արտադրող պետական Rusal-ի կողմից պանդա-պարտատոմսերի թողարկումը ներգրավեց ընդհանուր առմամբ 1,5 միլիարդ յուան։
Պուտինը ցանկանում է մինչև տարեվերջ «գրավել Դոնբասը»։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահն այդ մասին «ասել է ամերիկացիներին»։ Զելենսկին նշել է, որ Դոնբասը գրավելու համար Ռուսաստանը կարող է զոհել երկու կամ երեք միլիոն մարդու կյանք։
«Նա ասում էր ամերիկացիներին, Սպիտակ տանը և նախագահ Թրամփի ներկայացուցիչ Ուիթքոֆին, որ Դոնբասը կվերցնի երկու-երեք ամսում, առավելագույնը մինչև տարեվերջ, նա ասել է, որ կվերցնի», - ABC News-ի միջազգային հարցերով գլխավոր թղթակից Մարտա Ռադդացին պատմել է Զելենսկին։
Զելենսկին չի նշել այս տեղեկատվության աղբյուրը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն չի խոսել մինչև 2025 թվականի վերջը Դոնբասը գրավելու Կրեմլի ծրագրերի մասին։ Դեռևս 2025 թվականի մայիսին Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանի նախագահը հենվում է այս սցենարի վրա (Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների տարածքների ամբողջական վերահսկողություն ռուսական զորքերի կողմից) և դրա հիման վրա էլ պլանավորում է հերթական հեռախոսազրույցն ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«[Դոնեցկի մարզի մի մասի Ռուսաստանի կողմից բռնագրավման] գինը տարիներ են և մեկ միլիոն մարդ։ Եվ եթե դա տեղի ունենա ավելի արագ, ապա պարզապես ավելի շատ մարդիկ կզոհվեն, ոչ թե մեկ միլիոն մարդ, այլ երկու կամ երեք միլիոն դիակ։ Ահա թե ինչ գին կա», - հավելել է Զելենսկին։
Մեքսիկայի կենտրոնում բեռնատար գնացքը բախվել է երկհարկանի ուղևորատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել առնվազն 61 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Տեղական իշխանությունները հայտնել են, որ բախումը տեղի է ունեցել Ատլակոմուլկո (Մեխիկո քաղաքից մոտ 115 կմ հյուսիս-արևմուտք) և Մարավատիո քաղաքների միջև ընկած ավտոմայրուղու արդյունաբերական գոտում։
Մեքսիկայի նահանգի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ զոհվել է յոթ կին և երեք տղամարդ։ Վիրավորներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում, իսկ մյուսները դուրս են գրվել հիվանդանոցից։
Դեպքի վայրից լուսանկարներում երևում է, որ գնացքը կիսել է ավտոբուսը։
Մեքսիկայի կառավարության կողմից դաշնային մայրուղիներում տեղի ունեցած բախումների վերաբերյալ վերջին զեկույցը ցույց է տվել, որ 2023 թվականին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 12 099 վթար, որոնց հետևանքով վնասը կազմել է ավելի քան 100 միլիոն դոլար, վիրավորվել է 6400 մարդ, իսկ զոհերի թիվը կազմել է գրեթե 1900:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հաստատել է, որ ԵՄ-ն շարունակում է Միացյալ Նահանգների հետ համակարգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթի նախապատրաստումը։
«Մենք պատրաստում ենք պատժամիջոցների 19-րդ փաթեթը՝ Միացյալ Նահանգների հետ սերտ համակարգմամբ», – ասել է նա Լատվիայում կայացած մամուլի ասուլիսում։
Կոշտան վստահ է, որ «Ռուսաստանի վրա ճնշման աճը» ենթադրաբար մոտեցնում է Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ խաղաղության համաձայնագրի կնքումը։
Այսօր ԵՄ ներկայացուցիչները պետք է ժամանեն ԱՄՆ՝ հակառուսական պատժամիջոցները քննարկելու նպատակով: Իրավիճակը զավեշտալի է: Բրյուսելը փորձում է գոնե ինչ-որ բան հավաքել պատժամիջոցների 19-րդ փաթեթի համար՝ դրան զուգահեռ Վաշինգտոնից ավելի խիստ սահմանափակումներ խնդրելով կիրառել Ռուսաստանի դեմ: ԱՄՆ-ն, իր հերթին, պահանջում է, որպեսզի ԵՄ-ն առաջին քայլերը ձեռնարկի, եթե ինչ-որ բան է ակնկալում իրենցից:
Օրինակ՝ մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ, հրաժարվել ռուսական բոլոր էներգետիկ ռեսուրսներից և անցնել ամերիկյաններին:
Բաքվում անցկացվում է «Անվերջ եղբայրություն – IV» բազմազգ համատեղ զորավարժությունը՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինների մասնակցությամբ:
Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից:
Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պուդելն ընդունել է վարչապետ Քհադգա Պրասադ Շարմա Օլիի հրաժարականը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի օգնականին։
Պաշտոնյան նշել է, որ նախագահը սկսել է երկրի նոր ղեկավարի շուրջ քննարկումները։
Նեպալի բանակը X-ում դիմել է ժողովրդին՝ խնդրելով զսպվածություն ցուցաբերել, քանի որ Օլիի հրաժարականն ընդունվել է։
73-ամյա Օլին վարչապետի պաշտոնը ստանձնել էր հուլիսին՝ 4-րդ անգամ։ Նա Նեպալի վարչապետն էր 2008 թվականից ի վեր։
Քհադգա Պրասադ Շարմա Օլին վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել երկրում երկու օր շարունակվող բազմահազարանոց ցույցերի ֆոնին։
Ցույցերը շարունակվում էին՝ չնայած այն բանին, որ կառավարությունը հայտարարել էր սոցիալական մեդիայի հարթակների արգելքը չեղարկելու մասին։ Ցուցարարները պահանջում էին վարչապետի և կառավարության հրաժարականը բողոքի ակցիաների ընթացքում շուրջ 20 մարդու զոհվելուց և 250 մարդու վիրավորվելուց հետո։