Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
2025 թ. ապրիլի 1-ից մինչև 2026 թ. ապրիլի 1–ը կոնյակի սպիրտ արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կտրամադրվի աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշմամբ տնտեսվարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով։
Կառավարությունն այս աջակցությունը կտրամադրի` հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում Վրաստանում հայկական շշալցված կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում առաջացած խոչընդոտներն էական ազդեցություն են ունենում հայկական կոնյակի արտահանման ծավալների կրճատման վրա։
Այս աջակցությունը չի տրամադրվի ՀՀ ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտի խմբաքանակների համար, ինչպես նաև այն տնտեսվարողներին, որոնք 2024 և 2025 թվականներին չեն իրականացրել խաղողի մթերումներ։
Բացի այդ, սահմանվում է, որ 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2024 և 2025 թվականներին մթերված խաղողին համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի չափը, իսկ մթերված խաղողին համարժեք կոնյակի սպիրտի քանակությունը հաշվարկվում է 11 կգ խաղողը մեկ լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտին համարժեք չափով։
Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ այս աջակցության արդյունքում 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը կարտահանվի շուրջ 15 մլն լիտր կոնյակի սպիրտ, որից շուրջ 11 մլն լիտրը` 2025 թվականին։
Նշվում է, որ 2025 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին շշալցված կոնյակի արտահանման ծավալը կազմել է շուրջ 10․3 մլն բացարձակ լիտր, որը շուրջ 30 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանված ծավալից։
Կառավարությունից հիշեցնում են, որ 2025 թվականի հունվարի 1–ից ՌԴ-ում շշալցված կոնյակի ակցիզային հարկը և վաճառքի նվազագույն գինն ավելացել է շուրջ 100 ՌԴ ռուբլով, որը լուրջ ազդեցություն է թողել ՌԴ-ում իրացվող կոնյակի ծավալների նվազման վրա։
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 23–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի փոփոխության նախագծին։
Այս նախագծով առաջարկվում է հունվարի 27–ը նշել որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» և այն համարել ոչ աշխատանքային։
Նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նախագիծը կառավարության հաստատումից հետո կգնա ԱԺ։
Թեև Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ջանում են առաջնորդվել խելագարության կանխավարկածով, որ առաջխաղացման հնարավորություն ունենան թիմում, սակայն 25 հազար դոլար կաշառքի թեմայի մեջ թաթախված Արգիշտի Մեխակյանին հորդորում ենք հրապարակավ փոխել վարքագիծը և մտնել օրինական դաշտ, գրում է Armlur.am–ը։
Շաբաթներ շարունակ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից փորձ է արվել ճշտել տեղեկությունը, որը մի քանի օր շրջանառվում էր համացանցում, հրապարակվել էր տարբեր կայքերում, բայց ՔՊ-ական քաղաքապետի ԺՊ-ն որևէ կերպ չի արձագանքել ու չի արձագանքում մեր հեռախոսազանգերին և հաղորդագրություններին:
Երեկ հրապարակվել է հստակ աղբյուրի հղումով նյութ՝ նույն լուրի մեջ նշելով խմբագրության կողմից գործադրված ողջամիտ ջանքերի մասին, որոնք հաջողությամբ չեն պսակվել:
Ուստի Արգիշտի Մեխակյանը, եթե տարրական գրագիտություն ունենար՝ պատշաճ արձագանքի համար, դժվար թե նման ագրեսիվ, զրպարտող և մամուլին թիրախավորող հրապարակում աներ ֆեյսբուքում այսօր՝ հրապարակումից 1 օր անց:
Հուսանք՝ խոսքի ազատության, լրագրողական հրապարակումներին պատշաճ արձագանքելու համար նրան իր թիմակիցները հուշումներ կանեն այսուհետ:
Իսկ հիմա Արգիշտի Մեխակյանի մասին
Նա «թալանչի ՀՀԿ-ականների օրոք» աշխատել է ամենաթալանչի նախարարի համարում ունեցող Երվանդ Զախարյանի օգնական: Արգիշտի Մեխակյանի նախկին ղեկավարը 7 տարի է ապօրինի գույքի բռնագանձման և թալանի թեմաներով դատարաններում է: Եվ այս պայմաններում Արգիշտի Մեխակյանը լրատվամիջոցին, դրա հիմնադիրին թիրախավորելով փորձում է ՀՀԿ-ականի իր մերժելի անցյալից ազատվել: Չի՛ ստացվելու:
Նա աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում ՀՀԿ-ականների ենթակայությամբ, Կադաստրի կոմիտեում՝ ՀՀԿ-ականների ենթակայությամբ: Ողջ կյանքում ծառայել է ՀՀԿ-ին, հիմա սպիտակ ձեռնոցներ է հագել ու փորձում է սուրբ ձևանալ: Չի՛ ստացվելու, անցյալդ կեղտոտ է:
Ողջ համացանցը գրում է, որ հոր անցյալն ու ապրածն է ուրացել, ողջ կյանքը հոր ազգանունն օգտագործելով ՀՀԿ կառավարական կաբինետներում է անցկացրել, Մեխակյանը լուռ է, որևէ մեկին դատարանով չի սպառնում։
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 23–ի նիստում որոշեց «Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցը միավորել նույն մարզի Հերհերի միջնակարգ դպրոցին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարում սեպտեմբերի 1-ի դրությամբ Կարմրաշենի միջնակարգ դպրոցում երկու աշակերտ է եղել հաշվառված։
Որոշման համար հիմա է ընդունվել նաև այն հանգամանքը, որ Կարմրաշենի միջնակարգ դպրոցի տեղակայման վայրից ամենահարմարը Հերհերի միջնակարգ դպրոցն է (հեռավորությունը 7 կմ) և ուսումնական հաստատության շենքային պայմանները:
Նշենք, որ Կարմրաշենի միջնակարգ դպրոցին հատկացվել է 190 տեղ, ներկայումս դպրոցում սովորում է 2 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 18-ն է: Դպրոցում սովորողների թվի նվազման միտումն արձանագրվել է տարիների ընթացքում։ 2017-2018 ուս.տարում դպրոցն ունեցել է 22 աշակերտ, որը տարեցտարի նվազել է։
Բացի այդ, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, անգլերեն լեզու, պատմություն, ռազմագիտություն առարկաների դասավանդումը Կարմրաշենի դպրոցում իրականացվում է այլ բնակավայրերից ուսուցիչների ներգրավմամբ, որի համար 2024–ի տարեկան տրնսպորտային ծախսը կազմել է 367.600 ՀՀ դրամ, իսկ 2023 թվականին այն կազմել է 369.600 ՀՀ դրամ:
Իսկ ահա Հերհերի միջնակարգ դպրոցի հզորությունը նախատեսված է 320 սովորողի համար, սովորում է 62 աշակերտ։ Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 32 է:
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012 թվականին ծնված Հասմիկ Գևորգյանը: Նա հոկտեմբերի 22-ի ժամը 12.30-ի սահմաններում դուրս է եկել Քանաքեռ ՀԷԿ-ի Բանավան թաղամասի շենքերից մեկի մի բնակարանից և չի վերադարձել:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
«Հրապարակ» թերթը գրում է. «2022 թվականին ՔՊ-ն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է իրականացրել, որով բարձրացրել են կուսակցությունների դաշինքների անցողիկ շեմը:
Ըստ այդմ՝ մեկ կուսակցության համար անցողիկ շեմը 4 տոկոս է․ մինչեւ 3 ուժից ձեւավորված դաշինքի համար՝ 8,4 եւ ավելի ուժերի դեպքում՝ 10 տոկոս։ Նախորդ օրենսգրքում պարտադիր պահանջ կար, որ ԱԺ պետք է անցնի նվազագույնը 3 ուժ։ Օրինակ, 2017-ին երեք ուժից ձեւավորված «Ելք» դաշինքը խորհրդարան է անցել 7,7 տոկոսով։ Այսինքն՝ այսօրվա փոփոխությունները եթե արված լինեին այն ժամանակ, ապա այդ դաշինքը խորհրդարան չէր անցնի։
Ի դեպ, այս կարգավորումն ուժի մեջ է մտնելու հաջորդ հերթական ընտրությունների նշանակման օրը՝ 2026-ին, եթե արտահերթի գնան, կլինի հին ձեւով։
Rate.am-ում հոկտեմբերի 23-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.
«Կասկադի անավարտ հատվածում Երևանի քաղաքապետարանի համար կառուցվելու է մոտ 36.000 քառ. մ կոմպլեքս, որը ունենալու է 1000 տեղանոց հանդիսությունների և երաժշտական դահլիճ, թանգարանային հատված, հասարակական հատվածներ»,- ավագանու նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա ընդգծել է, որ հարակից հատվածում Երևանի քաղաքապետարանը հնարավորություն է տալու կառուցել 125-135 հզ. քառ.մ բիզնես նպատակներով կոմպլեքս. «Հուսով ենք, 4-5 տարվա ընթացքում կունենանք Կասկադի ավարտական նախագիծը»,- նշել է նա։
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում հոկտեմբերի 23-25-ին սպասվում է կարճատև անձրև։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր և վաղը սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +20–ից +22, երեկոյան` +14–ից +16 աստիճան։

Երևանի մետրոյի կայարաններում այսօր՝ հոկտեմբերի 23–ի առավոտյան լարված իրավիճակ է ստեղծվել. երկար ժամանակ գնացքները չեն շարժվել։
Այս առնչությամբ Երևանի մետրոպոլիտենից հայտնեցին, որ Մետրոյի «Գործարանային» կայարանում շարժակազմերից մեկում տեխնիկական խնդիր էր առաջացել: Մոտ 15 րոպե է տևել դա: Տեխնիկական խնդիրն արդեն լուծված է, մետրոն աշխատում է իր բնականոն հունով: