Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Կողոպուտից երեք օր անց Լուվրի թանգարանը կրկին բացվել է այցելուների համար տեղական ժամանակով ժամը 09:00-ին։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը։
Լուվրի թանգարանում կողոպուտը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին։ Մի քանի դիմակավորված անձ թանգարան են ներխուժել վերամբարձ կռունկի միջոցով՝ մուտք գործելով պատուհանից։
Փարիզի դատախազության տվյալներով՝ կողոպուտը տևել է վեցից յոթ րոպե, և դրանում մասնակցել է չորս անձ, որոնք զենք չեն ունեցել։
Հանցագործները գողացել են Ֆրանսիայի թագավորական թագի հավաքածուից ինը իր, որոնցից մեկը՝ Նապոլեոն Երրորդի կնոջ թագը փախուստի ժամանակ գցել են։
Լուվրի թանգարանից ցուցանմուշների գողության հետևանքով պատճառված վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո։
Ալմա Աթայի հռչակագիրը կապ չունի ԼՂ խնդրի հետ, իրեն մնա՝ Մոնտեվիդեոյի ռեստորանի հանդիպմանը հղում կանի։ Դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահ Նիկոլա Սարկոզիին, որին դատապարտել են ազատազրկման։
Նա հույս հայտնեց, որ ֆրանսիացիները մշտապես հիշելու են Նիկոլա Սարկոզիի կատարած աշխատանքը։
Երևան քաղաքի ավագանին որոշել է Աջափնյակի Սիլիկյան 5-րդ փողոցն (սկսում է Սիլիկյան 8-րդ փողոցից, հասնում մինչև Սիլիկյան 13-րդ փողոց) անվանակոչել ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի անվամբ:
Այս տարի լրանում է Աճեմյանի 100-ամյակը, և վերջինիս անվամբ Երևան քաղաքում փողոց անվանակոչելու միջնորդություն է ներկայացվել կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի կողմից:
Նոր Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժ կլինի, որոնք կկարողանան խորհրդարան մտնել, այդպես եմ կարծում։ Դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սարգսյանը շեշտեց, որ իր քաղաքական թիմը՝ Հանրապետական կուսակցությունը, սատարում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և կանգնած է Հայ առաքելական եկեղեցու կողքին։
Հոկտեմբերի 22-ին հանդիպել եմ Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկման մասնակիցների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Բարձր եմ գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը: Ընդգծել եմ, որ հանրության տարբեր շերտերի ներգրավվումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու և դրական մթնոլորտ ապահովելու համար: Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը՝ ուղղված փոխվստահության և համագործակցության ամրապնդմանը:
Հանդիպման երկրորդ մասում պատասխանել եմ ներկաների հարցերին»,- գրել է նա։
Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել նա, ով հոգեկան խնդիրներ ունի։ Դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այս ռեժիմի ներկայացուցիչները ո՛չ սրբություն ունեն, ո՛չ բարոյականություն, ո՛չ էլ արժանապատվություն։ Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել մարդ, որն ունի հոգեկան խնդիրներ, կա՛մ լցված է ամբողջությամբ չարությամբ, կա՛մ էլ կատարում է թշնամու հանձնարարությունները։ Ինչ վերաբերում է Վեհափառ հայրապետին, ապա վստահ եմ, որ նա հաստատակամ է ու ցանկացած պարագայում կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները։ Հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ուժ են տալիս եկեղեցուն»,- ասաց նա։
«Մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհափառ հայրապետի հորդորով։ Հենց նա կես բառ ասի, ցանկացած եկեղեցում, ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնելու»,- ընդգծեց ՀՀ 3-րդ նախագահը։
Հոգևորականը Բենթլի ունենա, 3 կնիկ ունենա, 4 սիրուհի ունենա, ամեն երկրում երեխա ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞, խելագա՞ր եք, դուք ում եք ներկայացնում, Հիսուս Քրիստոսին, հետո էլ մեզ են ասում նեռ, այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Սա այլասերվածության կատարյալ աստիճանն է։ Սրա մասին լռե՞նք։ Կաթողիկոս կոչվածը՝ Գարեգինը, աղջիկ ունի՞, թե՞ չունի։ Էս հարցին պատասխանել է այդ մարդը, թե ոչ։ Ախպերը, որ ԿԳԲ գործակալ է, որևէ բացատրություն տվե՞լ է։ Սեռական մոլագարը եկեղեցի՞ն է, գանձագողը եկեղեցի՞ն է։ Կյանքս կդնեմ դրանցից մեր սրբությունը ազատելու համար»,- հավելեց նա։
«Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, նա պարզապես մի մարդ է, որն իր նման կարգալույծ եղած մի խումբ մարդկանց հետ զավթել է Մայր Աթոռը», - հոկտեմբերի 22-ին կառավարության ժամի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավաստիացրել է, որ Կառավարությունը հակամարտության մեջ չէ Հայ Առաքելական Եկեղեցու հետ, այլ նրանց հետ, ովքեր պղծում են այն։
Փաշինյանը վստահ է, որ այսօր Հայաստանում կա՛մ հոգևոր կյանքի տեղ չկա, կա՛մ շատ դժվար է այն գտնելը։
«Մի կողմից մենք խոսում ենք արժեքային կողմնորոշում ունեցող հասարակության անհրաժեշտության մասին, բայց ինչպե՞ս է դա հնարավոր, եթե այդ միջավայրն ապականված է։ Վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տվել, որ Հովհաննավանքն այն վայրն է, որտեղ հնարավոր է հոգևոր կյանքով ապրել։ Կտրիչ Ներսիսյանի գլխավորած վարկաբեկող ապարատը չկարողացավ վարկաբեկել Տեր Արամ Ասատրյանի հոգևոր գործունեությունը։
Հովհաննավանքը, ինչպես և բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում է Կառավարության բալանսում։ Մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրվել Հայ Առաքելական Եկեղեցուն։
Այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, որտեղ դավեր են նյութում և գործում են երիտասարդ ֆեյքերը, կան բոլոր իրավական և բարոյական հիմքերը՝ այդ հուշարձանը հանրությանը վերադարձնելու համար։ Մենք աջակցություն կցուցաբերենք Հայր Արամին և նրա նմաններին, որպեսզի նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը։ Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, հոգևոր հարթակի անհրաժեշտություն եմ տեսնում։ Այդ վայրը գտնված է և ես կփորձեմ ստուգել իմ տպավորությունները։
Ինչ վերաբերում է սանից զրկելուն, ապա սանից զրկված մարդը չի կարող ուրիշին զրկել սանից։ Կտրիճ Ներսիսյանը զրկված է սանից` ամուրիության ուխտը խախտելու համար։ Ինչպե՞ս նա կարող է որևէ մեկին զրկել սանից։ Թող նա հանրությանը բացատրի, թե որտեղից ունի կին և երեխաներ»,- եզրափակել է Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Ուդովիչենկոյին նշանակել է Ռուսաստանի Դաշնության սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ հարևան ԱՊՀ անդամ երկրների հետ։ Համապատասխան հրամանագիրը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Նիկոլայ Նիկոլաևիչ Ուդովիչենկոյին նշանակել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ Անկախ պետությունների համագործակցությանը մասնակից հարակից պետությունների հետ ՌԴ պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գծով, նրա վրա դնելով նաև Աբխազիայի Հանրապետության, Վրաստանի և Հարավային Օսիայի Հանրապետության հետ ՌԴ պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի պարտականությունները», - ասվում է փաստաթղթում։
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ հոկտեմբերի 22-ից։
Պետական նախկին ծառայողներ, դասախոսներ, ուսանողներ, դպրոցականներ… Արցախից բռնի տեղահանված փախստականների մտավոր հատվածը հեռանում է Հայաստանից՝ մշտական բնակություն հաստատելով Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում, Գերմանիայում, անգամ Հունգարիայում:
NEWS.am-ի ունեցած ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում ապրող արցախցի ավելի քան 500 փախստականներ են տեղափոխվել և բնակություն հաստատել Հունգարիայում, որի հետ Հայաստանը շուրջ տասը տարի դիվանագիտական հարաբերություններ չուներ: Հաշվի առնելով դեպի Հունգարիա Արցախի բնակչության հոսքը, NEWS.am-ը հետաքննություն է իրականացրել՝ պարզելու, թե ինչու՞ է Հունգարիան շահագրգռված ընդունելու արցախցի փախստականներին և ինչո՞վ է բնակության համար գրավիչ այդ երկիրը հատկապես արցախցիների մտավոր հատվածի համար:
Մեր կատարած ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ Արցախից բռնի տեղահանված անձանց ներգաղթը կազմակերպում է Հունգարիայում գործող հայտնի բարեգործական կազմակերպություններից մեկը՝ Մալթայի Ուխտի բարեգործական ծառայությունը, որն ի թիվս այլ ծրագրերի, աջակցություն է տրամադրում ներգաղթյալներին և ապաստան փնտրողներին: Այս հասարակական կազմակերպությունը ֆինանսավորվում է ինչպես ԵՄ-ից, մասնավոր հիմնադրամներից և նվիրատուներից, այնպես էլ անմիջականորեն Հունգարիայի կառավարությունից:
Սկզբնական փուլում «Մալթայի Ուխտ»-ի ծրագիրը նախատեսված է եղել միայն Արցախից բռնի տեղահանված ուսանողների համար, որոնք կրթություն ստանալու նպատակով կարճաժամկետ ծրագրերով մեկնել են այդ երկիր, այնուհետև հնարավորություն են տվել ուսանողներին՝ հրավիրել իրենց ընտանիքի անդամներին, ավելի ուշ նաև՝ հարազատներին: Թեև Հայաստանում այս ծրագրի վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն առկա չէ, NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ Արցախից տեղահանված ուսանողների հավաքագրման գործընթացը նախ կազմակերպվել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի կողմից, որի հետ դեռևս 2018 թվականի մարտին Արցախի պետական համալսարանը համագործակցության հուշագիր էր ստորագրել: Ըստ այդ հուշագրի, երկու բուհերը պետք է իրականացնեին ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների և դասախոսական կազմի համար, ինչպես նաև հայագիտությանը վերաբերող կրթական և հետազոտական գործունեություն իրականացնեին: Թե հայագիտության վերաբերյալ ի՞նչ պետք է սովորեին արցախցի ուսանողները պրոթուրքական և պրոադրբեջանական երկրում, հայտնի չէ: Սակայն, թե ինչու է դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ ունեցող Հունգարիան շահագրգռված իր երկիր հրավիրել քրիստոնյա բնակչությանը և հոգ տանել ընտանիքների կեցության մասին, առավել քան տրամաբանական է:
Հայտնի է, որ Հունգարիան դասվում է ծերացող եվրոպական երկրների շարքին: Հունգարական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այս երկրում միջին տարիքը մոտ 43.1 տարեկան է, ինչը գերազանցում է ԵՄ միջին (մոտ 42 տարեկան) տարիքը, աշխատունակ մարդկանց՝ 15–64 տարեկանների բաժինը նվազում է, իսկ 65+ տարիքային խմբի բնակչությունն աճում։ Ինչպես Հայաստանում, այս երկրում ևս ծնելիության ցուցանիշը ցածր է, իսկ մահացությունների մակարդակը բավականին բարձր (մոտ 13‰): Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հունգարիայի բնակչությունը կազմել է 9,540,000 մարդ, ինչը 45,000 –ով նվազ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դեմոգրաֆիական խնդիրները լուծելու նպատակով Հունգարիան մեծ թվով փախստականներ է ընդունել նաև Ուկրաինայից: Մասնավորապես ներկայում Հունգարիայում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ուկրաինացի փախստականների թիվը գերազանցում է 40.000-ը:
Մեզ հայտնի դարձավ, որ Հունգարիա տեղափոխվածների թվում են Արցախի պետական հաստատությունների նախկին պաշտոնյաներ՝ այդ թվում կրթության ոլորտի մասնագետներ, դասախոսներ, ուսանողներ:
Հունգարիայում հաստատված արցախցի մասնագետներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ բարեգործական կազմակերպությունն իր ընտանիքին ապահովում է բնակարանով և հոգում մեկ տարվա վարձավճարը, իսկ ընտանիքի անդամների թվով ամսական նպաստ տալիս:
«Որքան շուտ լեզուն սովորենք և աշխատենք, այնքան արտոնություններ կստանանք»,-նշեց մեր զրուցակիցը՝ անկեղծանալով, որ Հունգարիայում անգամ կան դպրոցներ, որտեղ գրեթե բոլոր դասարաններում արդեն արցախցի դպրոցականներ են սովորում:
Մեկնողներից որոշները, սակայն չեն հարմարվել ընդունող կողմի առաջակած պայմաններին և կարճ ժամանակ բնակվելուց հետո վերադարձել են Հայաստան, քանի որ կեցության համար պարտադիր է հունգարերեն լեզուն սովորելը, ինչն ինտերգրման համար կարևոր նախապայման է:
Իրավիճակի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու ակնկալիքով NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հունգարիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Հայկակ Արշամյանին:
Դեսպանին ուղղված հարցին պատասխանել է ԱԳՆ-ն՝ նշելով, որ Հունգարիայի Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների մուտքը և կեցության ապահովումը կազմակերպող որևէ պետական ծրագիր չի իրականացնում: Փոխարենը ԱԳՆ-ից նշել են, որ Հունգարիայի կառավարության որոշմամբ 107.000 ԱՄՆ դոլար է փոխանցվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը «Hungary Helps» ծրագրի միջոցով, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված հայերի աջակցությանը: Արտաքին գերատեսչությունից հիշեցրել են նաև, որ 2024 թվականի հուլիսին Հունգարիայի կառավարությունը Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը տրամադրել է մոտ 500.000 եվրոյին համարժեք դրամ՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին (5000 հոգու) սննդով, հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու համար:
Արտաքին գործերի նախարարությունից միաժամանակ հայտնել են, որ տվյալներ չունեն Հունգարիայում մշտական բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղի հայերի թվաքանակի վերաբերյալ:
Նշենք, որ նախորդ տարվա ապրիլի 22-ին Հունգարիայում նախկին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում էր ունեցել Հունգարիայում Մալթայի Ուխտի բարեգործական ծառայության ղեկավարների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանության հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները: Հանդիպմանը քննարկվել էր նաև կազմակերպության կողմից տեղահանված հայ բնակչության կարիքներին ուղղված հումանիտար աջակցության ծրագրերի իրականացումը։
Փաստացի ստացվում է, որ հումանիտար աջակցությունը ենթադրում էր նաև Արցախից տեղահանված բնակչության ներգաղթի կազմակերպում և բնակեցում Հունգարիայում:
Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվել էր ազատության մեջ և հերոսացվել։ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 2022 թվականից: 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի կառավարությունը Հունգարիայում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշում էր կայացրել:
Հ. Գ. Պաշտոնական տվյալներով` 2023 թվականի սեպտեմբերի Արցախի հայաթափումից ի վեր մինչև 2025-ի հոկտեմբերի 1-ը Հայաստանից հեռացել և չի վերադարձել 15,781 արցախցի։ Իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին երկու տարում մինչև 20 հազար բռնի տեղահանված արցախցի է արտագաղթել Հայաստանից: Նրանց հիմնական մասը մշտական բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում (մեծամասամբ Ստավրոպոլի երկրամասում):
Թագուհի Մելքոնյան