ArmNews
Նոյեմբերի 06, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446.5 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.72 դրամ:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նախարար Չիկովանին ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 22-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է կարճատև անձրև։

Մայրաքաղաքում հոկտեմբերի 22-ի ցերեկը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +13...+15 աստիճան։

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Միլանի «Ինտերը» Բրյուսելում ջախջախեց «Յունիոնին»՝ 4:0:

«Ներաձուրիների» կազմում գոլով աչքի ընկան Դենզել Դումֆրիսը, Լաուտարո Մարտինեսը, Ֆրանչեսկո Էսպոզիտոն, ինչպես նաև Հաքան Չալհանօղլուն, որն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը։

Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին, բայց մնաց պահեստայինների նստարանին։

Մյուս տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ կընդունի ղազախական «Կայրաթին»։

«Լիվերպուլը» չի կարողացել ժամանել Մայնի Ֆրանկֆուրտ՝ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի «Այնտրախտի» դեմ խաղի համար՝ ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Խնդրի հետևանքով չեղարկվել է նաև թիմի նախախաղային մամուլի ասուլիսը։

Հանդիպումը տեղի կունենա «Ֆրանկֆուրտ Արենա» մարզադաշտում (Ֆրանկֆուրտ, Գերմանիա)։ Խաղը կսպասարկի ֆրանսիացի մրցավար Ֆրանսուա Լետեքսյեն։

ՉԼ լիգայի փուլում երկու խաղից հետո «Լիվերպուլն» ունի 3 միավոր և զբաղեցնում է 17-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։ «Այնտրախտը» նույնպես 3 միավորով գտնվում է 15-րդ հորիզոնականում։

Համացանցում «Touch grass» («դո՛ւրս գնա») արտահայտությունն ամենից հաճախ օգտագործվում է որպես հումորային մեմ՝ ինչ-որ մեկին ծաղրելու և խրախուսելու համար դուրս գալ ցանցից և մի քիչ թարմ օդ շնչել: Սակայն պարզվում է, որ դրանում որոշակի ճշմարտություն կա. գիտական ​​հետազոտությունները հաստատում են, որ միայն ֆիզիկական աշխարհում հասանելի զգայական ապրումներին վերադառնալն իրականում օգտակար է ընդհանուր բարեկեցության համար: 

Արտոնագրված կլինիկական սոցիալական աշխատող և հոլիստիկ թերապիայի հետազոտող Միշել Հենդը հավաքել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ երաժշտական ​​թերապիան և բնության վրա հիմնված թերապիան կարող են բարելավել հուզական, մտավոր և ֆիզիկական առողջությունը: 

Նման մոտեցումների այդքան արդյունավետ լինելու հիմնական պատճառն այն է, որ դրանք մուլտիսենսորային փորձառություն են առաջարկում: Ի տարբերություն ավանդական եղանակների, երաժշտական և բնության թերապիան կարող են միաժամանակ ներգրավել լսողությունը, տեսողությունը, շոշափելիքը և նույնիսկ հոտառությունը՝ օգնելով մարդուն կենտրոնանալ ներկա պահի վրա: Ընդ որում հատուկ ուշադրություն է դարձվում ընտրության ազատությանն ու ճկունությանը, ինչը հնարավորություն է տալիս թերապիան հարմարեցնել անհատական ​​կարիքներին: 

Այս թեմայի վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Frontiers of Human Neuroscience գիտական հանդեսում:

Հենդի համոզմամբ՝ երաժշտության և բնության համակցված օգտագործումը նպաստում է ինքնարտահայտմանը, բարձրացնում է տրամադրությունը և բարելավում հուզական վիճակը, ինչպես նաև նվազեցնում է տագնապը, սթրեսը և դեպրեսիայի ախտանիշները, ինչը դրականորեն է ազդում առօրյա կյանքի տարբեր ասպեկտների վրա։ 

Երաժշտական և բնության թերապիաները նախկինում առանձին-առանձին են ուսումնասիրվել, սակայն այս ակնարկը քննում է այն հետազոտությունները, որոնք միաժամանակ են օգտագործվել։ Հենդը, ծերաբանության հետազոտող Էմիլի Իհարայի և Ջորջ Մեյսոնի համալսարանի սոցիալական աշխատանքի շրջանավարտներ Մորգան Մուրի և Մեդիսոն Շոուի հետ միասին, վերլուծել է վեց տվյալների բազաներից 884 հոդված և ընտրել է չափանիշներին համապատասխանող ութ հրապարակում։ Օրինակների թվում են կենդանիների խնամքը, այգեգործությունը, երգեցողությունը և բացօթյա պարերը։ 

Հենդը նշում է, որ երաժշտության և բնության ռազմավարությունները կարող են մատչելի, էժան և հարմարվողական միջոց լինել՝ բոլոր տարիքի մարդկանց, նրանց թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տրավմա վերապրած վետերանների և դեմենցիայից տառապող տարեցների հոգեկան առողջությունը բարելավելու համար։

ԱՄՆ վարչակազմն աշխատում է Գազայի հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ՝ առանց ամերիկյան ռազմական միջամտության երկարաժամկետ անվտանգություն պահպանելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իսրայել այցի շրջանակներում ունեցած ասուլիսին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նրա խոսքով՝ նորաբաց քաղաքացիական-ռազմական համագործակցության կենտրոնում իսրայելցիներն ու ամերիկացիները համատեղ աշխատում են՝ սկսելու Գազայի վերականգնման, երկարաժամկետ խաղաղություն ապահովման ծրագրի իրականացումը, ինչպես նաև փաստացի երաշխավորելու, որ տեղում կլինեն ոչ ամերիկյան անվտանգության ուժեր, որոնք կարող են երկարաժամկետ խաղաղություն պահպանել։

ԱՄՆ Սենատի հանրապետական սենատորներ Ջոն Բարասոն և Բիլ Քեսիդին պատրաստվում են բանաձև ներկայացնել երկրի նախագահ Դոնալդ  Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու վերաբերյալ՝ համաշխարհային Covid համավարակի ընթացքում պատվաստանյութերի մշակման համար։

Այս մասին հայտնում է NBC News-ը։ 

«Նախագահ Թրամփի վճռական գործողությունները ոչ միայն փրկեցին միլիոնավոր կյանքեր, այլև վերադարձրեց ամերիկյան տնտեսությունը կյանքի», – ասել է Քեսիդին լրատվամիջոցին՝ համոզմունք հայտնելով, որ հաջորդ Նոբելյան մրցանակը պետք է ստանա Դոնալդ Թրամփը։

Սենատորների խոսքով՝ իրենց ջանքերն արտացոլում են Թրամփի վարչակազմի այլ պաշտոնյաների, այդ թվում՝ առողջապահության նախարարի ցանկությունները։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ բոլոր երկրները պետք է նպաստեն Գազայի հետպատերազմյան վերականգնմանը։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ջեյ Դի Վենսը հայտարարել է Իսրայել կատարած այցի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսին։

 

Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր երկիր պետք է դերակատարում ունենա Գազայի վերականգնման գործընթացում։

Ըստ Վենսի՝ աջակցությունը կարող է լինել ինչպես ֆինանսապես, այնպես էլ դիվանագիտական՝ խաղաղության գործընթացի իրականացումն ու կենսունակությունն ապահովելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շուտով վերջ դնել ևս մեկ պատերազմի։

Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է հանրապետական սենատորների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք հասել ենք ութ պատերազմի ավարտին։ Կհավատաք, թե՝ ոչ, մոտենում է իններորդի ավարտը», - ասել է ԱՄՆ նախագահը՝ չմանրամասնելով, թե որ պատերազմի ավարտի մասին է խոսքը։

Ֆոտո

ԱՄՆ-ում կառավարությունն արդեն 36 օր չի աշխատում. շաթդաունը ռեկորդ է սահմանել

Նա կոշտ և շատ խելացի մարդ է․ Թրամփը՝ Սի Ծինփինի մասին

Երևանում ամուսինը uպանել է կնոջը

Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցելու համար

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԱՄՆ-ն հրթիռներ կտեղակայի Եվրոպայում, որոնք 6-7 րոպեում կհայտնվեն ՌԴ-ի կենտրոնական հատվածում. ՌԴ ՊՆ

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան